Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագծով առաջարկվում է՝

-   սահմանել, որ հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված և վերադարձված ապրանքների փաթեթավորմանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում (բացվել է փաթեթավորումը), երբ խախտումը կարող է հանգեցնել այդ ապրանքների սկզբնական փաթեթավորման վերականգնման և այդ տեսքով օտարման անհնարինության, հարկ վճարողին տրամադրվում է փոխհատուցում՝ այդ ապրանքների՝ հսկիչ գնմամբ ձեռք բերման արժեքի տասը տոկոսի չափով։ Ընդ որում, փոխհատուցումը տրամադրվելու է հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների միջոցների հաշվին՝ Կառավարության հաստատած կարգով և ժամկետներում,

-   սահմանել, որ չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմապիտակներով կամ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների բռնագրավման դեպքում այդ ապրանքները ենթակա են օտարման օրենքով սահմանված՝ հրապարակային սակարկությունների միջոցով։ Ընդ որում, այդ պարագայում այդ ապրանքների դրոշմավորման պարտավորություն է կրում հրապարակային սակարկությունների կազմակերպիչը։

  • Обсуждалось

    28.12.2023 - 12.01.2024

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2585

Принт

Предложения

Դավիթ Գլջյան

28.12.2023

Հազվագյուտ նախագծերից է, երբ իրականում հարկ վճարողի շահերից է բխում, բայց մեկ է, էլի թերի է լուծում նմանատիպ հսկիչ գնումների պատճառով առաջացած խնդիրները՝ կան գործունեության տեսակներ, երբ հարկ վճարողը գործում է պատվերի հիման վրա՝ արտադրում կամ ներմուծում /ՀՀ տարածքում ձեռք բերում/ է պատվիրված ապրանքը։ Հսկիչ գնում կատարող պեկ տեսուչը համարյա բոլոր դեպքերում, երբ կանխավճարի վրա "չի բռնում" հարկ վճարողին, առանց խղճի խայթ զգալու /ինչն օրենքով ունենալը կամ զգալը պարտադիր չէ/, պատվիրում է ապրանքը և գնելուց հետո նոր միայն ասում, որ սա հսկիչ գնում էր, շնորհավորում եմ, դուք տուգանվել եք կամ չեք տուգանվել։ Սակայն պատվիրված ապրանքը մնում է հարկ վճարողի մոտ և միգուցե տարիներով նա չկարողանա իրացնել այն։ Քանի որ "խիղճ" ասվածը հոգևոր երևույթ է, դրա ունենալու մասին օրենքում գրված չէ, իսկ նման հսկիչ գնումների ժամանակ հարկ վճարողը անարդարացի վնասներ է կրում, միգուցե նման դեպքերի համար էլ օրենքով մի բան ամրագրվեր։

Узнать больше