ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
17 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________________2024 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշվերցնելու կարգը սահմանելու մասին» N 514-Ն «Որոշման» (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
- Որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1․ Սույն կարգով կարգավորվում են բուսասանիտարական զննման կամ բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգը, ելանյութի կազմմանը, միջին նմուշի առանձնացմանը, նմուշառման ակտի և նմուշներն ուղեկցող նամակի կազմման և նմուշների պահպանմանը ներկայացվող պահանջները․»
- Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) պահեստներում պահպանվող սերմնանյութի նմուշառման համար սերմնանյութի զբաղեցրած մակերեսը բաժանվում է մոտավորապես 20 քառ.մետր հատվածների և յուրաքանչյուր հատվածից վերցվում է 3 կետից: Եգիպտացորենի կողրերից նմուշառումը կատարվում է նույն կարգով․»
- Որոշման հավելվածի 5-րդ և 9-րդ կետերի 1-5-րդ ենթակետերից հանել «՝ 3 շերտից» բառերը․
- Որոշման հավելվածի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից հանել « երկու շերտից,» բառերը․
- Որոշման հավելվածի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից հանել «, 2 շերտից» բառերը․
- Որոշման հավելվածի 14-րդ և 15-րդ կետերի 1-5-րդ ենթակետերից հանել «՝ 2 շերտից» բառերը․
- Որոշման հավելվածի VII գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VII ՄԻՋԻՆ ՆՄՈՒՇԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ, ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏԻ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՆԱՄԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ»
- Որոշման հավելվածի 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«21․ Կետային նմուշները միացվում են (խառնվում են), և ստացում է միացյալ նմուշ, որը բաժանվում է միջին նմուշի (այսուհետ՝ նմուշ)։ Նմուշների առանձնացնելուց հետո յուրաքանչյուր նմուշին տրվում է ծածկագիր, որը փակցվում կամ կցվում է նմուշին։ Բուսասանիտարական զննում անցկացնելու նպատակով բույսերից և բուսական արտադրանքից նմուշները վերցվում են սույն կարգի Ձև N 1-ում ներկայացված չափաքանակներով։»
- Որոշման հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« 23․ Միջին նմուշն առանձնացնելուց հետո՝ տեղում, նմուշառման վերաբերյալ լիազոր մարմնի տեսուչի կողմից, բեռի տիրոջ կամ նրա ներկայացուցչի և մաքսային ծառայողի ներկայությամբ կազմվում է նմուշառման ակտ՝ համաձայն սույն հավելվածի N 2 ձևի։
- Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23․1-ին և 23․2-րդ կետերով՝
«23․1 Նմուշները տրամադրվում են անհատույց, իսկ սահմանային վերահսկողության նպատակով իրականացվող փորձարկման (փորձաքննության) ծախսերը «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով կատարվում են բեռը տնօրինողի հաշվին:
23․2 Բեռը տնօրինողը լիազոր մարմնի կողմից տրամադրված նմուշները սույն կարգի N 3 ձևի համաձայն կազմված ուղեկցող նամակով ներկայացնում է համապատասխանության գնահատման մարմին՝ փորձարկման լաբորատորիա:»
- Որոշման հավելվածի «Ձև» բառը փոխարինել «Ձև N 1» բառերով․
- Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Ձև N 2-ով և Ձև N 3-ով․
«
Ձև N 2
_______________________________________________________________________
(պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի անվանումը, գտնվելու վայրը)
Ն Մ ՈՒ Շ Ա Ռ Մ Ա Ն Ա Կ Տ N
____________________________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
___________________________________ -ի կողմից
(անուն, ազգանուն)
Հ/Հ |
Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների անվանումը |
Նմուշի(ների) ծածկագիրը |
Արտադրող երկիրը |
Բեռնաբաժնի քանակը (հատ/կգ/լ) |
Նմուշի քանակը (հատ/կգ/լ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բեռը տնօրինող կամ նրա լիազոր ներկայացուցիչ՝
______________________________________________________________________________________ (բեռը տնօրինողի կամ նրա լիազոր ներկայացուցչի անուն, ազգանունը) |
_______________________________________________________________________________________
(բնակության վայրը, անձնագրի սերիան և N, լիազորագրի տվյալները)
________________________________________________________________________________________ (իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրը)
|
_______________________________________________________________________________________
(ավտոմեքենայի պետհամարանիշը, կապարակնիքի համարը)
Այլ նշումներ`_____________________________________________________________________________
Լիազոր մարմնի տեսուչ |
__________________ |
___________________ |
|
|
|
Մաքսային ծառայող |
__________________ |
___________________ |
|
|
|
Բեռը տնօրինող կամ նրա լիազոր ներկայացուցիչ |
__________________ |
___________________ |
____“ ” 20___ թ․
Ձև N 3
_______________________________________________________________________
(պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի անվանումը, գտնվելու վայրը)
ՆՄՈՒՇՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՆԱՄԱԿ
N.
_________20 թ.
________________________________________ _________________________________
(փորձարկման լաբորատորիայի անվանումը) (ղեկավարի անունը,ազգանունը)
Արտադրանքի փորձաքննության համար խնդրում եմ _________________________________
___________________________________________________________________________________(փորձարկման լաբորատորիայի անվանումը, գրանցման համարը և թվականը)
_________________________________________________________________ ում կատարել համապատասխան
_________________________________________________________________ -ին ընտրված՝ ստորև նշված
(նմուշառման նորմատիվ փաստաթղթի նշագիրը)
Արտադրանքի նմուշների փորձարկումներ:
Արտադրանքի անվանումը |
Արտադրանքի նմուշների քանակը |
Չափի միավորը |
Նմուշի ծածկագիրը |
Ցուցանիշներ,ըստ որոնց պետք է կատարել փորձարկումներ և այդ ցուցանիշները սահմանող նորմատիվ փաստաթղթի նշանագիրը և համապատասխան կետի համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Վճարումը երաշխավորում եմ՝________________________________________________________
(բեռը տնօրինողի կամ նրա լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը)
Լիազոր մարմնի տեսուչ |
|
|
|
|
________________ |
|
______________________ |
»
- Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
17.06.2024 - 05.07.2024
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2212
Принт