Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«_____ » __________________ 2024 թ                                                             N________ -Ն

 

 

                                                                                 

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

_________________________________________________________________________

 

 

 

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը,  10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը

 

                                      ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել.

1) շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի

2. Սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    11.03.2024 - 26.03.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3734

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.03.2024

Առաջարկում ենք կարդալ նաև ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ-ի կողմից սույն հարթակում 19.11.2021 13:43:30 ներկայացված կարծիքը https://www.e-draft.am/projects/3692/digest: Հաշվի առնելով, որ խնդրին վերաբերելի կարծիքը շատ ծավալուն է՝ ներկայացնում ենք ընդամենը մի քանի դիտարկումներ և առաջարկություններ, որոնք էլ կբնութագրեն հիմնական պատկերը: Նախագծի 2-րդ կետի համաձայն՝ Սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա: Առաջարկում ենք պարզաբանել՝ Նախագծի և հավելվածների կետերից ո՞ր մեկն է, որ իր մեջ ներառում է պահանջ, որը Հրամանի հնարավոր ընդունումից հետո որևիցե ազդեցություն կարող է ունենալ ոլորտի գնման գործընթացների կամ պայմանագրերի վրա:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.03.2024

Շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրում մեկ տող անգամ չկա, որը կվերաբերի շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությանը կամ շինարարության արժեքի հաշվարկման նոր կարգին:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.03.2024

Նախագծի 1-ին հավելվածի 8-րդ գլխում ներկայացվում են ՀՀ ֆինանասների նախարարության կողմից հրապարակվող գնային տեղեկատվությունում առկա բացթողումները, մասնավորապես նշելով, որ «Շինանյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների տեսականին ունի ընդլայնման կարիք»: Սակայն չի ներկայացվում՝ արդյո՞ք ՀՀ քաղաքաշինության կոմիտեն երբևիցե կատարել է ՀՀ կառավարության 25.04.2013թ N472-Ն որոշման 5–րդ կետի պահանջները, որում նշվում է. «Պետական մարմինները, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են նախարարություն ներկայացնել ցանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն, որտեղ նշվում են նյութերի կիրառման ոլորտը, ակնկալվող արդյունքը կամ կիրառությունից հանելու հիմնավորումը:». Երբևիցե ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես եկե՞լ է որևե նախաձեռնությամբ ՀՀ կառավարության նշված որոշման մեջ փոփոխություն իրականացնելու մասով:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: