ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
17 - Կողմ
-
2 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Կարգավորման ենթակա խնդիրը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 514-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) մշակվել է՝ հաշվի առնելով նշված որոշման դրույթների գործնական կիրառության ընթացքում առաջացած լրամշակման անհրաժեշտությունը:
Սույն նախագծի ընդունմամբ կկարգավորվեն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 514-ն» որոշման (այսուհետ՝ որոշում) մի շարք դրույթներում առաջացած բացերը, տարընկալումները, մասնավորապես կհստակեցվեն բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու և լաբորատոր փորձաքննության ուղարկելու գործընթացը, միջին նմուշի ձևավորման ընթացքը։
Բացի այդ, որոշման հավելվածում ներկայումս սահմանված չեն նմուշառման ակտի և նմուշներն ուղեկցող նամակի ձևերը, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում, սահմանային պետական վերահսկողության շրջանակում՝ բուսասանիտարական փորձաքննության նպատակով, փորձանմուշ վերցնելու և լաբորատոր փորձաքննության ուղարկելու գործընթացում։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 514-Ն որոշման» մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նախագծի ընդունումը բխում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից սահմանային պետական վերահսկողության շրջանակում բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու և լաբորատոր փորձաքննության ուղարկելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու անհրաժեշտությունից։
- 2. Ընթացիկ իրավիճակը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 514-ն որոշման» մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է որոշման մեջ առկա բացերի լրացմամբ, որոշ դրույթներում առկա տարընկալումների հստակեցմամբ, ինչպես նաև մասնագիտական բնույթի շտկումներով։ Այսպես, բուսասանիատարական փորձաքննության ընթացքում նմուշառման գործընթացը լրացուցիչ բարդանում և առավել ժամանակատար է դառնում պայմանավորված որոշման մեջ առկա նմուշառման գործընթացի իրականացման անհարկի բարդացման հետ, ուստի ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ իրականացնել մի շարք մասնագիտական փոփոխություններ, որոնք կնպաստեն նմուշառման գործընթացն առավել արագ և արդյունավետ դարձնելուն։ Գործող որոշման համաձայն նմուշառման ընթացակարգն իրականացվել է յուրաքանչյուր դեպքի համար համապատասխանաբար երեք կամ երկու շերտերից, ինչը որևէ էական ազդեցություն չի ունենում, թե կետային նմուշների և թե հետագայում միջին նմուշի ձևավորման համար։ Սահմանված ընթացակարգով առաջանում են լրացուցիչ խնդիրներ, մասնավորապես խախտվում է բեռի ամբողջականությունը, իրականցման գործընթացն էլ իր հերթին ժամանակատար է և չունի վերջնարդյունքի՝ նմուշի, որակական արդյունքի վրա որևէ ազդեցություն։Այսպես առաջարկվում է որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ, 11-րդ և 13-րդ կետերի 1-ին և 2-րդ, 14-րդ և 15-րդ կետերի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերն ընդունել նախագծում նշված խմբագրությամբ, ելնելով նմուշառման ընթացակարգն առավել արագ և արդյունավետ դարձնելու տեսանկյունից։
Որոշման հավելվածի VII բաժնի նոր խմբագրությունը պայմանավորված է, նշված բաժնում նմուշառման ակտի և նմուշներն ուղեկցող նամակի ձևերի սահմանմանբ։
Որոշման հավելվածի 21-րդ և 23-րդ կետերով առավել մանարամասն ներկայացվում է սահմանային պետական վերահսկողության շրջանակում բուսասանիտարական փորձաքննության ժամանակ նմուշները վերցնելու, կետային, ապա միջին նմուշ առանձնացնելու և նմուշները փորձաքննության ուղարկելու ընթացակարգը։
Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ սահմանել սահմանային պետական վերահսկողության շրջանակում բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու և լաբորատոր փորձաքննության ուղարկելու գործընթացի ժամանակ նմուշառման ակտի և նմուշներն ուղեկցող նամակի ձևերը։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:
- Նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի պահանջների, այն է՝ սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող բուսասանիտարական հսկաման ապրանքների մասնավորապես՝ սերմնանյութի, տնկանյութի, պարենային և տեխնիկական նշանակության արտադրանքից, նմուշառման հետ կապված հարաբերությունների կանոնակարգումը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինների՝ փորձարկման լաբորատորիաների, կողմից իրականացվելու դեպքում, որն իր հերթին հանրավորություն կընձեռի բարձրացնել սահմանային պետական վերահսկողության արդյունավետությունը:
6․ Տեղեղկատվուիթյուն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփխությումների մասին․
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- 7. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
-
Քննարկվել է
17.06.2024 - 05.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2197
Տպել