Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 9-ի N290-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն 14.05.2024 16:10:29 ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հարգելի ներկայացուցիչներ, «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպությունն իր կանոնադրական նպատակների շրջանակներում անհրաժեշտ է համարում Ձեր ուշադրությունը հրավիրել ծխախոտի արտադրանքի և հարակից սարքերի շրջանառության նկատմամբ վերահսկողության բարելավմանն ուղղված ընթացիկ օրենսդրական նախաձեռնությունների հնարավոր բացասական հետևանքների նկատմամբ։ 2023թ․-ի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ Եվրասիական Տնտեսական Միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության 2023թ․-ի մարտի 9-ի թիվ 290-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ նախատեսող Կառավարության որոշման նախագծով նախատեսվող իրավակարգավորումների համաձայն՝ հուլիսի 1-ից հաշված 2 ամիս անց արտադրողը կամ ներմուծողը, իսկ հուլիսի 1-ից հաշված 3 ամիս անց ուղղակի արտադրող կամ ներմուծող չհանդիսացող անձինք, այսինքն՝ դիստրիբյուտորները և մանրածախ առևտրով զբաղվողները, իրավունք չեն ունենա շուկայում վաճառել այն տաքացվող ծխախոտը, որը մակնշված չէ ակցիզային դրոշմապիտակով։ Սա նշանակում է, որ ապրանքը, որն արդեն ներմուծվել է երկիր կամ արդեն վաճառվել է դիստրիբյուտորին և նույնիսկ մանրածախ առևտրի ներկայացուցիչներին, եթե առաջարկվող փոփոխություններն ընդունելուց հետո 3 ամսվա ընթացքում չվաճառվի վերջնական սպառողին, չի թույլատրվի վաճառքի։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն վստահաբար տիրապետում է երկիր ներմուծվող տաքացվող ծխախոտի քանակների վերաբերյալ տվյալներին։ Ընթացիկ կամ անցյալ տարվա ներմուծման ծավալների պարզ ուսումնասիրությունը հստակ հնարավորություն կտա գնահատելու շրջանառվող նախագծով նախատեսվող եռամսյա ժամկետում դրանից զգալի ավել ժամանակահատվածի համար նախատեսված քանակությամբ ներմուծված տաքացվող ծխախոտի յուրաքանչյուր առանձին տուփի ակցիզային դրոշմապիտակով դրոշմավորման իրատեսականությունը։ Մեր գնահատմամբ դա իրատեսական չէ և ի թիվս այլ բացասական հետևանքների, կարող է հանգեցնել շուկայի վերադաբաժանման, որը տեղի կունենա ոչ արդյունավետ անցումային ժամանակահատվածի նախատեսման արդյունքում ձևավորված ոչ արդարացի տնտեսական մրցակցության հետևանքով։ Սա հնարավոր է հատկապես այն պայմաններում, երբ գործող օրենսդրության համաձայն էլեկտրոնային ծխախոտներն արդեն իսկ հանդիսանում են ակցիզային դրոշմապիտակներով դրոշմավորման առարկա և այն ժամանակահատվածում, երբ դարակաշարներին նկարագրված խնդիրների պատճառով կբացակայի տաքացվող ծխախոտը, սպառողներն անցում կկատարեն դրանց ալտերնատիվ համարվող էլեկտրոնային ծխախոտին (տե՛ս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ոլորտի ուսումնասիրության վերջին հաշվետվությունը՝ competition.am/wp-content/uploads/2024/04/Տեղեկանք-ծխախոտ_հրապարակային․.pdf)։ Որպես այլ շոշափելի բացասական հետևանք, չենք կարող չմատնանշել հնարավոր ֆինանսական կորուստները, որ կկրեն թե՛ պետությունը, թե՛ մասնավոր հատվածը։ Պետությունը չի հավաքագրի նախատեսվող իրացման ծավալներից գոյացող եկամտահարկից ակնկալվող հարկային եկամուտները, մասնավոր հատվածը վնասներ կկրի ներմուծված ապրանքները վաճառելու անհնարինությունից, ներմուծողը, դիստրիբյուտորը կամ մանրածախ առևտրով զբաղվողները կզրկվեն հնարավորությունից վաճառելու այն ապրանքները, որոնց համար արդեն վճարել են: Գնելած լինելով ապրանքը հետագա վերավաճառքի նպատակով, նրանք չեն կարողանա այն վերավաճառել, որովհետև պարզապես չեն կարողանա տվյալ ապրանքը սեփական ուժերով համապատասխանեցնել դրանց մակնշման հետ կապված ներդրվող պահանջներին։ Այսպիսով, առաջարկվող օրենսդրական փոփոխությունները մեծապես կվատթարացնեն իրացման շղթայի բոլոր սուբյեկտների, ինչպես նաև պետության վիճակը։ Ինչպես հայտնի է, իրավունքի սուբյեկտների վիճակը վատթարացնող օրենսդրական փոփոխությունները հետադարձ ուժ չեն կարող ունենալ։ Ուստի, նշված փոփոխությունները ներդնելիս պետք է նախատեսել ողջամիտ անցումային ժամանակահատված։ Հակառակ դեպքում կխախտվի ՀՀ Սահմանադրությունը, մասնավորապես 73-րդ հոդվածը, ըստ որի՝ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Ի վերջո, ոչ արդյունավետ անցումային ժամանակահատվածի սահմանումը կհանգեցնի ապօրինի ներկրվող ապրանքների ծավալների աճին։ Սա ավելի քան իրատեսական է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ և ԱՊՀ որոշ երկրներում տաքացվող ծխախոտն ավելի մատչելի է, և նման երկրներից ԵԱՏՄ մյուս երկրներ ներկրվող ապրանքները ենթարկվում են պարզեցված մաքսային հսկողության։ Ստացվում է, որ թիրախավորված նպատակի համար ոչ արդյունավետ անցումային ժամանակահատվածի սահմանումը կհանգեցնի ճիշտ հակառակ էֆեկտի։ Ամփոփելով նշվածը, առաջարկում ենք նախ և առաջ պատշաճ գնահատել տաքացվող ծխախոտի և էլեկտրոնային ծխախոտի պարտադիր մակնշման ներդրման նպատակով օրենսդրական փոփոխություններով առաջարկվող անցումային ժամանակահատվածի արդյունավետությունը՝ գնահատման գործընթացում հաշվի առնելով նաև ոլորտի ներկայացուցիչների կարծիքը։ Հայաստանի արդյունաբերողների և գորխարարների միություն Ընդունվել է ի գիտություն Լրամշակված նախագծով առաջարկվում է սահմանել, որ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ԵԱՏՄ երկրներից, իսկ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծված՝ հիմնական մոդելի համաձայն չդրոշմավորված՝ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ծխախոտային արտադրանքի իրացումը թույլատրվում է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Միաժամանակ, անմիջական ներմուծող չհանդիսացող՝ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ձեռք բերված՝ հիմնական մոդելի համաձայն չդրոշմավորված՝ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ծխախոտային արտադրանքի՝ առանց դրոշմավորման իրացումը թույլատրվում է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ: