Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 9-ի N290-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ _____________  2024 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» N290-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1)  որոշման և որոշման N2 հավելվածի վերնագրերում «2402 ԾԱԾԿԱԳՐԻՆ» բառերը փոխարինել «2402, 2404 11 000 9, 2404 12 000 0 ԵՎ 2404 19 000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ» բառերով,

2) որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ՝

«1.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների դրոշմավորումն իրականացվում է հիմնական մոդելի համաձայն։»,

3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված լինելու դեպքում կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն։»,

4) որոշման 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետեր՝

«2.1. Սահմանել, որ մինչև սույն որոշման 1.1-ին կետով սահմանված ժամկետին նախորդող օրը ներառյալ ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ դրոշմապիտակների տրամադրման հայտերի (այսուհետ՝ հայտեր) հիման վրա ստացված դրոշմապիտակներով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով դրոշմավորված լինելու դեպքում ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքները կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն։

2.2. Սույն որոշման 1.1-ին կետով սահմանված ժամկետից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների համար չեն կարող կատարվել։»,

5) որոշման 3-րդ կետում «ապրանքների» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների» բառերը,

6) որոշման 4-րդ կետում «2402 ծածկագրին» բառերը փոխարինել «2402, 2404 11 000 9, 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին» բառերով,

7) որոշման 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ՝

«4.1. Հաստատել ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների՝ մինչև դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգը՝ համաձայն N3 հավելվածի։»,

8) որոշման N1 հավելվածի վերնագրում «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ» բառից հետո լրացնել «, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 390-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 ԵՎ 2404 19 000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ» բառերը,

9) որոշման N1 հավելվածի`

ա. 1-ին կետում «ապրանքների» բառից հետո լրացնել «, օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների» բառերը,

բ. 9-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.

«ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքների դեպքում նույնականացման միջոցը փաթեթավորման վրա փակցվում է փաթեթավորման ցանկացած հատվածի վրա։»,

10) որոշման N2 հավելվածի` «Սպառողական փաթեթավորման դեպքում» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

Քայլ 2. Ապրանքի հատկանիշներ

Ապրանքի նույնականացում

NN

ը\կ

Դաշտի անվանումը

Պարտադիր դաշտը

Մեկնաբանությունը

4.

Ապրանքի անվանումը

Այո

 

5.

Ապրանքային նշանի անվանումը

Ոչ

 

6.

Ապրանք միավորի քանակ

փաթեթի մեջ

Ոչ

 

7.

Զտաքաշ, գ (գրամ)

Ոչ

 

Արտադրող

8.

Արտադրողի անվանում

Այո

 

9.

Արտադրող ընկերության պրեֆիքս

Պարտադիր է՝ տեղական արտադրանքի համար, ոչ պարտադիր՝ ներմուծվող
ապրանքի դեպքում

GS1 կազմակերպության կողմից տրամադրված պրեֆիքս

Սպառողական բնութագրեր

10.

Ծխախոտի արտադրանքի տեսակ

Այո

 

11.

Ծխախոտի արտադրանքի համ

Այո

 

12.

Ֆիլտրի առկայություն

Ոչ

2402  դասակարգչի դեպքում

13.

Արդյո՞ք պարունակում է մենթոլ

Այո

2402  դասակարգչի դեպքում

Սպառողական փաթեթավորում

 

14.

Փաթեթավորման տեսակ

Այո

 

15.

Փաթեթավորման նյութ

Այո

 

Համապատասխանության մասին հայտարարագրեր/վկայականներ

16.

Համապատասխանության փաստաթղթերի մասին

տեղեկատվություն

Այո

 

17.

Ծագման երկիր

Այո

 

18.

Ծխախոտի հումքի զանգված

Ոչ

2404 11 000 9 դասակարգչի դեպքում

19.

Նիկոտինի կոնցենտրացիան

Այո

 

20.

Հեղուկի ծավալը (մեկ սարքում / քարթրիջում), մլ

Այո

2404 12 000 0

2404 19 000 դսակարգիչների դեպքում

21.

Բաղադրությունը

Այո

2404 12 000 0

2404 19 000 դսակարգիչների դեպքում

22.

Ծխի քանակը

Այո

2404 12 000 0

2404 19 000 դսակարգիչների համար առկայության դեպքում

23.

Մարտկոցի հզորությունը

Այո

2404 12 000 0

2404 19 000 դսակարգիչների համար առկայության դեպքում

»,

11) որոշման մեջ լրացնել N3 հավելված` համաձայն հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

__________  __-ի N ___-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 9-ի N 290-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2404 11 000 9 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ՄԻՆՉԵՎ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՉՕՏԱՐՎԱԾ՝ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

 

  1. Սույն կարգով կարգավորվում են հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների մինչև հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:
  2. Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն որոշման 1.1-ին կետով սահմանած ժամկետը ներառյալ արտադրված կամ ներմուծված՝ հսկիչ (նույնականացման) նշաններով չդրոշմավորված՝ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ծխախոտային արտադրանքի իրացումը թույլատրվում է մինչև սույն որոշման 1.1-ին կետով սահմանած ժամկետը ներառող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա վերջին օրը ներառյալ:
  3. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև սույն որոշման 1.1-ին կետով սահմանած ժամկետը ներառող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա վերջին օրը ներառյալ ձեռք բերված՝ հսկիչ (նույնականացման) նշաններով չդրոշմավորված՝ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ծխախոտային արտադրանքի՝ առանց հսկիչ (նույնականացման) նշաններով իրացումը թույլատրվում է մինչև սույն որոշման 1.1-ին կետով սահմանած ժամկետը ներառող ամսվան հաջորդող երրորդ ամսվա վերջին օրը ներառյալ:

4․ Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց հսկիչ (նույնականացման) նշանները տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված ազգային օպերատորը՝ թվային եղանակով։

5․ Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց կողմից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա՝ չդրոշմավորված ապրանքների մնացորդների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշման N1 հավելվածով հաստատված կանոններին համապատասխան։»։

