ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N1468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
7 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N1468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները, ընթացակարգը և ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1468-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները․
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի՝
ա․ 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
բ․ 1-ին կետի 1․1-ին ենթակետում «դիմումը» բառը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումը (այսուհետ՝ դիմում)» բառերով,
գ․ 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-11-րդ ենթակետերով՝
«5) դիմումը հարկային մարմին ներկայացվելու օրվա դրությամբ հարկ վճարողը հարկային հսկողության իրականացման համար կիրառվող ռիսկերի կառավարման համակարգով չի համարվում ռիսկային.
6) դիմումը ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա և դրան նախորդող հարկային տարվա ընթացքում հարկ վճարողը համարվել է բացառապես ավելացված արժեքի հարկ վճարող.
7) դիմումը հարկային մարմին ներկայացվելու օրվա դրությամբ հարկ վճարողի գործունեությունը որոշակի ժամկետով կամ անժամկետ դադարեցված չէ.
8) դիմումը հարկային մարմին ստացվելու օրվան նախորդող երեք հաշվետու ժամանակաշրջաններում իրականացրել է ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքներ.
9) դիմումում պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ նշում լինելու դեպքում պարզեցված ընթացակարգ կիրառելու հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի չափը չի գերազանցում այդ դիմումի ներկայացման օրը ներառող ամսվա և դրան նախորդող 12 ամբողջական ամսվա ընթացքում ներկայացված դիմումներով հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ հիմնավորված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հանրագումարի եռապատիկը.
10) դիմումում պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ նշում լինելու դեպքում, պարզեցված ընթացակարգ կիրառելու հաշվետու ժամանակաշրջանին նախորդող երեք հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկների ԱԱՀ-ի բաժնում լրացված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի G47 հատվածի տեսակարար կշիռը չի գերազանցում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ըստ գործունեության տեսակների ԱԱՀ-ի բաժնում լրացված հարկման բազաների տեսակարար կշռի 70 տոկոսը.
11) դիմումում պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ նշում լինելու դեպքում, այդ դիմումին նախորդող վերջին համալիր հարկային ստուգմամբ արձանագրված պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի չափը չի գերազանցում համալիր հարկային ստուգման ժամանակահատվածում ներառված հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարի 3 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 5 միլիոն դրամը:»,
դ․ 1-ին կետից հետո լրացնել 1․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝
«1․1․ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման համար հարկ վճարողի սույն կարգի 1-ին կետ 1-3-րդ և 5-8-րդ ենթակետերով սահմանված չափանիշներին միաժամանակյա բավարարելը պարտադիր է։»,
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N2 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «կամ 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար ներկայացված՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով ցույց տրված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, իսկ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար» բառերը փոխարինել «չի գերազանցում 40 միլիոն դրամը կամ 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար ներկայացված դիմումով» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից և կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմին ներկայացվող՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումների մասով։
-
Քննարկվել է
26.06.2024 - 15.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1271
Տպել