Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Ռուզան Բեգոյան 22.07.2024 23:29:36 Նախագծի 7֊րդ կետում կարդում ենք.《Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման,անհնարինության դեպքում` թղթային եղանակով։》Ի՞նչ նկատի ունեք`անհնարինություն ասելով,և հայտը լրացնելիս մասնակիցը ունի՞ հնարավորություն ընտրելու`էլեկտրոնային թե՞ թղթային տարբերակ։ Թղթային տարբերակի ձևաչափը արդեն ծանոթ է բոլորին ,և 38֊րդ կետում նշվում է,որ ատեստավորումն անցկացվում է թեստերի միջոցով,որոնք բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից։ Չե՞ք կարծում, որ խախտվում է էլեկտրոնային և թղթային եղանակով ատեստավորման համարժեքությունը,բարդության աստիճանը,աշխատաժամանակի սահմանումը։ Էլեկտրոնային թեստավորման անհնարինությունը վերաբերում է տվյալ օրը համակրգի ընդհանուր խափանմանը, որի արդյունքում ատեստավորումն էլեկտրոնային անցկացնելու անհնարինության դեպքում՝ ատեստավորման օրը կտեղափոխվի մեկ այլ օր: Առանձին անձանց չի վերաբերում: Մասնակցին թեստավորման եղանակի ընտրության հնարավորություն չի տրվում: Տվյալ օրվա տվյալ առարկայի մասնակիցները բոլորը միասին կամ կանցնեն էլեկտրոնային թեստավորում, կամ թղթային: Էլեկտրոնային թեստերը կազմվելու են թղթային թեստերի տրամաբանությամբ:
2 Ռուզան Բեգոյան 23.07.2024 09:54:47 Առաջարկում եմ այս տարի ատեստավորումն անցկացնել նաև թղթային տարբերակով`մասնակցին հնարավորություն տալով այդ մասին նշել հայտը լրացնելիս, այլապես շատերը,ովքեր նախօրոք որոշել էին, չեն ցանկանա մասնակցել գործընթացին։ Թղթային եղանակով ատեստավորումը կարող է իրականացվել միայն ֆորսմաժորային իրավիճակներում՝ էլեկտրոնային եղանակի կիրառման անհնարինության դեպքում:
3 Վարդիթեր Մանուկյան 22.07.2024 23:44:51 Առաջարկում ենք փոփոխություն կատարել նաև Կարգի 72-րդ կետում ՝ 72. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքում ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճար է ստանում դասավանդվող ժամերին/ներառյալ նոր ՀՊՉ հիմքով երկարօրյա ուսուցման ,նախագծային աշխատանքի փաստացի պարապած ժամերը և խմբակների ժամերը/ համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող աշխատավարձի նկատմամբ կիրառվող համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել: Կամավոր ատեստավորում անցած ուսուցչի դրույքաչափը հաշվարկվում է նրա կողմից պարապած բոլոր տարիֆիկացված ժամերի նկատմամբ (խմբակ, ուսումնական նախագիծ):
4 Վարդիթեր Մանուկյան 22.07.2024 23:59:04 Մինչ էլեկտրոնային եղանակով կամավոր ատեստավորում անցկացնելը` ցանկալի էր նախ՝ ստեղծել շտեմարանների բանկ,որից էլ թող ինքնաշխատ եղանակով ձևավորվեր թեստը: Բացի դա, ոչ թե կամավոր ատեստավորում անցկացնելու օրվանից մոտ մեկ ամիս առաջ հրապարակել ուղեցույցը, այլ մի երկու ամիս առաջ: Առաջարկում ենք վերանայել նաև գնահատման կարգը, քանի որ պահանջվող առաջադրանիքի 10 ճիշտ պատասխանից 9-ը պատասխան գտած ուսուցիչը գիտի նաև 10-րդի պատասխանը: Գուցե նույն տեքստը 81 անգամ կարդալուց հոգնել է և վրիպել։ Խոսքս 17-րդ և 18-րդ առջադրանքների մասին է, որի կատարման համար յուրաքանչյուր առաջադրանք ընթերցվում է առնվազն 81 անգամ: Առաջարկում ենք այդ առաջադրանքների յուրաքանչյուր պատասխանի տրվի համապատասխան միավոր, այսինքն, եթե այդ առաջադրանքը ունի 8 ճիշտ պատասխան և այն ճիշտ կատարելու դեպքում տրվում է մեկ միավոր, սակայն ուսուցիչը վրիպել է մեկը, ապա մեկ միավորից հանել 0,125 միավոր և ոչ թե մեկ միավոր: Շնորհակալություն: Էլեկտրոնային ատեստավորման ընթացքում ձևավորվելու են անհատական թեստեր համակարգում զետեղված մեկ միասնական հարցաշարից: Առաջարկի 2-րդ մասը վերաբերում է թեստաբանության սկզբունքներին և կպահպանվի:
5 Հերմինե Գևորգյան 23.07.2024 19:12:30 Հարգելիներս, առաջարկում եմ կարգում նախատեսել կամավոր ատեստավորման ուղեցույցների հրապարակման ավելի վաղ ժամկետ, օրինակ թո'ղ դրանք հրապարակվեն մինչև յուրաքանչյուր ուսումնական տարվա ապրիլի 1_ը, որպեսզի ուսուցիչը կարողանա ավելի շատ ժամանակ հատկացնել և պատրաստվել ատեստավորմանը։ 2_րդ առաջարկս հետևյալն է. կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխությունը տարածվի նաև ուսուցչի կողմից պարապված խմբակների, իրականացված նախագծային աշխատանքների ժամերի վրա, չէ որ այդ ժամերին ևս ուսուցիչը իր մասնագիտական գիտելիքներն է կիրառում ։ Առաջին առաջարկը լրացուցիչ կքննարվի: Երկրորդի մասով հստակ է. կամավոր ատեստավորում անցած ուսուցչի դրույքաչափը հաշվարկվում է նրա կողմից պարապած բոլոր տարիֆիկացված ժամերի նկատմամբ (խմբակ, ուսումնական նախագիծ):
6 Գայանե Ոսկանյան 23.07.2024 20:20:19 Հարգելի նախարարություն Առաջարկում եմ կամավոր ատեստավորման գնահատման կարգում հաշվի առնել ուսուցչի բոլոր ճիշտ քայլերը: Ընտրովի պատասխանների դեպքում, եթե հարցում կա 4 ճիշտ տարբերակ, ուսուցիչը նշել է միայն 3-ը, ապա դա գնահատվում է 0, որը նույնացվում է այն դեպքին, երբ բոլոր ընտրված պատասխանները սխալ են: Կարծում եմ այս դեպքում անաչառությունը չի պահպանվում: Նույն ձևով պնդումների փունջը. ուսուցիչը,եթե 1 հարցին սխալ է պատասխանում, հանվում է տրված 1 ճիշտ պատասխանի միավորը: Առաջարկում եմ միավոր չհանել տվյալ դեպքում: Ինձ հետ համամիտ են իմ բազմաթիվ կոլեգաներ: Լրացուցիչ կքննարկվի:
7 Ալիսա Մարտիրոսյան 23.07.2024 23:28:33 Կամավոր ատեստացիան, ըստ իս, ողջունելի գործընթաց է, սակայն ցանկալի կլիներ, որ այն ունենար իրականացման այլընտրանքային ձևաչափ: Առաջարկում եմ տալ ուսուցչին ընտրելու հնարավորություն կամավոր ատեստացիան էլեկտրոնային կամ թղթային տարբերակով անցնելու համար: Որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի՝ խնդրում եմ նաև վերանայել պնդումների փնջին տրվող միավորների բաշխման կարգը, այսինքն՝ առաջարկում եմ՝ թեկուզ շատ քիչ, բայց որոշակի միավոր տրվի պնդումների փնջում ճիշտ նշված տարբերակներին կամ, պարզապես, բոլորը լինեն մեկ միավորանոց: Կանխավ շնորհակալ եմ: Հարգանքներով՝ Ալիսա Մարտիրոսյան Կամավոր ատեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելուփոփոխությունը կնպաստի ռեսուրսների և ժամանակի ավելի արդյունավետ օգտագործմանը, թղթային թեստերով աշխատելիս ուսուցիչների կողմից ճիշտ պատասխանները ձևաթղթի վրա անցկացկացնելու ընթացքում վրիպակներից խուսափելուն և հետագայում դրանց վերաբերյալ լրացուցիչ դիմումներ ներկայացնելը բացառելուն: Այս փոփոխությունը նաև լրացուցիչ խթան կհանդիսանա շատ ուսուցիչների համար տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտություննը զարգացնելու համար: Մյուս առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
