Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
4 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դավիթ Գլջյան 28.12.2023 13:02:53 | Հազվագյուտ նախագծերից է, երբ իրականում հարկ վճարողի շահերից է բխում, բայց մեկ է, էլի թերի է լուծում նմանատիպ հսկիչ գնումների պատճառով առաջացած խնդիրները՝ կան գործունեության տեսակներ, երբ հարկ վճարողը գործում է պատվերի հիման վրա՝ արտադրում կամ ներմուծում /ՀՀ տարածքում ձեռք բերում/ է պատվիրված ապրանքը։ Հսկիչ գնում կատարող պեկ տեսուչը համարյա բոլոր դեպքերում, երբ կանխավճարի վրա "չի բռնում" հարկ վճարողին, առանց խղճի խայթ զգալու /ինչն օրենքով ունենալը կամ զգալը պարտադիր չէ/, պատվիրում է ապրանքը և գնելուց հետո նոր միայն ասում, որ սա հսկիչ գնում էր, շնորհավորում եմ, դուք տուգանվել եք կամ չեք տուգանվել։ Սակայն պատվիրված ապրանքը մնում է հարկ վճարողի մոտ և միգուցե տարիներով նա չկարողանա իրացնել այն։ Քանի որ "խիղճ" ասվածը հոգևոր երևույթ է, դրա ունենալու մասին օրենքում գրված չէ, իսկ նման հսկիչ գնումների ժամանակ հարկ վճարողը անարդարացի վնասներ է կրում, միգուցե նման դեպքերի համար էլ օրենքով մի բան ամրագրվեր։ | Գործնականում հարկային մարմինը հսկողական աշխատանքների իրականացման շրջանակներում հաճախ հանդիպում են այնպիսի իրավիճակներ, երբ հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները ենթակա են բացման՝ համոզվելու համար, որ ապրանքը սարքին է և կարող է վաճառվել։ Հսկիչ գնումից հետո տվյալ ապրանքները փաստացի կորցնում են իրենց գործարանային տեսքը և դրանք այլևս հնարավոր չէ վաճառողին վերադարձնելուց հետո սկզբնական՝ չբացված փաթեթավորմամբ վաճառել, որի արդյունքում վաճառողը, չկարողանալով սկբնական գնով այդ ապրանքը հետագայում վաճառել, կրում է ֆինանսական կորուստներ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագծով առաջարկվել է նման իրավիճակներում հարկ վճարողին տրամադրել փոխհատուցում։ Ինչ վերաբերում է հսկիչ գնման արդյունքում ձեռբերված ապրանքների առհասարակ վերադարձմանը (անկախ գործարանային տեսքի կամ փաթեթավորման վնասման փաստից), ապա այն հնարավոր է քննարկել հստակ առաջարկություններ ներկայացվելու դեպքում։ |