Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
-
7 - За
-
2 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___ ________ 2024 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
- 2-րդ կետի 4-րդ ենթակետում ««դ»» տառը փոխարինել ««ե»» տառով,
- 2-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ.» պարբերությունով՝
«դ. «ե» պարբերությամբ սահմանված սոցփաթեթի շահառուների համար՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը.»,
- 2-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» պարբերություններով՝
«ե. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում հանրային պաշտպանի, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի հաստիք զբաղեցնող անձինք,»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Обсуждалось
18.04.2024 - 03.05.2024
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Работа и занятость, Социальное обеспечение
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1629
Принт