Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2024 թվականի N ...... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ  14-Ի  N 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների և ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ու 65-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N 16-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
  • Որոշման 1-ին կետը «օտարման» բառից հետո լրացնել «(բացառությամբ ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերը։
  • Որոշմամբ հաստատված Կարգի՝

ա․     2-րդ և 3-րդ կետերը «օտարման» բառից հետո լրացնել «(բացառությամբ ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերը․

բ․ 5-րդ կետը «նյութերը» բառից հետո լրացնել «,ստանում է Պետական գույքի կառավարման կոմիտեի դիրքորոշումը» բառերը․

գ․ 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) ներկայացված տարածքների օտարումը, անհատույց (մշտական) օգտագործման և կառուցապատման իրավունքով տրամադրումը հակասում է պետական գույքի կառավարման քաղաքականությանը և սկզբունքներին։».

դ․ 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11․ Մարզպետը հնգօրյա ժամկետում քննարկում է ներկայացված նյութերը, համաձայնեցնում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ և դրանք համապատասխան եզրակացությամբ վերադարձնում համայնքի ղեկավարին։».

ե․ 13-րդ կետը «մարզպետի» բառերից հետո լրացնել «և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի» բառերը․

զ․ 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) ներկայացված տարածքների վարձակալության տրամադրումը հակասում է պետական գույքի կառավարման քաղաքականությանը և սկզբունքներին։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                             Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  • Обсуждалось

    17.06.2024 - 02.07.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Управление государственным имуществом, Агентства загса

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1174

Принт

Связанные документы / ссылки