Հիշել նախագիծը

Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___ ________ 2024 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմ­բերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
  • 2-րդ կետի 4-րդ ենթակետում ««դ»» տառը փոխարինել ««ե»» տառով,
  • 2-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովան­դակությամբ նոր՝ «դ.» պարբերությունով՝

«դ. «ե» պարբերությամբ սահմանված սոցփաթեթի շահառուների համար՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը.»,

  • 2-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովան­դակությամբ նոր՝ «ե» պարբերություններով՝

«ե. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում հանրային պաշտպանի, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի հաստիք զբաղեցնող անձինք,»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Քննարկվել է

    18.04.2024 - 03.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1625

Տպել