ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2024 թվականի N ...... –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների և ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ու 65-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N 16-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
- Որոշման 1-ին կետը «օտարման» բառից հետո լրացնել «(բացառությամբ ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերը։
- Որոշմամբ հաստատված Կարգի՝
ա․ 2-րդ և 3-րդ կետերը «օտարման» բառից հետո լրացնել «(բացառությամբ ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերը․
բ․ 5-րդ կետը «նյութերը» բառից հետո լրացնել «,ստանում է Պետական գույքի կառավարման կոմիտեի դիրքորոշումը» բառերը․
գ․ 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) ներկայացված տարածքների օտարումը, անհատույց (մշտական) օգտագործման և կառուցապատման իրավունքով տրամադրումը հակասում է պետական գույքի կառավարման քաղաքականությանը և սկզբունքներին։».
դ․ 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11․ Մարզպետը հնգօրյա ժամկետում քննարկում է ներկայացված նյութերը, համաձայնեցնում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ և դրանք համապատասխան եզրակացությամբ վերադարձնում համայնքի ղեկավարին։».
ե․ 13-րդ կետը «մարզպետի» բառերից հետո լրացնել «և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի» բառերը․
զ․ 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) ներկայացված տարածքների վարձակալության տրամադրումը հակասում է պետական գույքի կառավարման քաղաքականությանը և սկզբունքներին։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
17.06.2024 - 02.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Պետական գույքի կառավարում, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 1168
Տպել