«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
7 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 57-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են բուժական քրեակատարողական հիմնարկ: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվում է սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված պայմաններում: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:»:
Հոդված 2. Օրենսգիրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասում «բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով:
Հոդված 3. Օրենսգիրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում «բժշկական ստորաբաժանումներում» բառերից հետո լրացնել «և բուժական քրեակատարողական հիմնարկում» բառով:
Հոդված 4. Օրենսգիրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասում «բժշկական ստորաբաժանումները,» բառերից հետո լրացնել «բուժական քրեակատարողական հիմնարկը,» բառերով:
Հոդված 5. Օրենսգիրքի 106-րդ հոդվածի 7-րդ մասում «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով, իսկ «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում» բառերից հետո՝ «կամ բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերով:
Հոդված 6. Օրենսգիրքի 169-րդ հոդվածի 7-րդ մասում «2024» բառը փոխարինել «2025» բառով:
Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
-
Обсуждалось
22.12.2023 - 06.01.2024
-
Тип
Закон
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1910
Принт