  • Обсуждалось

    30.04.2024 - 15.05.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1060

Принт

Предложения

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

14.05.2024

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հարգելի ներկայացուցիչներ, «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպությունն իր կանոնադրական նպատակների շրջանակներում անհրաժեշտ է համարում Ձեր ուշադրությունը հրավիրել ծխախոտի արտադրանքի և հարակից սարքերի շրջանառության նկատմամբ վերահսկողության բարելավմանն ուղղված ընթացիկ օրենսդրական նախաձեռնությունների հնարավոր բացասական հետևանքների նկատմամբ։ 2023թ․-ի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ Եվրասիական Տնտեսական Միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության 2023թ․-ի մարտի 9-ի թիվ 290-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ նախատեսող Կառավարության որոշման նախագծով նախատեսվող իրավակարգավորումների համաձայն՝ հուլիսի 1-ից հաշված 2 ամիս անց արտադրողը կամ ներմուծողը, իսկ հուլիսի 1-ից հաշված 3 ամիս անց ուղղակի արտադրող կամ ներմուծող չհանդիսացող անձինք, այսինքն՝ դիստրիբյուտորները և մանրածախ առևտրով զբաղվողները, իրավունք չեն ունենա շուկայում վաճառել այն տաքացվող ծխախոտը, որը մակնշված չէ ակցիզային դրոշմապիտակով։ Սա նշանակում է, որ ապրանքը, որն արդեն ներմուծվել է երկիր կամ արդեն վաճառվել է դիստրիբյուտորին և նույնիսկ մանրածախ առևտրի ներկայացուցիչներին, եթե առաջարկվող փոփոխություններն ընդունելուց հետո 3 ամսվա ընթացքում չվաճառվի վերջնական սպառողին, չի թույլատրվի վաճառքի։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն վստահաբար տիրապետում է երկիր ներմուծվող տաքացվող ծխախոտի քանակների վերաբերյալ տվյալներին։ Ընթացիկ կամ անցյալ տարվա ներմուծման ծավալների պարզ ուսումնասիրությունը հստակ հնարավորություն կտա գնահատելու շրջանառվող նախագծով նախատեսվող եռամսյա ժամկետում դրանից զգալի ավել ժամանակահատվածի համար նախատեսված քանակությամբ ներմուծված տաքացվող ծխախոտի յուրաքանչյուր առանձին տուփի ակցիզային դրոշմապիտակով դրոշմավորման իրատեսականությունը։ Մեր գնահատմամբ դա իրատեսական չէ և ի թիվս այլ բացասական հետևանքների, կարող է հանգեցնել շուկայի վերադաբաժանման, որը տեղի կունենա ոչ արդյունավետ անցումային ժամանակահատվածի նախատեսման արդյունքում ձևավորված ոչ արդարացի տնտեսական մրցակցության հետևանքով։ Սա հնարավոր է հատկապես այն պայմաններում, երբ գործող օրենսդրության համաձայն էլեկտրոնային ծխախոտներն արդեն իսկ հանդիսանում են ակցիզային դրոշմապիտակներով դրոշմավորման առարկա և այն ժամանակահատվածում, երբ դարակաշարներին նկարագրված խնդիրների պատճառով կբացակայի տաքացվող ծխախոտը, սպառողներն անցում կկատարեն դրանց ալտերնատիվ համարվող էլեկտրոնային ծխախոտին (տե՛ս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ոլորտի ուսումնասիրության վերջին հաշվետվությունը՝ competition.am/wp-content/uploads/2024/04/Տեղեկանք-ծխախոտ_հրապարակային․.pdf)։ Որպես այլ շոշափելի բացասական հետևանք, չենք կարող չմատնանշել հնարավոր ֆինանսական կորուստները, որ կկրեն թե՛ պետությունը, թե՛ մասնավոր հատվածը։ Պետությունը չի հավաքագրի նախատեսվող իրացման ծավալներից գոյացող եկամտահարկից ակնկալվող հարկային եկամուտները, մասնավոր հատվածը վնասներ կկրի ներմուծված ապրանքները վաճառելու անհնարինությունից, ներմուծողը, դիստրիբյուտորը կամ մանրածախ առևտրով զբաղվողները կզրկվեն հնարավորությունից վաճառելու այն ապրանքները, որոնց համար արդեն վճարել են: Գնելած լինելով ապրանքը հետագա վերավաճառքի նպատակով, նրանք չեն կարողանա այն վերավաճառել, որովհետև պարզապես չեն կարողանա տվյալ ապրանքը սեփական ուժերով համապատասխանեցնել դրանց մակնշման հետ կապված ներդրվող պահանջներին։ Այսպիսով, առաջարկվող օրենսդրական փոփոխությունները մեծապես կվատթարացնեն իրացման շղթայի բոլոր սուբյեկտների, ինչպես նաև պետության վիճակը։ Ինչպես հայտնի է, իրավունքի սուբյեկտների վիճակը վատթարացնող օրենսդրական փոփոխությունները հետադարձ ուժ չեն կարող ունենալ։ Ուստի, նշված փոփոխությունները ներդնելիս պետք է նախատեսել ողջամիտ անցումային ժամանակահատված։ Հակառակ դեպքում կխախտվի ՀՀ Սահմանադրությունը, մասնավորապես 73-րդ հոդվածը, ըստ որի՝ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Ի վերջո, ոչ արդյունավետ անցումային ժամանակահատվածի սահմանումը կհանգեցնի ապօրինի ներկրվող ապրանքների ծավալների աճին։ Սա ավելի քան իրատեսական է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ և ԱՊՀ որոշ երկրներում տաքացվող ծխախոտն ավելի մատչելի է, և նման երկրներից ԵԱՏՄ մյուս երկրներ ներկրվող ապրանքները ենթարկվում են պարզեցված մաքսային հսկողության։ Ստացվում է, որ թիրախավորված նպատակի համար ոչ արդյունավետ անցումային ժամանակահատվածի սահմանումը կհանգեցնի ճիշտ հակառակ էֆեկտի։ Ամփոփելով նշվածը, առաջարկում ենք նախ և առաջ պատշաճ գնահատել տաքացվող ծխախոտի և էլեկտրոնային ծխախոտի պարտադիր մակնշման ներդրման նպատակով օրենսդրական փոփոխություններով առաջարկվող անցումային ժամանակահատվածի արդյունավետությունը՝ գնահատման գործընթացում հաշվի առնելով նաև ոլորտի ներկայացուցիչների կարծիքը։ Հայաստանի արդյունաբերողների և գորխարարների միություն

Узнать больше