Добавить в избранное

Проект принят

«ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի անշարժ գույքն արդյունավետ տնօրինելու նպատակով (նախատեսվում է 2018թ. ապրիլի 9-ից հետո նախագահական նստավայրը տեղափոխել նշված տարածք) սույն նախագծով առաջարկվում է թույլատրել ընկերությանը՝ սեփականու­թյան իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը մասնակի հատուցմամբ օտարել Հայաստանի Հանրապետությանը, որից հետո սահմանված կարգով ընկերությունը լուծարել:

  • Обсуждалось

    09.02.2018 - 25.02.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9127

Принт

Предложения

Թամազ Սահակյան

23.02.2018

Համաձայն որոշման նախագծի ընկերության գործունեությունն է միջոցառումների կազմակերպումը, հյուրանոցային ծառայությունների մատուցումը: Սակայն նշվում է ընկերության տարեց-տարի վնասաբերության մասին, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից ընկերությանը տրամադրվող հատուցումների մասին: Հյուրանոցային ծառայությունները ՀՀ-ում ամենաշահութաբերներից մեկն են, իսկ ցանկացած տիպի միջոցառումներ Երևան քաղաքի կենտրոնում կազպակերպելու համար ցանկացողները բազմաթիվ են: Հարց է առաջանում. ինչու է վարչությունը թույլ տվել իր կողմից տնօրինվող բաժնետոմսերով ընկերության վնասաբեր գործունեությունը շարունակաբար, ինչու համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել ընկերության գործունեությունը բարելավելու համար, և ինչու չի կատարվել ՀՀ վարչապետի (մասնավորապես՝ 2017թ-ի մայիս ամսին հնչեցվածը) բոլոր վնասով աշխատող պետական ընկերությունների տնօրեններին խիստ պատասխանատվության կանչելու (առնվազն աշխատանքից ազատելու) ուղղակի հանձնարարականը:

Թամազ Սահակյան

23.02.2018

Համաձայն նախագծի 1-ին կետի Ընդունելությունների տուն ընկերության գնահատված արժեքը կազմել է 6.8 մլրդ ՀՀ դրամ, սակայն առաջարկվում է ընկերության գույքի մի մասը (հավելվածում նշվածը) օտարել 66.8 մլն դրամով ՀՀ-ին, ի դեմս ՀՀ ԿԱ վարչությանը: Հայտնի է, որվյալ ընկերությունը համարվել է մասնավորեցման (ՀՀ օրենքով հաստատված) / պետական գույքի կառավարման ծրագրի (ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված ) օբյեկտ, այսինքն տվյալ ընկերությունը, որպես գույքային միավոր, կարող էր օտարվել ցանկացած ներդրողի՝ ապահովելով պետական բյուջեի զգալի դրամական ներհոսք, այնուհետև նաև՝ ներդրումներ, ինչը ներկայիս կառավարության հիմնական թիրախն է և հիմնական քննադատության առարկան: ՈՒստի անհրաժեշտ է մինչև տվյալ որոշման ընդունումը հիմնավորել թե ինչու է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը պետությանը, հասկանանք նաև՝ Հայաստանի քաղաքացիներին, հասցնում առնվազն 6.7 միլիարդ ՀՀ դրամի վնաս (գույքի գնահատված արժեքի և գույքի օտարման արժեքի տարբերության չափով):

Նենսի Գևորգիան

09.02.2018

Առաջարկում եմ հիմնավորման մեջ մանրամասն դրույթներ նախատեսել ընկերության ակտիվների և հատկապես պարտավորությունների մասին: Հակառակ դեպքում, եթե պարզվի, որ ընկերությունն ունի ավելի մեծ պարտավորություններ, քան նշված տարածքը պետությանն անցնելուց հետո ընկերության մնացած ակտիվներն են, ապա ի հայտ կգան կանխամտածված սնանկության հատկանիշներ:

Узнать больше