Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1 Կարգավորման ենթակա խնդիրը

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 514-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) մշակվել է՝ հաշվի առնելով նշված որոշման դրույթների գործնական կիրառության ընթացքում առաջացած լրամշակման անհրաժեշտությունը:

Սույն նախագծի ընդունմամբ կկարգավորվեն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 514-ն» որոշման (այսուհետ՝ որոշում) մի շարք դրույթներում առաջացած բացերը, տարընկալումները, մասնավորապես կհստակեցվեն բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու և լաբորատոր փորձաքննության ուղարկելու գործընթացը, միջին նմուշի ձևավորման ընթացքը։

Բացի այդ, որոշման հավելվածում ներկայումս սահմանված չեն նմուշառման ակտի և նմուշներն ուղեկցող նամակի ձևերը, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում, սահմանային պետական վերահսկողության շրջանակում՝ բուսասանիտարական փորձաքննության նպատակով, փորձանմուշ վերցնելու և լաբորատոր փորձաքննության ուղարկելու գործընթացում։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 514-Ն որոշման» մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նախագծի ընդունումը բխում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից սահմանային պետական վերահսկողության շրջանակում բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու և լաբորատոր փորձաքննության ուղարկելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու անհրաժեշտությունից։

 

  1. 2. Ընթացիկ իրավիճակը

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 514-ն որոշման» մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է որոշման մեջ առկա բացերի լրացմամբ, որոշ դրույթներում առկա տարընկալումների հստակեցմամբ, ինչպես նաև մասնագիտական բնույթի շտկումներով։ Այսպես, բուսասանիատարական փորձաքննության ընթացքում նմուշառման գործընթացը լրացուցիչ բարդանում և առավել ժամանակատար է դառնում  պայմանավորված որոշման մեջ առկա նմուշառման գործընթացի իրականացման անհարկի բարդացման հետ, ուստի ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ իրականացնել մի շարք մասնագիտական փոփոխություններ, որոնք կնպաստեն նմուշառման գործընթացն առավել արագ և արդյունավետ դարձնելուն։ Գործող որոշման համաձայն նմուշառման ընթացակարգն իրականացվել է յուրաքանչյուր դեպքի համար համապատասխանաբար երեք կամ երկու շերտերից, ինչը որևէ էական ազդեցություն չի ունենում, թե կետային նմուշների և թե հետագայում միջին  նմուշի ձևավորման համար։ Սահմանված ընթացակարգով առաջանում են լրացուցիչ խնդիրներ, մասնավորապես խախտվում է բեռի ամբողջականությունը, իրականցման գործընթացն էլ իր հերթին ժամանակատար է և չունի վերջնարդյունքի՝ նմուշի, որակական արդյունքի վրա որևէ ազդեցություն։Այսպես առաջարկվում է որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ, 11-րդ և 13-րդ կետերի 1-ին և 2-րդ, 14-րդ և 15-րդ կետերի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերն ընդունել նախագծում նշված խմբագրությամբ, ելնելով նմուշառման ընթացակարգն առավել արագ և արդյունավետ դարձնելու տեսանկյունից։

Որոշման հավելվածի VII  բաժնի նոր խմբագրությունը պայմանավորված է, նշված բաժնում նմուշառման ակտի և նմուշներն ուղեկցող նամակի ձևերի սահմանմանբ։

Որոշման հավելվածի 21-րդ և 23-րդ կետերով առավել մանարամասն ներկայացվում է սահմանային պետական վերահսկողության շրջանակում բուսասանիտարական փորձաքննության ժամանակ նմուշները վերցնելու, կետային, ապա միջին նմուշ առանձնացնելու  և նմուշները փորձաքննության ուղարկելու ընթացակարգը։

Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ սահմանել սահմանային պետական վերահսկողության շրջանակում բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու և լաբորատոր փորձաքննության ուղարկելու գործընթացի ժամանակ նմուշառման ակտի և նմուշներն ուղեկցող նամակի ձևերը։

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

 

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի պահանջների, այն է՝  սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող բուսասանիտարական հսկաման ապրանքների մասնավորապես՝ սերմնանյութի, տնկանյութի, պարենային և տեխնիկական նշանակության արտադրանքից, նմուշառման հետ կապված հարաբերությունների կանոնակարգումը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինների՝ փորձարկման լաբորատորիաների, կողմից իրականացվելու դեպքում, որն իր հերթին հանրավորություն կընձեռի բարձրացնել սահմանային պետական վերահսկողության արդյունավետությունը: 

 

6 Տեղեղկատվուիթյուն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփխությումների մասին

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

  1. 7. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

  • Продолжительность

    17.06.2024 05.07.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 911

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .