Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N1468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N1468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները, ընթացակարգը և ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1468-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները․

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի՝

ա․ 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

բ․ 1-ին կետի 1․1-ին ենթակետում «դիմումը» բառը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումը (այսուհետ՝ դիմում)» բառերով,

գ․ 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-11-րդ ենթակետերով՝

«5) դիմումը հարկային մարմին ներկայացվելու օրվա դրությամբ հարկ վճարողը հարկային հսկողության իրականացման համար կիրառվող ռիսկերի կառավարման համակարգով չի համարվում ռիսկային.

6) դիմումը ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա և դրան նախորդող հարկային տարվա ընթացքում  հարկ վճարողը համարվել է բացառապես ավելացված արժեքի հարկ վճարող.

7) դիմումը հարկային մարմին ներկայացվելու օրվա դրությամբ հարկ վճարողի գործու­նեությունը որոշակի ժամկետով կամ անժամկետ դադարեցված չէ.

8) դիմումը հարկային մարմին ստացվելու օրվան նախորդող երեք հաշվետու ժամանակաշրջաններում իրականացրել է ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքներ.

9) դիմումում պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ նշում լինելու դեպքում  պարզեցված ընթացակարգ կիրառելու հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի փոխհա­տուցվող գումարի չափը չի գերազանցում այդ դիմումի ներկայացման օրը ներառող ամսվա և դրան նախորդող 12 ամբողջական ամսվա ընթացքում ներկայացված դիմում­ներով հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ հիմնավորված  ԱԱՀ-ի փոխհատուցվող  գումարի հանրագումարի եռապատիկը.

10)  դիմումում պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ նշում լինելու դեպքում, պարզեցված ընթացակարգ կիրառելու հաշվետու ժամանակաշրջանին նախորդող երեք հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված  ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկների ԱԱՀ-ի բաժնում լրացված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի G47 հատվածի տեսակարար կշիռը չի գերազանցում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ըստ գործունեության տեսակների ԱԱՀ-ի բաժնում լրացված հարկման բազաների տեսակարար կշռի 70 տոկոսը.

11) դիմումում պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ նշում լինելու դեպքում, այդ դիմումին նախորդող վերջին համալիր հարկային ստուգմամբ արձանագրված պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի չափը չի գերազանցում համալիր հարկային ստուգման ժամանակահատվածում ներառված հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարի 3 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 5 միլիոն դրամը:»,

դ․ 1-ին կետից հետո լրացնել 1․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝

«1․1․ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման համար հարկ վճարողի սույն կարգի 1-ին կետ 1-3-րդ և 5-8-րդ ենթակետերով սահմանված չափանիշներին միաժամանակյա  բավարարելը պարտադիր է։»,

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N2 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «կամ 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար ներկայացված՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով ցույց տրված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, իսկ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար» բառերը փոխարինել «չի գերազանցում 40 միլիոն դրամը կամ 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար ներկայացված դիմումով» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից և կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմին ներկայացվող՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումների մասով։

  • Обсуждалось

    26.06.2024 - 15.07.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1272

Принт

Связанные документы / ссылки