Добавить в избранное

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման, դրան առնչվող օրենսդրական, ենթաօրենսդրական իրավական ակտերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կատարելագործման, ժամանակին համընթաց երկարաժամկետ ռազմավարության մշակման, ինչպես նաև  ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի 364.2 կետի, ՀՀ կառավարության 18.11.2021թ N1902-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների N1 հավելվածի 5.2 կետի կատարմամբ ակնկալվող արդյունքին հասնելու  անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2021թվականի հոկտեմբերի 14-ի N02/08.2/35593-2021 և նոյեմբերի 25-ի  N02/08.2/40592-2021, ՀՀ փոխվարչապետի Մհեր Գրիգորյանի 03.11.2023թ (էլեկտրոնային փոստով) հանձնարարականներով:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս ոլորտում կապիտալ ներդրումների կամ շինմոնտաժային աշխատանքների (նախահաշվային) արժեքի հաշվարկման հիմքում հիմնականում դիտարկվում են խորհրդային տարիներին մշակված՝ 1984թվականին հաստատված ելակետային (բազային) տվյալներն ու դրանց պարբերաբար ինդեքսավորման  սկզբունքը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշմամբ հաստատված գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի մեթոդաբանությամբ սահմանված բանաձևերը փոխկապակցված են 1984թվականի գնացուցակների և դրանց նկատմամբ կիրառվող ինդեքսների ու Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ, որոնք արդիականացման կարիք ունեն:

Գործող (ЕРЕР-единые районные единичные расценки) ժողովածուներում բացակայում են նոր նյութերով, կառուցվածքներով, սարքավորումներով, մեքենաներով, մեխանիզմներով, կաղապարամածային համակարգերով իրականացվող աշխատանքների (տեխնոլոգիաների) նկարագրերը և նախահաշվային նորմերը:

Կիրառելի չեն նաև նախկին արտադրական նորմերը (ЕНиР-единые нормы и расценки) նոր շինարարական նյութերի արժեքի, աշխատավարձի իրական ծախսերի որոշման համար՝ տեխնիկական նոր միջոցների՝ մեքենա-մեխանիզմների, սարքավորուների և շինարարական տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվության բացակայության պատճառով:

Գնագոյացման նորմատիվային բազայի անկատարությունը հանգեցնում է խնդրահարույց իրավիճակների, նպաստելով ներդրումային (կառուցապատման) ծրագրերի անարդյունավետ ընթացքին:

Պետական ներդրումային ծրագրերի պարագայում նախահաշվային փաստաթղթերի մշակման հիմքում դիտարկվում է բազիսաինդեքսային (այն է՝ ոլորտում գործող նորմատիվ ակտերով սահմանված նախահաշվի կազմման) մեթոդը, որը չի համապատասխանում մրցակցային շուկայում գործող առաջարկ-պահանջարկ սկզբունքին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ բազիսաինդեքսային մեթոդի փոխարեն Նախագծով առաջարկվում է ներդնել շինարարությունում գնագոյացման ռեսուրսային հաշվարկի մեթոդաբանությունը,  այն է՝ ընթացիկ գների հաշվառմամբ քաղաքաշինական օբյեկտի նախահաշվային իրական արժեքի որոշման ամենաարդյունավետ  տարբերակը, որի շրջանակներում կարևորվում է մոնիտորինգային կենտրոնների և բազային տվյալների շտեմարանի  ստեղծման անհրաժեշտությունը:

 Գործընթացը ենթադրում է նաև մեծ ծավալով օրենսդրական և ենթաօրենսդրական  փոփոխություններ, բարեփոխումներ և հաջորդական կատարելագործում, շինարարության BIM (Building Information Modeling) ինֆորմացիոն մոդելի  ձևավորման սկզբունքների կիրառում:

Հայեցակարգով նախատեսվող միջոցառումների արդյունքային ցուցանիշները

-    ուղղակի արդյունքների մասով  ֆինանսական միջոցներ չեն պահանջվի,

-  միջանկյալ արդյունքների մասով կպահանջվեն որոշակի ֆինանսական միջոցներ նորմատիվ փաստաթղթերի մի մասի մրցութային կարգով ձեռքբերման համար,

- վերջնական արդյունքի մասով ֆինանսական ներդրումների կանխատեսումները կարող են հստակեցվել միայն ուղղակի և միջանկյալ արդյունքներն ապահովելու պարագայում:

Հայեցակարգի հիմքում դիտարկվում է 2023 թվականի սեպտեմբերին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ ՀՀ ֆինանսների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի մասնակցությամբ փոխհամաձայնեցված՝ պետական գնումների նոր մեթոդաբանության  առաջարկը՝ քաղաքաշինական ծրագրերի  պետական գնումների հրավերներից նախահաշվային փաստաթղթերի հրապարակումը բացառելու, պետություն-մասնավոր հատված փոխհարաբերությունները  առավելագույնս ազատականացնելու և շինարարական օբյեկտների գնային առաջարկի ձևավորումը <գործարքային> դարձնելու  առաջարկը: 

Հայեցակարգին կից ներկայացված է նաև առաջնահերթ այն միջոցառումների ծրագիրը, որոնք կնախատեսվեն 2024-2028թթ հատվածում:

Միաժամանակ հարկ է նշել, որ «Շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման   նախագծի ընդունման կապակցությամբ կարող է առաջանալ լրացուցիչ ֆինանսական միջոցների, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն՝ պայմանավորված միջոցառումների ծրագրի կատարմամբ ։

Համագործակցություն <Ռուսաստանի գլխավոր պետական փորձաքննություն> դաշնային ավտոնոմ կազմակերպության հետ

2020-2021թթ ընթացքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչությունը սերտորեն փոխգործակցել է  <Ռուսաստանի գլխավոր պետական փորձաքննություն> դաշնային ավտոնոմ հիմնարկի  հետ և մասնակցել հեռավար կազմակերպված միջազգային կոնֆերանսներին:

Ի թիվս այլ մասնակից-պետությունների, Հայասատանի Հանրապետության անունից  իրենց ելույթներն ու դիրքորոշումներն են ներկայացրել նաև Կոմիտեի ներկայացուցիչները շինարարությունում գնագոյցաման սկզբունքների գործող մեթոդաբանության և դրա արդիականացման հնարավոր լուծումների, ակնկալվող աջակցության վերաբերյալ:

Հարկ է նշել, որ 2020 թվականի նոյեմբերի 19-ի IV Միջազգային կոնֆերանսին ներկայացվել է զեկույց ՀՀ-ում գնագոյացման խնդիրների և դրանց հաջորդական հնարավոր լուծումների մասին:

Գործընկեր պետության՝ Բելառուսի Հանրապետությունում շինարարությունում ռեսուրսային մեթոդի ներդրման և հետագա զարգացմանը նվիրված  նմանատիպ ելույթով հանդես է եկել նաև Բելառուսի Հանրապետության Շինարարությունում գնագոյացման հանրապետական գիտատեխնիկական կենտրոնի տնօրեն Գենադի Անատոլիի Պուրսը,  ով հանգամանալից պարզաբանել է այլընտրանքային (ռեսուրսային) մեթոդի կիրառման իրավական կարգավորումներն ու  առավելությունները:

Մասնագիտական տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Հայաստանի ներկայացուցիչների  խնդրանքով խնդրի առնչությամբ Գենադի Պուրսի և Կոմիտեի միջև համագործակցությունը շարունակվել է նաև 2021 թվականին՝ հեռավար առանձին հանդիպումների և քննարկումների  կազմակերպման միջոցով, որին մասնակցել են ոչ միայն Կոմիտեի, այլև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Շինարարների միության մասնագետները:

Հայեցակարգի նախագծով ամրագրված հիմնական միջոցառումները ձևավորվել են բովանդակային վերը նշված համատեղ քննարկումների և հարցադրումների համաձայն, որոնք ճշգրտվել են ըստ խնդիրների հաջորդականության և դրանց լուծման ուղիների: Միաժամանակ հարկ է նշել, որ Հայեցակարգով ընդունման ենթակա մոտեցումները բխում են նաև

Քննարկումների հիմքում մասնակիցների կողմից հատկապես շեշտադրվել են իրավաստեղծ գործընթացները, նորմատիվ ակտերի արդիականացման (Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունված ակտերի հնարավոր տեղայնացման՝ դիտարկելով Ղազախստանի, Ղրղզստանի հաջողված օրինակները) անհրաժեշտությունը, ոլորտում գների վերլուծության և վերլուծական խմբերի ձևավորման կարևորությունը, վերջիններիս մասնագիտական որակավորումը և հմտությունները (կարողությունները) <գործարար միջավայր-պետություն> փոխհամագործակցությունն ապահովելու գործում:

Ելնելով վերոգրյալից՝  որպես առաջնահերթություն են սահմանվել թե՛ Հայեցակարգի ընդունումը և թե՛ դրանով ամրագրված միջոցառումները, որոնք պետք է հիմք հանդիսանան առաջիկայում ձևավորված խնդիրների լուծման համար:

Միաժամանակ,  ղեկավարվելով 2021 թվականի նոյեմբերի 3-ին կայացած Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի N  ԿԱ/209-2021 արձանագրության 4-րդ կետի հանձնարարականով.

1. Կոմիտեի մասնագիտական ստորաբաժանման կողմից առաջարկվել է ՀՀ 2023-2025թթ ՄԺԾԾ նախագծում ընդգրկել Հայեցակարգի Հավելված N2-ով նախատեսված ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009թվականի ապրիլի 3-ի  N 35-Ն հրամանով հաստատված ՀՀ տարածքում կառուցվող  շենքերի, կառուցվածքների և շինարարական  աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների ժողովածուի (անալոգ –օբյեկտների կատալոգի) արդիականացման և  լրամշակման աշխատանքները:

2. <Քաղաքաշինության մասին> oրենքում նախատեսվում են լրացումներ շինարարությունում գնագոյացման ոլորտին վերաբերող մասով Կոմիտեին համապատասխան լիազորություններ վերապահելու  համար:

3. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանձնարարությամբ 03.11.2023թ առաջարկվել է  նախագիծն ընդունել Կոմիտեի  նախագահի հրամանով, Նախագիծը ներկայումս շրջանառվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի շրջանակներում:

 

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության ապրիլի 8-ի <ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N531-Լ որոշում

Բաժին <Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկ>՝

<73.Գործող նորմատիվատեխնիկական իրավական ակտերի հետ մեկտեղ նոր մեքենա-մեխանիզմների և սարքավորումների կիրառման հիմնական խոչընդոտ է հանդիսանում նաև գործող շինարարական աշխատանքների արժեքի գնագոյացման մեթոդաբանությունը: Գործող գնագոյացման մեթոդաբանությամբ շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման համար հիմք են ծառայում նախկին Խորհրդային Միության ժամանակ համապատասխան գերատեսչությունների և պետական ինստիտուտների կողմից մշակված նախահաշվային տարրային նորմերը, որոնց արդիականացումը և վերանայումը վերջին անգամ իրականացվել են 1984 թվականին:

  1. Նախկինում մշակված նախահաշվային տարրային նորմերի հիման վրա կազմվել են շինարարական աշխատանքների գնացուցակներ, ինչպես կապիտալ շինարարության համար, այնպես էլ՝ վերանորոգման աշխատանքների։ Հարկ է նշել նաև, որ գնացուցակներում ներառված աշխատանքների գնային հաշվարկն արտացոլվում է ռուբլով։ Հետևաբար, ներկայումս նախահաշվային տարրային նորմերի կիրառելիությունն ապահովելու նպատակով իրականացվում է վերահաշվարկ՝ կիրառելով ինդեքսավորման մեթոդաբանությունը կամ բազիսաինդեքսային մեթոդը։ Ներկայումս գործող կարգով շինմոնտաժային աշխատանքների նախահաշվի և շուկայում ձևավորվող արժեքի միջև առկա են անհամապատասխանություններ:>

Կետ 13.1՝ <Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման բազիսաինդեքսային մեթոդաբանությունից անցում ռեսուրսային մեթոդաբանությանը (Շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման ծրագրի Հայեցակարգի մշակում):>:

 

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում

Կետ 5.2՝ <Շինարարության գնագոյացման մեթոդաբանության ոչ արդիական (դեռևս խորհրդային ժամանակաշրջանի) մեթոդների փոխարեն նոր՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող մեթոդաբանության ներդրման ճանապարհային քարտեզի մշակում, վերանայման ենթակա օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի շրջանակի սահմանում>:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ քաղաքաշինության կոմիտե , ինչպես նաև մասնագիտական դիրքորոշումներ ներկայացրած  հաստատություններն ու  կազմակերպությունները՝ Հայաստանի շինարարների միություն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, «Հայնախագիծ»  ԲԲԸ, ՀՀ նախագծողների միություն:

 

4. Ակնկալվող արդյունքը

Քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծում, ոլորտի արմատական բարեփոխում (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցում, վստահության ամրապնդում, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացում, գնահատման իրական ծախսերի կանխատեսում և հաշվարկ:

 

  • Обсуждалось

    11.03.2024 - 26.03.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1788

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.03.2024

Հավելված 2-ի աղյուսակի «Միջոցառման անվանումը» սյունակի 3-րդ տողում նշված է. ՝«Շենքի ինֆորմացիոն մոդելավորման (BIM- Building Information Modeling) տեխնոլոգիաների կիրառմամբ շինարարական ծրագրերի ինֆորմացիոն մոդելավորման համար մեթոդական ուղեցույցի մշակում», այսինքն, ստացվում է լավագույն դեպքում ՝ 2028թ նոյեմբերի 3-րդ տասնօրյակում շուրջ 5 տարի հետո ունենալու ենք ընդամենը մեթոդական ուղեցույց:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.03.2024

«Միջոցառման նպատակը» սյունակում՝ «2.2 Նախահաշվային նորմերի ժողովածուների կառուցվածքի, մշակման, լրամշակման և հաստատման կարգի մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում, տեխնիկական առաջադրանք», իսկ «Միջոցառման իրականացման ակնկալվող արդյունքը» սյունակի 2.2-ում նշված է. «Շինարարությունում նոր տեխնոլոգիաների կիրառման մասով գործող նորմերի արդիականացում, շինարարական ծրագրերի նախահաշվային փաստաթղթերի կազմում ռեսուրսային մեթոդի կիրառմամբ:.... Որևիցե բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչն է խոչընդոտել, որ առանց Հայեցակարգի չեն արդիականացվել այդ 2.2-ում նշված Շինարարությունում նոր տեխնոլոգիաների կիրառման մասով գործող նորմերը: Իսկ նույն տողի հաջորդ մասում նշված շինարարական ծրագրերի նախահաշվային փաստաթղթերը ռեսուրսային մեթոդի կիրառմամբ կազմումը ինչպե՞ս է իրականացվելու, եթե «Միջոցառման նպատակը» սյունակի 2.2 տողում նշված է, որ պետք է մշակվի նախագիծ, որով կառաջարկվի հասատել, թե ի՞նչ կարգով պետք է մշակվեն Նախահաշվային նորմերի ժողովածուները

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.03.2024

Հավելված 2-ի աղյուսակի «Միջոցառման անվանումը» սյունակի 2-րդ տողում նշված է. ՝«Օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի արդիականացում, լրամշակում/մշակում» իսկ «Միջոցառման նպատակը» սյունակում՝ «2.1 ՀՀ քաղաքաշինության նախարարի 03.04.2009թ N 35-Ն հրամանով հաստատված ՀՀ տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների ժողովածուի (անալոգ–օբյեկտների կատալոգի) արդիականացում, լրամշակում, տեխնիկական առաջադրանքի մշակում» իսկ «Միջոցառման իրականացման ակնկալվող արդյունքը» սյունակի 2-րդ տողում նշված է.«Միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային կանխատեսումների (շինարարական ծրագրերի արժեքների խոշորացված իրական ծախսերի գնահատման) համար հիմքերի ստեղծում, ծախսերի հաշվարկ գործող շուկայի գներին համապատասխան (ռեսուրսային մեթոդով)»: Այսինքն, ստացվում է խոշորացված ցուցանիշների ժողովածուի արդիականացման լրամշակման և տեխնիկական առաջադրանքի մշակման արդյունքում հնարավոր է ծախսերը հաշվարկել գործող շուկայի գներին համապատասխան (ռեսուրսային մեթոդով), այնինչ ճիշտ հակառակն է հնարավոր իրականացնել՝ ունենալով հաշվարկված ծախսեր, նոր դրանց հիման վրա ստեղծել ծախսերի խոշորացված գնահատում: Ընդհանրապես անհասկանալի է՝ ինչպես են լրամշակելու խոշորացված ցուցանիշների ժողովածուն, եթե լրամշակված չէ շինարարության արժեքի հաշվարկման կարգը:

Узнать больше