Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Դավիթ Գլջյան 28.12.2023 13:02:53 Հազվագյուտ նախագծերից է, երբ իրականում հարկ վճարողի շահերից է բխում, բայց մեկ է, էլի թերի է լուծում նմանատիպ հսկիչ գնումների պատճառով առաջացած խնդիրները՝ կան գործունեության տեսակներ, երբ հարկ վճարողը գործում է պատվերի հիման վրա՝ արտադրում կամ ներմուծում /ՀՀ տարածքում ձեռք բերում/ է պատվիրված ապրանքը։ Հսկիչ գնում կատարող պեկ տեսուչը համարյա բոլոր դեպքերում, երբ կանխավճարի վրա "չի բռնում" հարկ վճարողին, առանց խղճի խայթ զգալու /ինչն օրենքով ունենալը կամ զգալը պարտադիր չէ/, պատվիրում է ապրանքը և գնելուց հետո նոր միայն ասում, որ սա հսկիչ գնում էր, շնորհավորում եմ, դուք տուգանվել եք կամ չեք տուգանվել։ Սակայն պատվիրված ապրանքը մնում է հարկ վճարողի մոտ և միգուցե տարիներով նա չկարողանա իրացնել այն։ Քանի որ "խիղճ" ասվածը հոգևոր երևույթ է, դրա ունենալու մասին օրենքում գրված չէ, իսկ նման հսկիչ գնումների ժամանակ հարկ վճարողը անարդարացի վնասներ է կրում, միգուցե նման դեպքերի համար էլ օրենքով մի բան ամրագրվեր։ Գործնականում հարկային մարմինը հսկողական աշխատանքների իրականացման շրջանակներում հաճախ հանդիպում են այնպիսի իրավիճակներ, երբ հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները ենթակա են բացման՝ համոզվելու համար, որ ապրանքը սարքին է և կարող է վաճառվել։ Հսկիչ գնումից հետո տվյալ ապրանքները փաստացի կորցնում են իրենց գործարանային տեսքը և դրանք այլևս հնարավոր չէ վաճառողին վերադարձնելուց հետո սկզբնական՝ չբացված փաթեթավորմամբ վաճառել, որի արդյունքում վաճառողը, չկարողանալով սկբնական գնով այդ ապրանքը հետագայում վաճառել, կրում է ֆինանսական կորուստներ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագծով առաջարկվել է նման իրավիճակներում հարկ վճարողին տրամադրել փոխհատուցում։ Ինչ վերաբերում է հսկիչ գնման արդյունքում ձեռբերված ապրանքների առհասարակ վերադարձմանը (անկախ գործարանային տեսքի կամ փաթեթավորման վնասման փաստից), ապա այն հնարավոր է քննարկել հստակ առաջարկություններ ներկայացվելու դեպքում։