Обсуждалось 17.04.2024 - 02.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/191-2023 արձանագրության 3-րդ կետի 3.15 ենթակետի (ձեռնարկել միջոցներ սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների որակի վերահսկողության ուժեղացման ուղղությամբ՝ ապահովելով նաև արձանագրված թերությունների վերացման հաշվետվողականություն և արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Վարչապետի աշխատակազմ) կատարումն ապահովելու հանգամանքով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների որակի բարձրացմամբ և ծրագրերի որակի նկատմամբ հետևողական և պատշաճ վերահսկողության իրականացմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ վերջին տարիներին աճել են համայնքների կողմից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի թվաքանակը և դրանցում արձանագրվող խնդիրները: Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև նրանով, որ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններով «մարզպետարան» և «մարզպետարաններ» բառերը փոխարինվել են «մարզպետի աշխատակազմ» և «մարզպետների աշխատակազմեր» բառերով: 3 7 0 1188