Проект не принят
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
3 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2024 թվականի N ...... –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու և պետական գույքի գրավադրման պայմանները սահմանելու մասին» N 2102-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
1) Որոշման 5-րդ կետը լրացնել նոր 6-րդ ենթակետով․
«6) գրավի պայմանագրում նախատեսել, որ գնորդը գրավ դրված գույքը բավարար հիմնավորման դեպքում կարող է փոխարինել համարժեք բանկային երաշխիքով՝ Կոմիտեի համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման հիմքով։ Ընդ որում գրավ դրված գույքի նկատմամբ իրավունքների դադարման պետական գրանցումը կատարվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:».
2) Որոշման 8-րդ կետում «2024 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2025 թվականի հունիսի 1-ը» բառերով.
3) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի
ա․ 17-րդ կետում «գրավադրումից» բառից հետո լրացնել «(եթե առկա չէ բանկային երաշխիք)» բառերը,
բ․ 19-րդ կետում «գրավադրումից» բառից հետո լրացնել «(եթե առկա չէ բանկային երաշխիք)» բառերը։
- 2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված և դեռևս չավարտված պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) և օգտագործման պայմանագրերի վրա։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
----------թ. -------------
Երևան
-
Обсуждалось
03.07.2024 - 18.07.2024
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 1212
Принт