Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

            2024 թվականի ______________ -ի   N -  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • որոշման N 4 հավելվածի՝

ա) 6-րդ կետում «Մարզպետի հանձնարարականով մարզպետարանում ստեղծվում է ոլորտային մասնագետներից բաղկացած մշտադիտարկման աշխատանքային խումբ» բառերից հետո լրացնել «, որում կարող են ընդգրկվել նաև տվյալ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմնից անդամներ (համաձայնությամբ)» բառերը:

ա) 18-րդ կետում «այնուհետև՝ ըստ անհրաժեշտության» բառերից հետո լրացնել «, որին կարող են մասնակցել նաև համայնքի ավագանու և համայնքի ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմնից անդամներ (համաձայնությամբ)» բառերը:

2) որոշմամբ հաստատված կարգի ամբողջ տեքսում «մարզպետարան» և «մարզպետարաններ» բառերը համապատասխան հոլովվաձևերով փոխարինել «մարզպետի աշխատակազմ» և «մարզպետների աշխատակազմեր» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի  Հանրապետության

            վարչապետ                                                                            Նիկոլ Փաշինյան

2024 թ. ________ «___»

   Երևան

  • Обсуждалось

    17.04.2024 - 02.05.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1304

Принт