Добавить в избранное

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ,ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30 N 336-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2024 թվականի N  -Ն

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ,ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30 N 336-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) Կադաստրի կոմիտեի հետ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված պայմանագրի հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

  1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված պայմանագրի պատվիրատու կարող են հանդիսանալ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանների) ամբողջ տարածքի վեկտորային ֆորմատով բազային և թեմատիկ տեղեկատվության սկզբնական քարտեզ ձեռք բերած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը և այդ պայմանագրի հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 336-Ն որոշումը:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության                                                            Ն. Փաշինյան

վարչապետ

Երևան

2024 թ.

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2024 թվականի -ի

N -Ն որոշման

 

Օրինակելի ձև

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N__

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ք.Երևան                                                                                                 ___ ________ 20 թվական

□ Իրավաբանական անձ

անվանումը ____________________________________________________________________,

գրանցման համարը __________________________,

գտնվելու վայրը _____________________________,

որի անունից □ կանոնադրության և □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`

անունը __________________________,

ազգանունը ___________________________,

հայրանունը ________________________________,

հաշվառման հասցեն____________________________________________________________,

բնակությայ հասցեն_____________________________________________________________,

էլեկտրոնային փոստի հասցե ____________________________________________________,

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները _________________________________,

(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

□ ֆիզիկական անձ

անունը ________________________,

ազգանունը ________________________,

հայրանունը ___________________________

հաշվառման հասցեն__________________________________________________________,

բնակության հասցեն__________________________________________________________,

էլեկտրոնային հասցեն ________________________________________________________,

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները_______________________________,

(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

(այսուհետ` Պատվիրատու) մի կողմից, և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն (այսուհետ` Կոմիտե), ի դեմս․ ____________________________-ի,

որը գործում է _____________________________________________________ հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

  1. Պայմանագրի առարկան

1.1. Համաձայն սույն պայմանագրի՝ Կոմիտեն պարտավորվում է Պատվիրատուի պահանջով Պատվիրատուին __ ____ 20____թ. տրամադրված տեղեկատվության (կադաստրային քարտեզի բազային և թեմատիկ տեղեկատվության սկզբնական տրամադրում վեկտորային ֆորմատով) պարբերական թարմացման ծառայության համար նախատեսված վճարումը կատարելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության 20․․ թվականի ---- ---ի N -Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան, Պատվիրատուին տրամադրել

□ ՀՀ_____________ մարզի ______________________ համայնքի

□ Երևան քաղաքի _____________________ վարչական շրջանի կադաստրային քարտեզի բազային և թեմատիկ տեղեկատվությունը՝ վեկտորային ֆորմատով (այսուհետ` տեղեկատվություն):

1.2. Ծառայությունները մատուցված են համարվում Կոմիտեի կողմից տեղեկատվությունը Պատվիրատուին տրամադրվելու պահից: Տրամադրված տեղեկատվության հնարավոր տեխնիկական թերությունների մասին Պատվիրատուն պարտավոր է հայտնել 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Տրամադրված տեղեկատվության տեխնիկական թերությունների մասին Պատվիրատուի կողմից նշված ժամկետում չհայտնվելու դեպքում տեղեկատվությունը համարվում է տեխնիկապես անթերի տրամադրված:

 

  1. Կողմերի իրավունքները և պարտավորությունները

 

2.1. Կոմիտեն իրավունք ունի տրամադրված տեղեկատվությունը Պատվիրատուի կողմից երրորդ անձանց փոխանցվելու դեպքում Պատվիրատուից պահանջելու Կոմիտեին պատճառված վնասին համապատասխան «Տարածական տվյալների մասին» ՀՀ օրենք 19-րդ հոդվածով նշված գումարի չափով փոխհատուցում։

2.2. Կոմիտեն պարտավորվում է՝

2.2.1. Պատվիրատուի կողմից տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը Կոմիտեին փոխանցվելուց և տեղեկատվության դիմում ներկայացվելուց հետո Պատվիրատուին տրամադրել տեղեկատվությունն ամբողջ ծավալով՝ սույն պայմանագրի 1.1-ին սահմանված եղանակով.

2.2.2. սույն պայմանագրի 1.2-րդ կետով սահմանված ժամկետում պատվիրատուի դիմելու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում անհատույց վերացնել տրամադրված տեղեկատվության՝ հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները.

2.2.3. սույն պայմանագրի 2.3.2-րդ կետով նախատեսված դեպքում Պատվիրատուին վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը՝ վճարված գումարի վերադարձման մասին Պատվիրատուի դիմումը Կոմիտե ներկայացնելու օրվան հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

2.3. Պատվիրատուն իրավունք ունի՝

2.3.1. տեղեկատվությունն ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում պահանջելու անհատույց վերացնել ստացված տեղեկատվության՝ հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները.

