Добавить в избранное

Проект не принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի փոփոխությունները և լրացումը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 30.04.2024թ․ N ԿԱ/137-2024 նիստի արձանագրության 9.1 կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ  փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առավել մեծ թվով ներդրումներ ներգրավելու և կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու ու կամայականությունների բացառման նպատակով նախատեսվում է սահմանել դրույթ՝ համաձայն որի կառավարությանը կտրվի լիազորություն համապատասխան հիմնավորման դեպքում գույքի գրավը փոխարինել բանկային երաշխիքով։

Որոշման 8-րդ կետի համաձայն՝ 2004 թվականի օգոստոսի 26-ի «Պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման վերահսկման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև գրավադրման պայմանները սահմանելու մասին» N 1955-Ն որոշման 1-ին կետը ուժը պահպանում է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։ Նշված կետով հաստատվել է պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրի տիպային ձևը։

     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս շրջանառվող «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքի ընդունումից հետո մասնավորեցում եզրույթը այլևս չի կիրառվելու, որի արդյունքում էլ փոփոխվելու են ոլորտը կանոնակարգող բոլոր նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև սահմանվելու է վաճառքի պայմանագրի մեկ տիպային ձև՝ Որոշման 8-րդ կետով սահմանված ժամկետը նախագծով առաջարկվում է երկարաձգել։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվող նախագծով կհստակեցվի պետական գույքի մասնավորեցման և օտարման  պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման և հսկման գործընթացը։

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բարձրացնել  պետական գույքի մասնավորեցման, օտարման գործարքներով սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման մակարդակը, ինչպես նաև կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ պետական գույքի մասնավորեցման, օտարման գործընթացի վերջնական արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 6.7-րդ բաժնով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից։

 

  • Обсуждалось

    03.07.2024 - 18.07.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1315

Принт