Добавить в избранное

Проект принят

«ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի 100% պետական պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի N1237-Ա որոշմամբ վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

Ընկերության իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան, Մաշտոցի 47:

Ընկերության գործունեության ոլորտն է միջոցառումների կազմակերպում, հյուրանոցային ծառայությունների մատուցում:

Ընկերության տարածքը հանդիսանում է հատուկ պահպանության օբյեկտ, որի պահպանումն իրականացվում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ ձեռնարկությունների պահպանության գնդի կողմից՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ընկերությունն իր գործունեության արդյունքում ունեցած եկամուտների հաշվին չի ապահովել ընթացիկ ծախսերի մարումը: Նախկինում հանդիսանալով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության ընկերություն, ընթացիկ ծախսերի մարումն իրականացրել է համակարգի այլ կազմակերպությունների կողմից տրամադրած լրացուցիչ ֆինանսական միջոցների հաշվին:

«Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինումը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը փոխանցելուց հետո լրացուցիչ ֆինանսավորումը դադարեցվել է: Գույքի պահպանումն ու ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով 2017 թվականի համար ՀՀ կառավարության 23.06.2017թ. N755-Ն և 14.12.2017թ. N1605-Ն որոշումներով ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է ընդամենը 68 675 300 դրամ:

Խնայողություն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից 2017 թվականին վերանայվել են ընկերության ծախսային հոդվածները, կատարվել է 12 հաստիքի կրճատում և հաստատվել ծախսերի նոր նախահաշիվ:

«Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի գույքի գերակշիռ մասը կազմում է ք.Երևան Մաշտոցի պող 47 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 5727,2 քառ.մ, իսկ դրանք սպասարկող հողամասի չափը՝ 1,379152 հա:

Ընկերության անշարժ գույքի գնահատված արժեքը կազմում է 6 803 644,7 հազար դրամ:

«Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի անշարժ գույքն արդյունավետ տնօրինելու նպատակով (նախատեսվում է 2018թ. ապրիլի 9-ից հետո նախագահական նստավայրը տեղափոխել նշված տարածք) սույն նախագծով առաջարկվում է թույլատրել ընկերությանը՝ սեփականու­թյան իրավունքով իրեն պատկանող վերը նշված անշարժ գույքը մասնակի հատուցմամբ օտարել Հայաստանի Հանրապետությանը, որից հետո սահմանված կարգով ընկերությունը լուծարել:

Նշված անշարժ գույքը առաջարկվում է պետությանն օտարել մասնակի հատուցմամբ, այլ ոչ անհատույց հանձնել, քանի որ «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի լուծարման ավարտը գրանցելու համար անհրաժեշտ է մարել ընկերության ամբողջ պարտավորությունները, այդ թվում՝ մինչև լուծարման ավարտն առաջացող (շուրջ 67 մլն.դրամ):

«Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի գույքի մասնակի հատուցմամբ օտարման արժեքի ձևավորման հաշվարկ՝

 

 

Անվանումը

Գումարի չափը

դրամ

1

Կոմունալ և կապի ծառայություններ

(2018թ. հունվար-ապրիլ) 

9 367 023

2

Գույքահարկ և հողի հարկ

2 135 600

3

Աշխատավարձ (2018թ. հունվար-ապրիլ)

10 691 200

4

Աշխատակիցների վերջնահաշվարկ և արձակման նպաստ

6 719 386

5

Այլ ծախսեր

468 000

6

Կարճաժամկետ փոխառություն

(«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին)

24 288 300

7

Լուծարման գործընթացի հետ կապված ծախսեր

(այդ թվում՝ գրանցման գործընթացի համար սահմանված տուրքերի վճարներ, հանձնակատարի, հաշվապահի աշխատավարձ, փաստաթղթերի արխիվացման վճար և այլն)

2 000 000

8

Օտարման գործարքից առաջացող ԱԱՀ

11 133 900

 

Ընդամենը

66 803 409

Լուծարման գործընթացի ավարտից հետո գումարի մնացորդ լինելու դեպքում այն ամբողջությամբ հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:

 

  • Обсуждалось

    09.02.2018 - 25.02.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9048

Принт

Предложения

Թամազ Սահակյան

23.02.2018

Համաձայն որոշման նախագծի ընկերության գործունեությունն է միջոցառումների կազմակերպումը, հյուրանոցային ծառայությունների մատուցումը: Սակայն նշվում է ընկերության տարեց-տարի վնասաբերության մասին, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից ընկերությանը տրամադրվող հատուցումների մասին: Հյուրանոցային ծառայությունները ՀՀ-ում ամենաշահութաբերներից մեկն են, իսկ ցանկացած տիպի միջոցառումներ Երևան քաղաքի կենտրոնում կազպակերպելու համար ցանկացողները բազմաթիվ են: Հարց է առաջանում. ինչու է վարչությունը թույլ տվել իր կողմից տնօրինվող բաժնետոմսերով ընկերության վնասաբեր գործունեությունը շարունակաբար, ինչու համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել ընկերության գործունեությունը բարելավելու համար, և ինչու չի կատարվել ՀՀ վարչապետի (մասնավորապես՝ 2017թ-ի մայիս ամսին հնչեցվածը) բոլոր վնասով աշխատող պետական ընկերությունների տնօրեններին խիստ պատասխանատվության կանչելու (առնվազն աշխատանքից ազատելու) ուղղակի հանձնարարականը:

Թամազ Սահակյան

23.02.2018

Համաձայն նախագծի 1-ին կետի Ընդունելությունների տուն ընկերության գնահատված արժեքը կազմել է 6.8 մլրդ ՀՀ դրամ, սակայն առաջարկվում է ընկերության գույքի մի մասը (հավելվածում նշվածը) օտարել 66.8 մլն դրամով ՀՀ-ին, ի դեմս ՀՀ ԿԱ վարչությանը: Հայտնի է, որվյալ ընկերությունը համարվել է մասնավորեցման (ՀՀ օրենքով հաստատված) / պետական գույքի կառավարման ծրագրի (ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված ) օբյեկտ, այսինքն տվյալ ընկերությունը, որպես գույքային միավոր, կարող էր օտարվել ցանկացած ներդրողի՝ ապահովելով պետական բյուջեի զգալի դրամական ներհոսք, այնուհետև նաև՝ ներդրումներ, ինչը ներկայիս կառավարության հիմնական թիրախն է և հիմնական քննադատության առարկան: ՈՒստի անհրաժեշտ է մինչև տվյալ որոշման ընդունումը հիմնավորել թե ինչու է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը պետությանը, հասկանանք նաև՝ Հայաստանի քաղաքացիներին, հասցնում առնվազն 6.7 միլիարդ ՀՀ դրամի վնաս (գույքի գնահատված արժեքի և գույքի օտարման արժեքի տարբերության չափով):

Նենսի Գևորգիան

09.02.2018

Առաջարկում եմ հիմնավորման մեջ մանրամասն դրույթներ նախատեսել ընկերության ակտիվների և հատկապես պարտավորությունների մասին: Հակառակ դեպքում, եթե պարզվի, որ ընկերությունն ունի ավելի մեծ պարտավորություններ, քան նշված տարածքը պետությանն անցնելուց հետո ընկերության մնացած ակտիվներն են, ապա ի հայտ կգան կանխամտածված սնանկության հատկանիշներ:

Узнать больше