2.3.2. կոմիտեի կողմից սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունների խախտման դեպքում պահանջելու վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը:

2.4. Պատվիրատուն պարտավորվում է՝

2.4.1. վճարել տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը.

2.4.2. ստացված տեղեկատվությունը չփոխանցել երրորդ անձանց:

 

  1. Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը

 

3.1. Մեկ համայնքի (Երևան քաղաքում՝ վարչական շրջանի) տեղեկատվության վճարի չափը և դրա տրամադրման ժամկետը սահմանված է «Տարածական տվյալների մասին» օրենքի 19-րդ հոդվածով:

3.2. Տեղեկատվության վճարի չափը չի կարող պայմանավորվել տրամադրվող նյութերի ծավալի կամ համայնքում ընդգրկված բնակավայրերի քանակից:

 

  1. Պայմանագրի գործողության ժամկետը

 

4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անժամկետ:

4.2. Սույն պայմանագիրն ամբողջությամբ վաղաժամկետ դադարեցնել ցանկացող կողմը պետք է դրա մասին գրավոր հայտնի մյուս կողմին՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

4.3. Պայմանագիրն ամբողջությամբ կարող է վաղաժամկետ լուծվել՝

1) կողմերի համաձայնությամբ.

2) Կոմիտեի կողմից՝ միակողմանի, եթե Պատվիրատուի կողմից խախտվի սույն պայմանագրի 2.4.2-րդ կետում նշված պարտավորությունը.

3) Պատվիրատուի կողմից՝ միակողմանի, եթե Կոմիտեի կողմից խախտվի սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունները:

4.4․ Սույն պայամանագրի 4․3․ կետով սահմանված հիմքերով պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում սույն պայմանագրի 3․1․ կետով նախատեսված վճարը վերադարձման ենթակա չէ։

 

 

  1. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)

 

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

  1. Վեճերի լուծման կարգը

 

Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

  1. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Սույն պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավերական է, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:

7.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:

 

  1. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Պատվիրատու                                                                         Կոմիտե

___________________________                                       ___________________________ 

___________________________                                       ___________________________ 

(ստորագրություն)   ․․                                                 (ստորագրություն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2024 թվականի -ի

N -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. 1. Ընդհանուր դրույթներ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) հիման վրա տեղեկատվության (այսուհետ՝ Տեղեկատվություն) տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:
  2. Տեղեկատվությունը տրամադրվում է առանց սկզբնական տեղեկատվության և սկզբնական տեղեկատվությունում ժամանակագրական փոփոխությունների դիտարկման ծրագրային հնարավորության՝ սկզբնական տեղեկատվությունում կատարված բոլոր լրացումների ու փոփոխությունների հաշվառմամբ: Սույն կետի իմաստով սկզբնական տեղեկատվություն է համարվում տեղեկատվություն հայցող անձին «Տարածական տվյալների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան տրամադրված համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզի բազային և թեմատիկ տեղեկատվությունը:
  3. Սույն կարգով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի «տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման կողմից (այսուհետ` Ստորաբաժանում):

 

  1. 2. Տեղեկատվության տրամադրումը

 

  1. Տեղեկատվությունը տրամադրվում է հայցող անձի կողմից e-cadastre.am կայքի միջոցով ներկայացված դիմումի և Օրենք 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի բ․ ենթակետով սահմանված վճարի մուծման անդորրագրի հիման վրա։ Դիմումում նշվում են՝

1) համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) անվանումը, որի մասով պահանջվում է տեղեկատվությունը.

2) պայմանագրի ամսաթիվը և դրա համարը.

  1. 5. Տեղեկատվությունը տրամադրվում է e-cadastre.am կայքի միջոցով` շեյփ (shp) կամ դի վի ջի/դի իքս էֆ/դի ջի են (dwg/dxf/dgn) ֆորմատներով՝ տեղեկատվության տրամադրման օրվա դրությամբ։

6․Մինչև սույն կարգի 5-րդ կետում նշված ծրագրային ապահովման ներդրումը՝ տեղեկատվությունը տրամադրվում է մեխանիկական եղանակով՝ շեյփ (shp) կամ դի վի ջի/դի իքս էֆ/դի ջի են (dwg/dxf/dgn) ֆորմատներով էլեկտրոնային կրիչներով (խտասկավառակի (CD-ի) վրա կամ USB կրիչով)՝ տեղեկատվության տրամադրման օրվա դրությամբ։

  1. 7. Տեղեկատվությունը տրամադրվում է Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետներում։
  2. 8. Տեղեկատվությունը կարող է տրամադրվել փոստային կապի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 100-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ընդ որում, տեղեկատվության առաքման հասցեն պայմանագրում նշված հասցեի հետ չհամընկնելու դեպքում տեղեկատվությունը դիմողին փոստով չի առաքվում:
  • Продолжительность

    28.06.2024 14.07.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Общественное обсуждение

28.06.2024 16:13

пр. Аршакуняц 7, Ереван, 0023, info@cadastre.am

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 314

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .