ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Առողջապահական բնագավառում վերջին քսան տարիների ընթացքում նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել առկա խնդիրների ընկալման, նոր մասնագիտական հասկացությունների, դրանց մեկնաբանման առումով ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև միջազգային ոլորտում։ Փոխվել են առողջապահական համակարգերին ներկայացվող պահանջները, դրանցում իրականացվող ծառայություններին ներկայացվող որակի և համընդհանուր հասանելության պահանջները։
Նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է ինչպես նշված, այյնպես էլ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հետ։ Հիմնվելով ՀՀ Սահմանադրության վրա` առողջապահության բնագավառի գործունեության բոլոր հիմքերը պետք է սահմանված լինեն օրենքով: Ներկայումս նոր մոտեցումների, գաղափարների ներդրումը և իրականացումը բացառապես կապված է օրենքի կարգավորումների հետ։
Վերոգրյալով պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 122-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 483-Ն որոշմամբ սահմանվել է «Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգը հաստատելու անհրաժեշտությունը:
Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում են լուծումներ հետևյալ հարցերի կապակցությամբ՝
- հանրային առողջություն,
- էլեկտրոնային առողջապահություն,
- բժշկական էթիկա,
- բժշկական օգնության և սպասարկման ձևերը և մակարդակները,
- բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար ներկայացվող պարտադիր սանիտարական և համաճարակաբանական նորմերի մշակման, հաստատման և կիրառման պարտադիր պահանջները,
- առողջապահության բնագավառում լիցենզավորման պարտադիր պահանջը,
- առողջապահության բնագավառի ֆինանսավորման աղբյուրները,,
- համավճարներ և վճարովի ծառայություններ մատուցելու օրենսդրական
կարգավորումները և այլն:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումն իրավական հիմք կհանդիսանա «Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման համար:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կլինի ընդունել «Առողջապահության մասին» ՀՀ օրենքը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։