8 Անահիտ Մալյան 24.07.2024 21:38:47 Բարև ձեզ: Առաջարկում եմ վերանայել 8֊րդ կետի հետևյալ ձևակերպումը. «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից: Կարծում եմ՝ ճիշտ կլինի առարկաները տարանջատել, ինչպես արվել է հայոց լեզվի դեպքում :Շնորհակալություն Կարգավորման հիմքը բխում է այն տրամաբանությունից, որ <<Հայոց պատմություն>> և <<Համաշխարհային պատմություն>> առարկաները հիմնականում դասավանդվում են նույն ուսուցչի կողմից:
9 Լիլիթ Գալստյան 24.07.2024 21:44:05 Ձեր ուշադրությունն եմ հրավիրում ներքոշարադրյալ խնդրի վրա։ 2022-2023 ուս.տարում կամավոր ատեստավորում անցած ՆԶՊ ուսուցիչների հավելավճարը հաշվարկվել է 11 ժամ դրույքաչափով։ 2023-2024 ուս․ տարում որոշ համայքներում տվյալ ուսուցիչների վճարումը կատարվել է 22 ժամ դրույքաչափով, մինչդեռ ՆԶՊ ուսուցիչների վարձատրման կարգին վերաբերող ՊՆ և ԿԳ համատեղ հրամանը/ 2012թ․/ուժը կորցրած չի ճանաչվել։ Առաջարկում եմ կառավարության 596 ն որոշման փոփոխությունների և լրացումների համատեքստում քննարկել նաև որոշ մարզերում անճշտությունների արդյունքում ՆԶՊ ուսուցիչների չվճաչված վարձատրության հարցը։ Ակնհայտ է, որ հաշվակման անճշտությունների կամ որոշ տեղերում կամայական որոշման արդյունքում խախտվել են ՆԶՊ որոշ ուսուցիչների իրավունքներ։ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարությունը պարբերաբար շրջաբերական գրություններ է ուղարկում բոլոր մարզեր կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչների դրույքաչափի և նրանց տրվող հավելավճարի հարցում սահմանված իրավակարգավորումները պահպանելու համար: Այնուամենայնիվ,հաշվի առնելով, որ համատեղ հրամանով ՆԶՊ ուսուցչի դրույքը կարգավորվել է մյուս ուսուցիչների դրույքների նկատմաբ, որը համարվում է արտոնություն, հավելավճարը կտրամադրվի նույն սկզբունքով, ինչպես մյուս ուսուցիչներին է տրամադրվում:
10 Աստղիկ Մխիթարյան 25.07.2024 00:12:44 Շատ ողջունելի է կամավոր ատեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու գաղափարը։ Առաջարկում եմ Հայոց լեզվի թեստերի բազմակի պատասխաններ պահանջող առաջադրանքների տեքստերը հնարավորինս կրճատել, որովհետև դրանց հարկադրական բազմակի ընթերցումը ոչ միայն ժամանակատար է, այլև խիստ հոգնեցնում է ուսուցչին՝ բարձրացնելով սխալ թույլ տալու հավանականությունը։ Առաջարկում եմ նաև բազմակի պատասխաններից յուրաքանչյուրին տալ տասնորդական միավորներ, որպեսզի ուսուցչի տքնանքը ջուրը չլցվի։ Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
11 Վանիկ Սարգսյան 25.07.2024 14:19:01 Խնդրում եմ պարզաբանել 73.2. Դրույթը Կետը վերախմբագրվել է. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդող ուսուցչին հավելավճարը տրամադրվում է դասավանդվող ժամերի նկատմամբ, որի 11 դասաժամը հավասար է մանկավարժական 0.5 դրույքին:»:
12 Արմինե Դունամալյան 26.07.2024 12:36:57 Առաջարկում եմ atc.am կայքի <<Ուղեցույցներ >> բաժնում տեղադրել առցանց թեստի օրինակ, որը հնարավորություն կտա մասնակիցներին նախապես ծանոթանալու թեստավորման համար նախատեսված առցանց գործիքին և թեստի կառուցվածքին ։ Էլեկտրոնային թեստը կազմվելու է թղթային թեստի տրամաբանությանը և բովանդակությանը համապատասխան:
13 Անահիտ Իսկանդարյան 28.07.2024 11:21:03 Առաջարկում եմ այս կետում ԲՏՃՄ ոլորտի մասնակիցների համար ավելացնել նաև որոշ պարզ սարքեր, օրինակ, քանոն և պարզագույն հաշվիչ - «32. Մասնակիցների մուտքը կենտրոն սկսվում է ատեստավորման կենտրոնի ղեկավարի հրահանգով: Ատեստավորման սենյակ մուտք գործելուց առաջ ստուգվում է հեռախոսի կամ այլ սարքերի առկայությունը, հայտնաբերելու դեպքում այն հանձնվում է ատեստավորման կենտրոնի պատասխանատուին, որից հետո մասնակիցը մուտք է գործում ատեստավորման սենյակ՝ իր հետ տանելով միայն անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը:»: Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
14 Անահիտ Իսկանդարյան 28.07.2024 11:28:15 33.5. Այս կետում եզակիով գրված "մասնակցի համար" արտահայտությունը մտածելու առիթ է տալիս։ Դա նշանակում է, որ բոլոր մասնակիցների մոտ տարբե՞ր թեստեր կձևավորվեն։ Կարծում եմ, դա սխալ կլինի։ Իսկ եթե լինելու է նույն թեստը, ուրեմն վերը նշված արտահայտությունը շտկման կարիք ունի։ Էլեկտրոնային թեստավորման ընթացքում յուրաքանչյուր մասնակցի համար համակարգում ձևավորվելու են անհատական թեստեր մեկ միասնական բազայից:
15 Անահիտ Իսկանդարյան 28.07.2024 11:41:33 Առաջարկում եմ հստակ նշել նաև, թե ինչպիսի՞ տեղեկատվություն է ստանում դպրոցը կամավոր ատեստավորվող իր ուսուցչի ատեստավորման մասին։ Շնորհակալություն։ Գործող իրավակարգավորման համաձայն՝ 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների մասին տեղեկատվությունը, ըստ ենթակայության, նախարարությունը ներկայացնում է լիազոր մարմնին՝ տնօրենի կողմից տվյալ ուսուցչի համար կարգի 78-րդ կետով սահմանված վերապատրաստումը և վերաատեստավորմանը մասնակցությունն ապահովելու համար: Ատեստավորումն անցած ուսուցիչների վերաբերյալ տեղեկատվությունը ևս հասանելի է հաստատության տնօրենին՝ սահմանված կարգով դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման համար:
16 Անահիտ Իսկանդարյան 28.07.2024 11:53:22 Առաջարկում եմ, որ մինչ թեստերի կազմումը, բոլոր առարկաների գծով թեստեր կազմող մասնագետները միասին կազմեն թեստերի միասնական հատկորոշիչ, որի շնորհիվ թեստերը կպարունակեն տոկոսային հարաբերությամբ նույնքան հեշտ, միջին ու բարդ առաջադրանքներ, որպեսզի բոլոր առարկաների թեստերն ունենան նույն բարդությունը։ Շնորհակալություն։ Թեստաբանության բոլոր սկզբունքներն ու կանոնները պահպանվում են:
17 Մարիա Գևորգյան 29.07.2024 20:07:29 1. Առաջարկում եմ կարգում նախատեսել կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցների հրապարակման ավելի վաղ ժամկետ, ոչ թե ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ , այլ՝ մինչև յուրաքանչյուր ուսումնական տարվա հունիսի 1-ը, որպեսզի ուսուցիչը կարողանա ավելի շատ ժամանակ հատկացնել և պատրաստվել ատեստավորմանը։ 2. Քանի որ, բոլոր պետական այլ կառույցներում քննություն հանձնող մասնագետներին կամ ատեստավորվողներին տրվում է հստակ հարցաշար, թեստերը իրենց պատասխաններով, գրականության ցանկը, ուստի առաջարկում եմ ուսուցիչների կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցներում (բոլոր առարկաների) ևս տրամադրել. ա). գրականության ցանկը, բ). քննական հարցաշարերը կամ թեմաները։ Մասնավորապես «Քիմիա» առարկայի ուղեցույցում վերոնշյալ կետերից և ոչ մեկը ընդգրկված չէ։ 3. Առաջարկում եմ հստակեցնել նոր չափորոշիչներով հրատարակված դասագրքերից հարցեր լինելու՞ են, թե՞ ոչ։ 4. Առաջարկում եմ թեստերում չներառել ծրագրից դուրս հարցեր։ «Քիմիա» առարկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստերում հաստատված դասագրքերից զատ չներառել ռուսական ԵԳԷ-ից հարցեր, ռուսական ԲՈւՀ ընդունվողների ձեռնարկից հարցեր, քանզի մեր կրթական ծրագրերում կան էական տարբերություններ։ Ներկայացված առաջարկները լրացուցիչ կքննարկվեն: Ինչ վերաբերում է հանրակրթության նոր չափորոշչով՝ ՀՊՉ, հրատարակված դասագրքերին, ապա դրանցում առարկայական ակադեմիական գիտելիքների փոփոխություններ չկան: ՀՊՉ-ն սահմանում է միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները՝ կարողունակությունները (կոմպետենցիաներ), ըստ կրթական աստիճանների՝ ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները, ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման սկզբունքները, սովորողի գնահատման տեսակները, ձևերը և սանդղակը:
18 Ագապի Մկրտչյան 29.07.2024 22:56:40 Ենթադրում եմ ատեստավորման էլեկտրոնային եղանակը լրացուցիչ բարդություններ է առաջացնելու։ Ճիշտ է թեմայից դուրս է,բայց արժե այդ մասին ևս բարձրաձայնել Անցյալ տարի ՀԵՊ առարկայի հարցաշարում տեղ էին գտել 2013թ դասագրքերի նյութեր,որի մասին ուղեցույցում նշված չէր,իսկ դպրոցում անցնում ենք 2018թ դասագրքերով,ինչը լրացուցիչ բարդություններ առաջացրեց։ Ատեստավորումը համարում եմ կառավարության դրական որոշումներից մեկը, այն ուսուցիչները ովքեր դասավանդում են մեկից ավելի առարկաներ կցանկանայի հնարավորություն տրվեր ընտրելու այդ առարկաներ ևս,և դրան համապատասխան մշակվեր ուսուցիչների ավելի բարձր դրույքաչափ։ Մասնագիտությամբ և պատմաբան եմ,և աշխարհագետ ,սակայն դպրոցում դասավանդում եմ Պատմություն,Հասարակագիտություն և Հեպ առարկաները,աշխարհագրության ժամեր չունեմ ցանկալի էր նման դեպքերի համար ուսուցիչներին տրվեր առարկաները ընտրելու լայն տարբերակ։ Ցավոք,այսօր մեր ոչ բոլոր Ուսուցիչները ունեն բարձր գիտելիքներ,թող մասնակցեն ատեստացիային և պարզեն իրենց գիտելիքի որակը և քանակը։ Եվ Միայն բարձր գիտելիքի շնորհիվ կարողանան ստանալ բարձր աշխատավարձ։Կարծում եմ Այդ դեպքում կբարձրանա նաև ուսուցիչների ինքնակրթվելու բարձր մղումը։ Շնորհակալություն։ Էլեկտրոնային թեստավորման նպատակը ատեստավորման գործընթացը ավելի դյուրին դարձնելն է: Միևնույն ժամանակ, գործող իրավակարգավորմամբ հստակ սահմանված է, որ ուսուցիչը ատեստավորվում է իր դասավանդած առարկայից: Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։
19 Karine Gevorgyan 29.07.2024 23:59:20 1.Թեստերում չներառել ծրագրից դուրս հարցեր։ 2.Կամավոր ատեստավորման ուղեցույցում ներառել գրականության ցանկ ու նշել բոլոր այն թեմաները, որոնցից չեն լինելու հարցերը։ Պահպանվում է առաջարկի առաջին մասում նշված սկզբունը: Իսկ 2-րդ առաջարկը տրամաբանությունից դուրս է:
20 Karine Gevorgyan 30.07.2024 00:03:45 3.Իրականացնել փորձնական քննություն նոր էլեկտրոնային համակարգով՝ուսուցիչներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալ քննության անցկացման այդ ձևաչափին։ 4."Քիմիայի" և ընդհանրապես ԲՏՃՄ առարկաներից քննություն հանձնողներին թույլատրել սևագրերի գործածում՝հաշվարկային խնդիրների լուծումը գրելու համար։ Քննարկվում է ատեստավորման մասնակիցներին սևագրության թերթիկներ տրամադրելու հարցը:
21 Karine Gevorgyan 30.07.2024 00:07:20 5.Քննությունից առնվազն վեց ամիս առաջ ուսուցիչներին ներկայացնելառաջադրանքների բանկ՝ամեն տարի քսան տոկոս թարմացումով, որից էլ պատահականության սկզբունքով ծրագրի կողմից կընդգրվեն կամավոր ատեստացիայի քննական տարբերակի հարցրը։ Այդ առաջադրանքների բանկում ակտիվացնել դաշտ՝հեղինակների հետ հետադարձ կապի համար և առաջադրանքներում տեղ գտած վրիպակները և թերությունները շտկելու՝կառուցողական երկխոսության համար։ Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
22 Karine Gevorgyan 30.07.2024 00:09:35 6.Փոխել պնդումների փնջերի գնահատման կարգը՝յուրաքանչյուր ճիշտ գրված ենթահարցի համար նախատեսելով միավորի համապատասխան մասնաբաժինը։ Առաջարկը լրացուցիչ կքննարվի:
23 Karine Gevorgyan 30.07.2024 00:13:07 7.Պակասեցնել բարդ հաշվարկային խնդիրների քանակը, կամ երկարացնել կամավոր ատեստացիային հատկացվող ժամանակը՝այն դարձնելով ավելի իրատեսական։ Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
24 Գոհար Խաչատրյան 30.07.2024 00:09:23 Ուսուցիչների կամավոր ատեստավորման՝ էլեկտրոնային տարբերակին անցնելը ողջունելի է. բացի Ձեր կողմից նշված տնտեսումներից, այն նաև ուսուցիչներին կմղի կատարելագործելու իրենց՝ ՏՀՏ գործիքակազմին տիրապետելու հմտությունները: Առաջարկում եմ թեստը լրացնելուց և պատասխանը ստանալուց հետո ուսուցչին հնարավորություն տրվի այն ներբեռնելու, քանի որ, հասկանալի է, atc.am կայքէջում հնարավոր չէ բոլոր թեստերը տեղադրել: Իսկ յուրաքանչյուր ուսուցիչ, ունենալով թեստը, կկարողանա իր աշխատանքը վերլուծել և ինքնանդրադարձ կատարել: Շնորհակալություն: Էլեկտրոնային եղանակով թեստավորումը վաղուց կիրառվում է տարբեր ոլորտներում և չի ենթադրում էլեկտրոնային թեստը թղթայինի վերածելու անհրաժեշտություն:
25 Գոհար Խաչատրյան 30.07.2024 00:17:24 Առաջարկում եմ 7-րդ կետում «անհնարինության դեպքում» արտահայտությունից հետո փակագծերում բացահայտել, թե որ դեպքերն են համարվում ֆորսմաժորային: Էլեկտրոնային թեստավորման անհնարինությունը վերաբերում է տվյալ օրը համակրգի ընդհանուր խափանմանը, որի արդյունքում ատեստավորումն էլեկտրոնային անցկացնելու անհնարինության դեպքում՝ ատեստավորման օրը կտեղափոխվի մեկ այլ օր՝ ատեստավորումը թղթային եղանակով անցկացնելու, կամ առաջացած խնդիրները հարթելուց հետո՝ կրկին էլեկտրոնային եղանակով կազմակերպելու նպատակով: Առանձին անձանց դրույթը չի վերաբերում: