Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Զինաիդա Մելքումյան 19.07.2024 21:37:42 Վերանայել ատեստավորման գործընթացում կատարված փոփոխությունները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ էլեկտրոնային ձևաչափով ավագ սերնդի ուսուցիչները արագ չեն կարողանում կողմնորոշվել կամ վարժ օգտվել համակարգչից։ Առաջարկում եմ նման ուսուցիչներին թույլատրել թղթային տարբերակով մասնակցել կամավոր ատեստավորմանը ՏՀՏ գործիքակազմին տիրապետելը տևական ժամանակ մանկավարժական աշխատողների գործառույթների, ինչպես նաև պետության կողմից իրականացվող վերապատրաստումների անբաժանելի մասն է:
2 Գոհար Հարությունյան 19.07.2024 23:04:27 Եթե թեստը ձևավորվելու է տվյալ պահին, արդյո՞ք հնարավորություն և ժամանակ կտրվի ձեռք բերել թղթային տարբերակը, առանց որի մանրակրկիտ աշխատել հնարավոր չէ։ էլեկտրոնային եղանակով թեստավորում անցկացնելու նպատակը թղթային աշխատանքի վրա ծախսվող լրացուցիչ ռեսուրսների խնայողությունն է:
3 Գոհար Հարությունյան 23.07.2024 17:23:08 Խնդրում եմ վերանայել 73.1 կետը։ Որոշ ժամանակ հետո վարչական աշխատող չի մնա, եթե վարչականի դրույքաչափը չփոխվի։ Կամավոր ատեստավորման նպատակնը ուսուցիչների առարկայական գիտելիքների իմացության աստիճանի գնահատումն է և դրա արդյունքում ուսուցչի դրույքաչափի փոփոխությունը: Ուստի, հաստատությունում դասավանդող վարչական աշխատողին կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճարը հաշվարկվում է միայն դասավանդվող ժամերի նկատմամբ:
4 Արմեն Աղաջանյան 19.07.2024 23:26:06 Շնորհակալություն նախագծի հեղինակներին, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այն փաստը,որ կամավոր ատեստավորում անցած ՆԶՊ֊իուսուցիչների(զինղեկները) 2022-2023թթ ուս.տարում հավելավճար ստացել են 11 ժամ դրույքաչափով,որը դադարեցվել է 2023թ, սեպտեմբերի 1֊ից և վճարումը շարունակվել է 22 ժամ դրույքաչափով։Ուստի Խնդրում ենք սույն նախագիծը օրենքի ուժ ստանալու դեպքում վճարումը կատարել նաև չվճարված ժամանակահատվածի համար։ Եթե կամավոր ատեստավորված ՆԶՊ֊ի ուսուցչի դրույքը 200 000 դրամ է, ապա ինչու է քաղաքացիական պաշտպանության վճարը կատարվում մանկավարժական նվազագույն դրույքաչափով, որը բացասաբար է անրադառնում ատեստավորման մասնակցություն ունեցողնների ցանկության վրա։ Բարձրացված հարցը կքննարկվի: Կամավոր ատեստավորման դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարի տրամադրումը սկզբունքորեն դասավանդման որակի բարձրացմանն են միտված, ուստի, մանկավարժական աշխատողի կողմից իրականացվող այլ գործառույթները (օրինակ՝ դասղեկություն, մեթոդական միավորման ղեկավարում, նաև՝ քաղաքացիական պաշտպանության գործառույթը, որոնց համար ուսուցչին լրացուցիչ վճարներ են տրվում) չեն հանդիսանում կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճարի տրամադրման հիմք:
5 Նարինե Գալստյան 20.07.2024 14:10:25 Մասնակցին ապահովել սևագիրով. «Աշխարհագրություն» առարկայի խնդիրների լուծման համար անհրաժեշտ է։Շնորհակալություն։ Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը կքննարկվի:
6 Fuzelina Karapetyan 20.07.2024 15:52:31 Մաթեմատիկայի խնդիրների լուծման և, առհասարակ, թեստի լուծման համար անհրաժեշտ են սևագրության թղթեր։Առարկան կապ չունի ։Թե թղթային եղանակով , թե էլեկտրոնային տարբերակով թեստերի համար անհրաժեշտ են ։ Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը կքննարկվի:
7 Fuzelina Karapetyan 20.07.2024 16:00:02 Ավելի շուտ հարց , քան թե առաջարկություն ` ի՞նչ է նշանակում մասնակցի համար միասնական բազայից ձևավորվում է թեստ ` 33.5։Նույն առարկայից ատեստավորվելու դեպքում բոլոր մասնակիցների համար նույն թեստը չէ՞։Խնդրում եմ արձագանքել։Շնորհակալություն ։ Էլեկտրոնային թեստավորման ընթացքում ձևավորվելու են անհատական թեստեր մեկ միասնական բազայից:
8 Fuzelina Karapetyan 30.07.2024 13:48:41 Ի՞նչ ծրագրով է կազմվելու էլեկտրոնային թեստը։Ցանկալի կլիներ տեսնել մեկ էլեկտրոնային թեստի նմուշ-օրինակ։ Էլեկտրոնային թեստը կազմվելու է թղթային թեստի տրամաբանությանը և բովանդակությանը համապատասխան:
9 Արմինե Սահակյան 20.07.2024 23:20:03 Ողջունելի է էլեկտրոնային եղանակի ներդրումը ատեստավորման գործընթացում։ Դա նշանակում է ստեղծված են տվյալների բազաներ։ Իսկ քանի որ արդեն կան տվյալների բազաներ, առաջարկում եմ ստեղծել շտեմարաններ, հարցաշարեր՝ տնօրենների, հաշվապահների և ատեստավորման ենթակա այլ դեպքերի նման։ Դա ավելի շատ ուսուցիչների կներգրավվի գործընթացում, որովհետև վերջիններս հստակ կիմանան պահանջվող նյութի խորության չափը։ Առաջարկս չի ենթադրում անգիր անելու հնարավորություն տալ, մեծ ծավալների դեպքում դա հնարավոր չէ։ Կանխավ շնորհակալություն։ Ընդունվել է ի գիտություն: Ներկայացված առաջարկը քննարկման փուլում է:
10 Արմինե Պողոսյան 21.07.2024 00:29:23 Բարեւ Ձեզ։ Հասկանալի է, որ կամավոր ատեստավորումը էլեկտրոնային եղանակով անցկացնելու տարբերակը միտված է ուսուցչին օգնելուն զանազան տեխնիկական խնդիրներում։ Բայց պիտի հաշվի առնել մի շարք նրբություններ։ 1. Շատ ուսուցիչներ՝ հատկապես բարձր տարիքի, համակարգչին այնքան էլ լավ չեն տիրապետում։ 2. Շատերը ունեն տեսողական խնդիրներ, ու 3 ժամ էկրանին անքթիթ նայելով աշխատելը անգամ ամենաառողջ ուսուցչի համար բավականին դժվար է։ 3. Հայոց լեզվում կան էնպիսի վարժություններ, որոնք առանց թղթի ու գրչի անհնար է գրել։ Ցանկալի է ունենալ նաեւ թեստի թղթային տարբերակը՝ զուգահեռ աշխատելու։ Այլապես վարժությունները արտագրելը չափազանց շատ ժամանակ ու ջանք կխլի։ 4. 17-րդ եւ 18-րդ հարցերը կառաջարկեմ բեռնաթափել. ենթահարցերը չափազանց ծավալուն են ու ժամանակատար, եւ այդ հսկա ծավալը հաղթահարելը, կրկին էկրանին աշխատելով, ծանր է։ 5. Գաղտնիք չէ՝ մեր լեզուն լի է վիճահարույց ու իրարամերժ հարցերով։ Կխնդրեմ հնարավորինս զերծ մնալ տարակարծություններ ունեցող նյութերից։ 6. Քանի որ այս ձեւաչափը նոր է, ցանկալի է գոնե տրամադրել թեստի կաղապարը, որ գաղափար ունենանք՝ ինչ կառուցվածք է ունենալու այն։ Ներկայացված առաջարկները լրացուցիչ կքննարկվեն: Միևնույն ժամանակ, ՏՀՏ գործիքակազմին տիրապետելը տևական ժամանակ մանկավարժական աշխատողների գործառույթների, ինչպես նաև պետության կողմից իրականացվող վերապատրաստումների անբաժանելի մասն է: էլեկտրոնային եղանակով թեստավորում անցկացնելու նպատակը թղթային աշխատանքի վրա ծախսվող լրացուցիչ ռեսուրսների խնայողությունն է: Սակայն կքննարկվի սևագրության համար թուղթ տրամադրելու հարցը:
11 Արայիկ Դարբինյան 21.07.2024 00:44:26 Տարընթերցումների առավել բացառման և հստակեցման նպատակով առաջարկում եմ ներկայացված՝ 73.2. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդող ուսուցչին հավելավճարը տրամադրվում է դասավանդվող ժամերի նկատմամբ, որի 0.5 դրույքը հավասարեցված է ուսուցչական մեկ դրույքին» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 73.2. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդող ուսուցչի /զինղեկ/ կողմից դասավանդվող շաբաթական մինչև 11 ժամը համարել մեկ ուսուցչական դրույք և հավելավճարը տրամադրել դասավանդվող ժամերին համապատասխան։ Բարձրացված հարցը կքննարկվի:
12 Արայիկ Դարբինյան 22.07.2024 14:57:05 Տարընթերցումների առավել բացառման և հստակեցման նպատակով առաջարկում եմ 73․2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդող ուսուցչի /զինղեկ/ մեկ ուսուցչական դրույքը հավասարվեցված է 0.5 ուսուցչական մեկ դրույքին և դասավանդող ուսուցչին /զինղեկ/ հավելավճարը տրամադրվում է դասավանդվող ժամերին համապատասխան։ Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ կքննարկվի:
13 Սուսաննա Մխիթարյան 21.07.2024 01:09:11 Շնորհակալություն նախագծի հեղինակներին, կառաջարկեի 7-րդ կետը խմբագրելիս թեստավորման երկու եղանակի համար էլ նշել առարկաները։ Ատեստավորման անցկացման էլեկտրոնային եղանակը նախատեսված է բոլոր առարկաների համար: Թղթային տարբերակով նախատեսված է միայն ֆորսմաժորային իրավիճակների դեպքում:
14 Սուսաննա Մխիթարյան 23.07.2024 19:51:22 Շնորհակալություն նախորդ առաջարկիս արձագանքելու համար։ Առաջարկում եմ կամավոր ատեստավորման գործընթացում յուրաքանչյուր առարկայի ներկայացված գրականության ցանկի փոխարեն ստեղծվի հարցաշար (1000 և ավելի հարց) , որը կմոտիվացնի ուսուցիչներին մասնակցելու ատեստավորմանը։ Առաջարկի ուղղությամբ ներկայում իրականացվում են աշխատանքներ:
15 Անահիտ Ավագյան 21.07.2024 16:09:04 Առաջարկս վերաբերվում է պատմությանը, իրականում ճիշտ կլիներ առանձնացնել հայոց պատմությունը և համաշխարհային պատմությունը։ Կարգավորման հիմքը բխում է այն տրամաբանությունից, որ <<Հայոց պատմություն>> և <<Համաշխարհային պատմություն>> առարկաները հիմնականում դասավանդվում են նույն ուսուցչի կողմից:
16 Վազգեն Սեդրակյան 21.07.2024 17:32:58 Շնորհակալություն նախագծի հեղինակներին, սակայն կարելի է նաև կամավոր ատեստավորում անցած ՆԶՊ ուսուցիչների քաղպաշտպանության դրույքաչափը հաշվարկել ավելացած դրույքով (200000 դրամ) և ոչ թե նվազագույն մանկավարժական, որը խթան կհանդիսանա կամավոր ատեստավորմանը ներգրավմանը. Կամավոր ատեստավորման դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարի տրամադրումը սկզբունքորեն դասավանդման որակի բարձրացմանն են միտված, ուստի, մանկավարժական աշխատողի կողմից իրականացվող այլ գործառույթները (օրինակ՝ դասղեկություն, մեթոդական միավորման ղեկավարում, նաև՝ քաղաքացիական պաշտպանության գործառույթը) չեն հանդիսանում կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճարի տրամադրման հիմք:
17 Վազգեն Սեդրակյան 22.07.2024 22:58:56 Խնդրում եմ Ձեզ փոփոխման ներկայացված 73.2. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդող ուսուցչին հավելավճարը տրամադրվում է դասավանդվող ժամերի նկատմամբ, որի 0.5 դրույքը հավասարեցված է ուսուցչական մեկ դրույքին:»: նախկին տարբերակը մեկնաբանություննեում նշեք և պարզաբանեք, որպեսզի տարբերությունները ակնառու լինեն, կանխավ շնորհակալություն Գործող կարգում 73.2 կետ չկա: Այս կետը լրացվել է նախագծում՝ հտակեցնելու համար «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդող ուսուցչին հավելավճարի տրամադրման սկզբունքը: Կետը նաև վերախմբագրվել է՝ հետևյալ բովանդակությամբ. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդող ուսուցչին հավելավճարը տրամադրվում է դասավանդվող ժամերի նկատմամբ, որի 11 դասաժամը հավասար է մանկավարժական 0.5 դրույքին:»:
18 Լիանա Գրիգորյան 21.07.2024 22:02:43 Բարև Ձեզ,ունեմ մեկ առաջարկ,հիմնական դպրոցի ուսուցիչները թող հանձնեն ավագ դպրոցին հմապատասխան թեստերը, այց գոնե անցողիկ շեմի տոկոսային հարաբերությունը լինի այլ.եթե ավագ դպրոցինը ՝ 69%,ապա հիմականինը՝ օրինակ 55%,չէ որ վարձատրոթյան դեպքում դրույքաչափը ավագ դպրոցինը ավելի բարձր է ,քան հիմական դպրոցինը։ Ավագ դպրոցի ուսուցիչը տարիմեր շարունակ այդ գրքերը կիրառել է։Կարծում եմ սա արդար կլինի։ Քանի որ որևէ արգելք չկա, որ հիմնական դպրոցի ուսուցիչը աշխատի նաև ավագ դպրոցում, որը կդիտվեր իրավունքի սահմանափակում, ուստի առաջարկն անընդունելի է:
19 Անուշ Մարգարյան 21.07.2024 23:09:06 Հարգելիներս։Մինչև ատեստավորում անցնելը Նախնական զինվորական պատրաստություն առարկայից քաղ․պատրաստությունը վարձատրվել ենք նվազագույն մանկավարժական դրույքաչափով ըստ օրենքի։Ատեստավորումից հետո դրույքաչափը դարձել է 200000 դրամ բայց վարձատրությունը չի փոփոխվել։Առաջարկում ենք վերանայել սույն որոշումը Բարձրացված հարցը կքննարկվի: Կամավոր ատեստավորման դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարի տրամադրումը սկզբունքորեն դասավանդման որակի բարձրացմանն են միտված, ուստի, մանկավարժական աշխատողի կողմից իրականացվող այլ գործառույթները (օրինակ՝ դասղեկություն, մեթոդական միավորման ղեկավարում, նաև՝ քաղաքացիական պաշտպանության գործառույթը, որոնց համար ուսուցչին լրացուցիչ վճարներ են տրվում) չեն հանդիսանում կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճարի տրամադրման հիմք: Լրավճարի նկատմամբ այլ լրավճարներ չեն հաշվարկվում:
20 Մերի Գալստյան 21.07.2024 23:58:44 Մինչ էլեկտրոնային եղանակով կամավոր ատեստավորում անցկացնելը` նախ,ցանկալի է, ստեղծել շտեմարանների բանկ,որից էլ թող ինքնաշխատ եղանակով ձևավորվի թեստը,բացի դա ոչ թե կամավոր ատեստավորում անցկացնելու օրվանից մոտ մեկ ամիս առաջ հրապարակել ուղեցույցը, այլ մի երկու ամիս առաջ, նաև վերանայեք գնահատման կարգը,չեմ կարծում ,որ պահանջվող առաջադրանիքի 10 ճիշտ պատասխանից 9-ը պատասխան գտած ուսուցիչը չգիտի պատասխանը,գուցե նույն տեքստը 30 անգամից ավել կարդալուց հոգնել է և չի նկատել։ Մի շատ կարևոր նկատառում ևս ` կարգում պարտադիր ավելացնել կետ,որը վերաբերում է կամավոր ատեստավորման ընթացքում առողջական խնդիրների ի հայտ գալուն,ուսուցիչը բացարձակապես պաշտպանված չէ ,եթե ինքնազգացողությունը վատանում է և դուրս է գալիս քննասենյակից, կիսատ թողնելով աշխատանքը, գուցե հետո հայտնվում է հիվանդանոցում,բայց որևէ կերպ օրենքը նման դեպքում չի պաշտպանում ուսուցչին, եթե դիմորդը բժշկի թուղթ ներկայացնելուց հետո ունի հնարավորություն քննություն հանձնելու,ապա ինչու նման հնարավորություն չի տրվում ուսուցչին, վերանայեք այս հանգամանքը ևս Ընդունվել է ի գիտություն: Առողջական վիճակի վատացման պատճառով թեստավորումն ընդհատելու մասով կարգավորումները չափելի և վերահսկելի չեն կարող լինել:
21 Վազգեն Գևորգյան 22.07.2024 14:52:45 Շնորհակալություն նախագծի հեղինակներին, սակայն ուզում եմ նշել, որ 2023թ. սեպտեմբեր ամսից, առանց երևէ մեկնաբանության և պատճառաբանության չի վճարվել ՆԶՊ առարկայի ուսուցիչների կոչման գումարները, ուստի խնդրում եմ այդ փաստը անուշադրության չմատնել Բարձրացված հարցը ՀՀ ԿԳՄՍ նախարարության լիազորությունների շրջանակում չէ:
22 Գայանե Կարախանյան 22.07.2024 19:11:40 Առաջարկում եմ կամավոր ատեստավորման գործընթացում յուրաքանչյուր առարկայի համար ստեղծվի հարցաշարերի շտեմարան, որը տեղադրվի բաց էլեկտրոնային հարթակում ատեստավորումից նվազագույնը մեկ ամիս առաջ Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
23 Գայանե Կարախանյան 22.07.2024 19:11:40 Առաջարկում եմ մի քանի ճիշտ պատասխան պահանջող հարցերը փոխարինել մեկ ճիշտ պատասխան պահանջող հարցերով, որպեսզի թեստը լրացնելուց անմիջապես հետո երևան վաստակած միավորները։ Առաջարկում եմ յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատել համարժեք սանդղակավորմամբ, կամ վերանայել պնդումների փունջը որպես առաջադրանքի տեսակ: Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
24 Գայանե Կարախանյան 22.07.2024 19:13:42 Առաջարկում եմ առանձնացնել հայոց և համաշխարհային պատմություն առարկաները, ինչպես դա արվել է հայոց լեզու և գրականություն առարկաների դեպքում Կարգավորման հիմքը բխում է այն տրամաբանությունից, որ <<Հայոց պատմություն>> և <<Համաշխարհային պատմություն>> առարկաները հիմնականում դասավանդվում են նույն ուսուցչի կողմից:
25 Լյուդմիլա Ներսիսյան 22.07.2024 22:54:44 Էլեկտրոնային եղանակով ատեստավորում անցկացնելիս նպատակահարմար կլինի ընտրել այնպիսի ծրագիր, որ հնարավորություն կտա ծրագրում եղած գրիչով աշխատել։ Մասնավորապես հայոց լեզվի թեստերը լրացնելիս նշումներ անելը ուղղակի անհրաժեշտություն է։ Շնորհակալություն; Կքննարկվի նշումների համար թուղթ և գրիչ տրամադրելու հարցը: