ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի 100% պետական պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի N1237-Ա որոշմամբ վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
Ընկերության իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան, Մաշտոցի 47:
Ընկերության գործունեության ոլորտն է միջոցառումների կազմակերպում, հյուրանոցային ծառայությունների մատուցում:
Ընկերության տարածքը հանդիսանում է հատուկ պահպանության օբյեկտ, որի պահպանումն իրականացվում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ ձեռնարկությունների պահպանության գնդի կողմից՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ընկերությունն իր գործունեության արդյունքում ունեցած եկամուտների հաշվին չի ապահովել ընթացիկ ծախսերի մարումը: Նախկինում հանդիսանալով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության ընկերություն, ընթացիկ ծախսերի մարումն իրականացրել է համակարգի այլ կազմակերպությունների կողմից տրամադրած լրացուցիչ ֆինանսական միջոցների հաշվին:
«Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինումը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը փոխանցելուց հետո լրացուցիչ ֆինանսավորումը դադարեցվել է: Գույքի պահպանումն ու ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով 2017 թվականի համար ՀՀ կառավարության 23.06.2017թ. N755-Ն և 14.12.2017թ. N1605-Ն որոշումներով ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է ընդամենը 68 675 300 դրամ:
Խնայողություն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից 2017 թվականին վերանայվել են ընկերության ծախսային հոդվածները, կատարվել է 12 հաստիքի կրճատում և հաստատվել ծախսերի նոր նախահաշիվ:
«Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի գույքի գերակշիռ մասը կազմում է ք.Երևան Մաշտոցի պող 47 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 5727,2 քառ.մ, իսկ դրանք սպասարկող հողամասի չափը՝ 1,379152 հա:
Ընկերության անշարժ գույքի գնահատված արժեքը կազմում է 6 803 644,7 հազար դրամ:
«Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի անշարժ գույքն արդյունավետ տնօրինելու նպատակով (նախատեսվում է 2018թ. ապրիլի 9-ից հետո նախագահական նստավայրը տեղափոխել նշված տարածք) սույն նախագծով առաջարկվում է թույլատրել ընկերությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող վերը նշված անշարժ գույքը մասնակի հատուցմամբ օտարել Հայաստանի Հանրապետությանը, որից հետո սահմանված կարգով ընկերությունը լուծարել:
Նշված անշարժ գույքը առաջարկվում է պետությանն օտարել մասնակի հատուցմամբ, այլ ոչ անհատույց հանձնել, քանի որ «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի լուծարման ավարտը գրանցելու համար անհրաժեշտ է մարել ընկերության ամբողջ պարտավորությունները, այդ թվում՝ մինչև լուծարման ավարտն առաջացող (շուրջ 67 մլն.դրամ):
«Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի գույքի մասնակի հատուցմամբ օտարման արժեքի ձևավորման հաշվարկ՝
|
Անվանումը
|
Գումարի չափը
դրամ
|
1
|
Կոմունալ և կապի ծառայություններ
(2018թ. հունվար-ապրիլ)
|
9 367 023
|
2
|
Գույքահարկ և հողի հարկ
|
2 135 600
|
3
|
Աշխատավարձ (2018թ. հունվար-ապրիլ)
|
10 691 200
|
4
|
Աշխատակիցների վերջնահաշվարկ և արձակման նպաստ
|
6 719 386
|
5
|
Այլ ծախսեր
|
468 000
|
6
|
Կարճաժամկետ փոխառություն
(«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին)
|
24 288 300
|
7
|
Լուծարման գործընթացի հետ կապված ծախսեր
(այդ թվում՝ գրանցման գործընթացի համար սահմանված տուրքերի վճարներ, հանձնակատարի, հաշվապահի աշխատավարձ, փաստաթղթերի արխիվացման վճար և այլն)
|
2 000 000
|
8
|
Օտարման գործարքից առաջացող ԱԱՀ
|
11 133 900
|
|
Ընդամենը
|
66 803 409
|
Լուծարման գործընթացի ավարտից հետո գումարի մնացորդ լինելու դեպքում այն ամբողջությամբ հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:
|