«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի թիվ 35-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
3 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------- 2023 թվականի N ------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» թիվ 35-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը․
1) «2012 թվականի հուլիսի 16-ի N 54» բառերը փոխարինել «2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80» բառերով,
2) «7106-7112, » թվերից հետո լրացնել «7113-7115 ծածկագրերին դասվող ապրանքները (ոսկյա իրեր և զարդեր), որոնք գերազանցում են 875-րդ հարգը, » բառերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
-
Обсуждалось
08.12.2023 - 24.12.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1945
Принт