Լրամշակման փուլում է
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ,ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30 N 336-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
12 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի N -Ն
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ,ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30 N 336-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
1) Կադաստրի կոմիտեի հետ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված պայմանագրի հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
- Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված պայմանագրի պատվիրատու կարող են հանդիսանալ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանների) ամբողջ տարածքի վեկտորային ֆորմատով բազային և թեմատիկ տեղեկատվության սկզբնական քարտեզ ձեռք բերած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը և այդ պայմանագրի հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 336-Ն որոշումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Երևան
2024 թ.
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2024 թվականի -ի
N -Ն որոշման
Օրինակելի ձև
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N__
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ք.Երևան ___ ________ 20 թվական
□ Իրավաբանական անձ
անվանումը ____________________________________________________________________,
գրանցման համարը __________________________,
գտնվելու վայրը _____________________________,
որի անունից □ կանոնադրության և □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`
անունը __________________________,
ազգանունը ___________________________,
հայրանունը ________________________________,
հաշվառման հասցեն____________________________________________________________,
բնակությայ հասցեն_____________________________________________________________,
էլեկտրոնային փոստի հասցե ____________________________________________________,
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները _________________________________,
(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
□ ֆիզիկական անձ
անունը ________________________,
ազգանունը ________________________,
հայրանունը ___________________________
հաշվառման հասցեն__________________________________________________________,
բնակության հասցեն__________________________________________________________,
էլեկտրոնային հասցեն ________________________________________________________,
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները_______________________________,
(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
(այսուհետ` Պատվիրատու) մի կողմից, և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն (այսուհետ` Կոմիտե), ի դեմս․ ____________________________-ի,
որը գործում է _____________________________________________________ հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:
- Պայմանագրի առարկան
1.1. Համաձայն սույն պայմանագրի՝ Կոմիտեն պարտավորվում է Պատվիրատուի պահանջով Պատվիրատուին __ ____ 20____թ. տրամադրված տեղեկատվության (կադաստրային քարտեզի բազային և թեմատիկ տեղեկատվության սկզբնական տրամադրում վեկտորային ֆորմատով) պարբերական թարմացման ծառայության համար նախատեսված վճարումը կատարելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության 20․․ թվականի ---- ---ի N -Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան, Պատվիրատուին տրամադրել
□ ՀՀ_____________ մարզի ______________________ համայնքի
□ Երևան քաղաքի _____________________ վարչական շրջանի կադաստրային քարտեզի բազային և թեմատիկ տեղեկատվությունը՝ վեկտորային ֆորմատով (այսուհետ` տեղեկատվություն):
1.2. Ծառայությունները մատուցված են համարվում Կոմիտեի կողմից տեղեկատվությունը Պատվիրատուին տրամադրվելու պահից: Տրամադրված տեղեկատվության հնարավոր տեխնիկական թերությունների մասին Պատվիրատուն պարտավոր է հայտնել 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Տրամադրված տեղեկատվության տեխնիկական թերությունների մասին Պատվիրատուի կողմից նշված ժամկետում չհայտնվելու դեպքում տեղեկատվությունը համարվում է տեխնիկապես անթերի տրամադրված:
- Կողմերի իրավունքները և պարտավորությունները
2.1. Կոմիտեն իրավունք ունի տրամադրված տեղեկատվությունը Պատվիրատուի կողմից երրորդ անձանց փոխանցվելու դեպքում Պատվիրատուից պահանջելու Կոմիտեին պատճառված վնասին համապատասխան «Տարածական տվյալների մասին» ՀՀ օրենք 19-րդ հոդվածով նշված գումարի չափով փոխհատուցում։
2.2. Կոմիտեն պարտավորվում է՝
2.2.1. Պատվիրատուի կողմից տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը Կոմիտեին փոխանցվելուց և տեղեկատվության դիմում ներկայացվելուց հետո Պատվիրատուին տրամադրել տեղեկատվությունն ամբողջ ծավալով՝ սույն պայմանագրի 1.1-ին սահմանված եղանակով.
2.2.2. սույն պայմանագրի 1.2-րդ կետով սահմանված ժամկետում պատվիրատուի դիմելու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում անհատույց վերացնել տրամադրված տեղեկատվության՝ հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները.
2.2.3. սույն պայմանագրի 2.3.2-րդ կետով նախատեսված դեպքում Պատվիրատուին վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը՝ վճարված գումարի վերադարձման մասին Պատվիրատուի դիմումը Կոմիտե ներկայացնելու օրվան հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
2.3. Պատվիրատուն իրավունք ունի՝
2.3.1. տեղեկատվությունն ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում պահանջելու անհատույց վերացնել ստացված տեղեկատվության՝ հայտնաբերված բոլոր տեխնիկական թերությունները.
2.3.2. կոմիտեի կողմից սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունների խախտման դեպքում պահանջելու վերադարձնել տեղեկատվության տրամադրման համար վճարված գումարը:
2.4. Պատվիրատուն պարտավորվում է՝
2.4.1. վճարել տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարը.
2.4.2. ստացված տեղեկատվությունը չփոխանցել երրորդ անձանց:
- Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը
3.1. Մեկ համայնքի (Երևան քաղաքում՝ վարչական շրջանի) տեղեկատվության վճարի չափը և դրա տրամադրման ժամկետը սահմանված է «Տարածական տվյալների մասին» օրենքի 19-րդ հոդվածով:
3.2. Տեղեկատվության վճարի չափը չի կարող պայմանավորվել տրամադրվող նյութերի ծավալի կամ համայնքում ընդգրկված բնակավայրերի քանակից:
- Պայմանագրի գործողության ժամկետը
4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անժամկետ:
4.2. Սույն պայմանագիրն ամբողջությամբ վաղաժամկետ դադարեցնել ցանկացող կողմը պետք է դրա մասին գրավոր հայտնի մյուս կողմին՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
4.3. Պայմանագիրն ամբողջությամբ կարող է վաղաժամկետ լուծվել՝
1) կողմերի համաձայնությամբ.
2) Կոմիտեի կողմից՝ միակողմանի, եթե Պատվիրատուի կողմից խախտվի սույն պայմանագրի 2.4.2-րդ կետում նշված պարտավորությունը.
3) Պատվիրատուի կողմից՝ միակողմանի, եթե Կոմիտեի կողմից խախտվի սույն պայմանագրի 2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված պարտավորությունները:
4.4․ Սույն պայամանագրի 4․3․ կետով սահմանված հիմքերով պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում սույն պայմանագրի 3․1․ կետով նախատեսված վճարը վերադարձման ենթակա չէ։
- Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)
Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
- Վեճերի լուծման կարգը
Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:
- Եզրափակիչ դրույթներ
7.1. Սույն պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավերական է, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:
7.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:
- Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Պատվիրատու Կոմիտե
___________________________ ___________________________
___________________________ ___________________________
(ստորագրություն) ․․ (ստորագրություն)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2024 թվականի -ի
N -Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- 1. Ընդհանուր դրույթներ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) հիման վրա տեղեկատվության (այսուհետ՝ Տեղեկատվություն) տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:
- Տեղեկատվությունը տրամադրվում է առանց սկզբնական տեղեկատվության և սկզբնական տեղեկատվությունում ժամանակագրական փոփոխությունների դիտարկման ծրագրային հնարավորության՝ սկզբնական տեղեկատվությունում կատարված բոլոր լրացումների ու փոփոխությունների հաշվառմամբ: Սույն կետի իմաստով սկզբնական տեղեկատվություն է համարվում տեղեկատվություն հայցող անձին «Տարածական տվյալների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան տրամադրված համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզի բազային և թեմատիկ տեղեկատվությունը:
- Սույն կարգով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի «տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման կողմից (այսուհետ` Ստորաբաժանում):
- 2. Տեղեկատվության տրամադրումը
- Տեղեկատվությունը տրամադրվում է հայցող անձի կողմից e-cadastre.am կայքի միջոցով ներկայացված դիմումի և Օրենք 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի բ․ ենթակետով սահմանված վճարի մուծման անդորրագրի հիման վրա։ Դիմումում նշվում են՝
1) համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) անվանումը, որի մասով պահանջվում է տեղեկատվությունը.
2) պայմանագրի ամսաթիվը և դրա համարը.
- 5. Տեղեկատվությունը տրամադրվում է e-cadastre.am կայքի միջոցով` շեյփ (shp) կամ դի վի ջի/դի իքս էֆ/դի ջի են (dwg/dxf/dgn) ֆորմատներով՝ տեղեկատվության տրամադրման օրվա դրությամբ։
6․Մինչև սույն կարգի 5-րդ կետում նշված ծրագրային ապահովման ներդրումը՝ տեղեկատվությունը տրամադրվում է մեխանիկական եղանակով՝ շեյփ (shp) կամ դի վի ջի/դի իքս էֆ/դի ջի են (dwg/dxf/dgn) ֆորմատներով էլեկտրոնային կրիչներով (խտասկավառակի (CD-ի) վրա կամ USB կրիչով)՝ տեղեկատվության տրամադրման օրվա դրությամբ։
- 7. Տեղեկատվությունը տրամադրվում է Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետներում։
- 8. Տեղեկատվությունը կարող է տրամադրվել փոստային կապի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 100-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ընդ որում, տեղեկատվության առաքման հասցեն պայմանագրում նշված հասցեի հետ չհամընկնելու դեպքում տեղեկատվությունը դիմողին փոստով չի առաքվում:
-
Քննարկվել է
28.06.2024 - 14.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Հանրային քննարկում
28.06.2024 16:13
Երևան 0023, Արշակունյաց պողոտա 7, info@cadastre.am
Դիտումներ` 1140
Տպել