ՆԱԽԱԳԻԾ
Հ Ր Ա Մ Ա Ն
«_____ » __________________ 2024 թ N________ -Ն
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_________________________________________________________________________
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել.
1) շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի
2. Սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: