Հիշել նախագիծը
«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
11 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գոհար Լևոնյան 13.03.2024 17:24:25 | Քաղաքաշինության ոլորտում անհրաժեշտ է ներգրավվել հաշմանդամություն ունեցող անձանց որպեսզի չունենանք այլևս խայտառակ թեքահարթակներ որոնց լինելը ավելի վտանգավոր է քան չլինելը էսպիսով հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում գործազրկությունը կնազի մարդը կդառնա և մասնագետ և աշխատող և հարկատու | ||
2 | Գոհար Լևոնյան 13.03.2024 17:30:25 | Ինչպես ներգրավվել հաշմանդամություն ունեցող անձանց կարճաժամկետ (2_3 ամիս) դասընթացների շնորհիվ ծանոթացնել նեղ մասնագիտական հմտություններին և ներգրավվել աշխատակազմում այնուհետև նպատակային մասնագիտական աճի հեռանկարով խրախուսել | ||
3 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.03.2024 21:16:08 | Առաջարկում ենք կարդալ նաև ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ-ի կողմից սույն հարթակում 19.11.2021 13:43:30 ներկայացված կարծիքը https://www.e-draft.am/projects/3692/digest: Հաշվի առնելով, որ խնդրին վերաբերելի կարծիքը շատ ծավալուն է՝ ներկայացնում ենք ընդամենը մի քանի դիտարկումներ և առաջարկություններ, որոնք էլ կբնութագրեն հիմնական պատկերը: Նախագծի 2-րդ կետի համաձայն՝ Սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա: Առաջարկում ենք պարզաբանել՝ Նախագծի և հավելվածների կետերից ո՞ր մեկն է, որ իր մեջ ներառում է պահանջ, որը Հրամանի հնարավոր ընդունումից հետո որևիցե ազդեցություն կարող է ունենալ ոլորտի գնման գործընթացների կամ պայմանագրերի վրա: | ||
4 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.03.2024 21:16:08 | Շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրում մեկ տող անգամ չկա, որը կվերաբերի շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությանը կամ շինարարության արժեքի հաշվարկման նոր կարգին: | ||
5 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.03.2024 21:16:08 | Նախագծի 1-ին հավելվածի 8-րդ գլխում ներկայացվում են ՀՀ ֆինանասների նախարարության կողմից հրապարակվող գնային տեղեկատվությունում առկա բացթողումները, մասնավորապես նշելով, որ «Շինանյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների տեսականին ունի ընդլայնման կարիք»: Սակայն չի ներկայացվում՝ արդյո՞ք ՀՀ քաղաքաշինության կոմիտեն երբևիցե կատարել է ՀՀ կառավարության 25.04.2013թ N472-Ն որոշման 5–րդ կետի պահանջները, որում նշվում է. «Պետական մարմինները, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են նախարարություն ներկայացնել ցանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն, որտեղ նշվում են նյութերի կիրառման ոլորտը, ակնկալվող արդյունքը կամ կիրառությունից հանելու հիմնավորումը:». Երբևիցե ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես եկե՞լ է որևե նախաձեռնությամբ ՀՀ կառավարության նշված որոշման մեջ փոփոխություն իրականացնելու մասով: | ||
6 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.03.2024 21:16:08 | Նախագծի 1-ին հավելվածի 43-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության շինարարության ոլորտում գնագոյացման նկատմամբ միասնական մոտեցումների և դրանց օգտագործման մատչելիության ապահովման, նախահաշվային նորմավորման համակարգի արդիականացման ծրագրի մշակման անհրաժեշտությամբ առաջարկվում է ուսումնասիրել և նախանշել. -- Եվրոպական միության (ԵՄ) և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրներում (մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում) գործող գնագոյացման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ընդհանուր մեթոդաբանության առանձնահատկությունները, --նախահաշիվների հաշվարկման ռեսուրսային (ընթացիկ և կանխատեսվող գների) և ռեսուրսաինդեքսային մեթոդաբանության կիրառման նպատակահարմարությունը, --Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող՝ բազիսաինդեքսային (1984թ բազային տվյալների ինդեքսավորման) և առաջարկվող՝ ռեսուրսային (ընթացիկ և կանխատեսվող գների կիրառման), ռեսուրսաինդեքսային (համատեղված) մեթոդաբանությունների, խոշորացված ցուցանիշների և անալոգային սկզբունքների կիրառման առավելություններն ու թերությունները: Այսինքն պետք էր Հայեցակարգ մշակվի և հաստատվի, որ դրանից հետո ուսումնասիրվի. 1.Եվրոպական միությունում և Ռուսաստանի Դաշնությունում գործող համապատասխան մեթոդաբանությունները, 2. ռեսուրսային և ռեսուրսաինդեքսային մեթոդաբանության կիրառման նպատակահարմարությունը 3. բազիսաինդեքսային և առաջարկվող՝ ռեսուրսային, ռեսուրսաինդեքսային մեթոդաբանությունների, խոշորացված ցուցանիշների և անալոգային սկզբունքների կիրառման առավելություններն ու թերությունները: Եթե այս աշխատանքները դեռևս լիազոր մարմնի կողմից չեն իրականացվել, ապա Բելառուսի հանրապետության կենտրոններից մեկի տնօրենի հետ հեռավար շփվելուց բացի ի՞նչ աշխատանքներ են իրականացվել: Նախագծում մեկ խոսվում է, որ նախընտրում են ռեսուրսային մեթոդ հետո ասվում է՝ կարելի է այն համատեղել ռեսուրսաինդեքսային մեթոդի հետ, իսկ վերջում ներկայացվում է, որ դեռ օրակարգում են նպատակահարմարության, առավելությունների ու թերությունների որոշման հարցերը: Առաջարկում ենք առաջնահերթ ուսումնասիրել Եվրոպական միության երկրներից՝ որպես նախկին սովետական երկրներ, մերձբալթյան երկրների և որպես զարգացած երկիր՝ Ֆրանսիայի Հանրապետության, ինչպես նաև որպես նախկին սովետական և ներկայումս՝ Հայաստանի Հանրապետության համար հիմնական նորմատիվների ձևավորման փաստացի սնման աղբյուր հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունում գործող համապատասխան մեթոդաբանությունները և հաշվի առնել, որ ՌԴ-ում գործող երեք մեթոդներից մեկը հենց բազիսա-ինդեքսային մեթոդն է որից լիազոր մարմինը առաջարկում է ամբողջությամբ հրաժարվել:: | ||
7 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.03.2024 21:16:08 | Հավելված 2-ի աղյուսակի «Միջոցառման անվանումը» սյունակի 1-ին տողում նշված է. «Վերլուծական մասնագիտացված խմբերի (ստորաբաժանումների) ստեղծման իրավական հիմքերի ապահովում», իսկ «Միջոցառման իրականացման ակնկալվող արդյունքը» սյունակի 1-ին տողում նշված է. «... քաղաքում, գնագոյացման տեղեկատվական բազայի ձևավորում՝ քաղաքաշինական գործունեության սուբյեկտներից տրամադրվող տվյալների հիման վրա» Ակնհայտ է, որ ներկայացված արդյունքը սխալ է ձևակերպված, քանի որ ստորաբաժանման ստեղծման իրավական հիմքի ապահովման ակնկալվող արդյունքը կարող է լինել միայն հենց այդ ստորաբաժանման առկայությունը, ասածը հիմնավորվում է հենց 1.1 տողում նշվածով: | ||
8 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.03.2024 21:16:08 | Հավելված 2-ի աղյուսակի «Միջոցառման անվանումը» սյունակի 1.1 տողում նշված է. ՝«Վերլուծական մասնագիտացված խմբերի ստեղծում» իսկ «Միջոցառման իրականացման ակնկալվող արդյունքը» սյունակի 1.1 տողում նշված է.«... տեղեկատվության հավաքագրում, ճշգրտում, համադրում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող տվյալների հետ» Այսինքն, երկու տարի և բավականին ֆինանսական և մարդկային ռեսուրսներ են պետք, որպեսզի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող տվյալները ստուգվեն, իսկ եթե համադրության արդյունքում տարբերություն չգրանցվեց, ապա ո՞վ է այդ ահռելի ժամանակի և ռեսուրսների վատնման համար պատասխան տալու: Եթե ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվում են չհավաքագրված և չճշտված տվյալներ, ապա դրա լուծումը ենթադրում է բացարձակ այլ գործընթացներ: | ||
9 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.03.2024 21:16:08 | Հավելված 2-ի աղյուսակի «Միջոցառման անվանումը» սյունակի 2-րդ տողում նշված է. ՝«Օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի արդիականացում, լրամշակում/մշակում» իսկ «Միջոցառման նպատակը» սյունակում՝ «2.1 ՀՀ քաղաքաշինության նախարարի 03.04.2009թ N 35-Ն հրամանով հաստատված ՀՀ տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների ժողովածուի (անալոգ–օբյեկտների կատալոգի) արդիականացում, լրամշակում, տեխնիկական առաջադրանքի մշակում» իսկ «Միջոցառման իրականացման ակնկալվող արդյունքը» սյունակի 2-րդ տողում նշված է.«Միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային կանխատեսումների (շինարարական ծրագրերի արժեքների խոշորացված իրական ծախսերի գնահատման) համար հիմքերի ստեղծում, ծախսերի հաշվարկ գործող շուկայի գներին համապատասխան (ռեսուրսային մեթոդով)»: Այսինքն, ստացվում է խոշորացված ցուցանիշների ժողովածուի արդիականացման լրամշակման և տեխնիկական առաջադրանքի մշակման արդյունքում հնարավոր է ծախսերը հաշվարկել գործող շուկայի գներին համապատասխան (ռեսուրսային մեթոդով), այնինչ ճիշտ հակառակն է հնարավոր իրականացնել՝ ունենալով հաշվարկված ծախսեր, նոր դրանց հիման վրա ստեղծել ծախսերի խոշորացված գնահատում: Ընդհանրապես անհասկանալի է՝ ինչպես են լրամշակելու խոշորացված ցուցանիշների ժողովածուն, եթե լրամշակված չէ շինարարության արժեքի հաշվարկման կարգը: | ||
10 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.03.2024 21:16:08 | «Միջոցառման նպատակը» սյունակում՝ «2.2 Նախահաշվային նորմերի ժողովածուների կառուցվածքի, մշակման, լրամշակման և հաստատման կարգի մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում, տեխնիկական առաջադրանք», իսկ «Միջոցառման իրականացման ակնկալվող արդյունքը» սյունակի 2.2-ում նշված է. «Շինարարությունում նոր տեխնոլոգիաների կիրառման մասով գործող նորմերի արդիականացում, շինարարական ծրագրերի նախահաշվային փաստաթղթերի կազմում ռեսուրսային մեթոդի կիրառմամբ:.... Որևիցե բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչն է խոչընդոտել, որ առանց Հայեցակարգի չեն արդիականացվել այդ 2.2-ում նշված Շինարարությունում նոր տեխնոլոգիաների կիրառման մասով գործող նորմերը: Իսկ նույն տողի հաջորդ մասում նշված շինարարական ծրագրերի նախահաշվային փաստաթղթերը ռեսուրսային մեթոդի կիրառմամբ կազմումը ինչպե՞ս է իրականացվելու, եթե «Միջոցառման նպատակը» սյունակի 2.2 տողում նշված է, որ պետք է մշակվի նախագիծ, որով կառաջարկվի հասատել, թե ի՞նչ կարգով պետք է մշակվեն Նախահաշվային նորմերի ժողովածուները | ||
11 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.03.2024 21:16:08 | Հավելված 2-ի աղյուսակի «Միջոցառման անվանումը» սյունակի 3-րդ տողում նշված է. ՝«Շենքի ինֆորմացիոն մոդելավորման (BIM- Building Information Modeling) տեխնոլոգիաների կիրառմամբ շինարարական ծրագրերի ինֆորմացիոն մոդելավորման համար մեթոդական ուղեցույցի մշակում», այսինքն, ստացվում է լավագույն դեպքում ՝ 2028թ նոյեմբերի 3-րդ տասնօրյակում շուրջ 5 տարի հետո ունենալու ենք ընդամենը մեթոդական ուղեցույց: |