Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 57-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են  բուժական քրեակատարողական հիմնարկ: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվում է սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված պայմաններում: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասում «բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգիրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում «բժշկական ստորաբաժանումներում» բառերից հետո լրացնել «և բուժական քրեակատարողական հիմնարկում» բառով:

 

Հոդված 4. Օրենսգիրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասում «բժշկական ստորաբաժանումները,» բառերից հետո լրացնել «բուժական քրեակատարողական հիմնարկը,» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգիրքի 106-րդ հոդվածի 7-րդ մասում «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով, իսկ «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում» բառերից հետո՝ «կամ բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգիրքի 169-րդ հոդվածի 7-րդ մասում «2024» բառը փոխարինել «2025» բառով:

 

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

  • Discussed

    22.12.2023 - 06.01.2024

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1907

Print