ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
5 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման և օտարման բնագավառում ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի գործառույթների հստակեցման և ՀՀ հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) դրույթներին «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N 16-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համապատասխանեցման անհրաժեշտությամբ:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Համաձայն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի՝ իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի), ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) և օտարման առաջարկվող պետական հողամասերի դեպքերում՝ պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքներով, սույն օրենսգրքով, մասնավորեցման և օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ 65-րդ հոդվածի համաձայն՝ Համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետության սեփականություն հանդիսացող հողամասերը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, անհատույց տրամադրում է համայնքի ղեկավարը` ավագանու համաձայնությամբ, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ համայնքի ավագանու որոշմամբ սույն օրենսգրքով սահմանված կարգով: Մինչդեռ Որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ Համայնքի ավագանին ընդունում է համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման և կառուցապատման իրավունքով տրամադրմանը համաձայնություն տալու վերաբերյալ որոշում:
Նախագծով նաախատեսվում է նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1063-Լ որոշման, ինչպես նաև պետական գույքի կառավարման ծրագրերով նախատեսված պետական գույքի կառավարման քաղաքականությանը և սկզբունքներին հակասելու դեպքում համայնքների վարչական սահմաններում ընդգրկված տարածքների օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրմանը բացասական եզրակացության տրամադրման վերաբերյալ դրույթ։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծով առաջարկվում է Որոշման դրույթները համապատասխանեցնել Օրենսգրքի դրույթներին։ Պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման գործընթացն լիարժեք իրականացնելու և լրացուցիչ վարչարարությունից խուսափելու նպատակով։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի օտարման բնագավառում առաջացող իրավահարաբերությունները: Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի լրացուցիչ դրամական մուտքեր ապահովել ՀՀ պետական բյուջե:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։
-
Обсуждалось
17.06.2024 - 02.07.2024
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Управление государственным имуществом, Агентства загса
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 1175
Принт