Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի թիվ 35-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021

ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

          1 Կարգավորման ենթակա խնդիրը.

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի թիվ 35-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի /այսուհետ՝ Նախագիծ/ ընդունումը պայմանավորված է ՀՀ գլխավոր դատախազության կողմից վեր հանված օրենսդրական, ինչպես նաև պրակտիկայում առաջացող խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։

          Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի թիվ 35-Ն որոշման դրույթները համապատասխանեցնել գործող իրավական կարգավորումներին, ինչպես նաև նույն որոշման շրջանակներում ոսկյա իրերը և զարդերը /ԱՏԳ ԱԱ 7113-7115 ծածկագրերին դասվող, որոնք գերազանցում են 875-րդ հարգը/ ներառել ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների ցանկում։

          2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1) ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում Կառավարության հաստատած  ցանկում ընդգրկված մշակութային արժեքների կամ խոշոր չափերով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության` Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով այդ արժեքը կամ ապրանքն ապօրինի տեղափոխելու համար, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելք կամ սահմանափակում խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով։

Նշված հոդվածի օբյեկտիվ կողմի բովանդակությունից երևում է, որ այն բլանկետային է, այսինքն հանցակազմում նշված օբյեկտիվ կողմի մի շարք հատկանիշներ բացահայտելու համար անհրաժեշտություն է ծագում հղում կատարել հոդվածում նշված այլ իրավական ակտի՝ մասնավորապես մշակութային արժեքները կամ խոշոր չափերով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքներն ընդգրկող ցանկին, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» թիվ 35-Ն որոշմամբ։ Նշված որոշման հավելվածի 11-րդ կետն իր հերթին հղում է պարունակում և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների շարքին է դասում նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման մեջ ընդգրկված ԱՏԳ ԱԱ 2530 90 000 1, 2616, 7101-7104, 7106-7112, 9602 00 000 1 ծածկագրերին դասվող ապրանքատեսակները։ Սակայն նույն 54 որոշումը 01012022 թվականին ուժը կորցրել է և 01.01.2022 թվականից գործում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշումը։

ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշվել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման՝ 01․01․2022թ․ ուժը կորցրած ճանաչվելը և նույն ամսաթվից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշման գործելու հանգամանքը գործնականում խնդիրներ է առաջացնում ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման համար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում, քանի որ հանցակազմը բլանկետային է և քրեական պատասխանատվությունը պայմանավորված է այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կանոնների խախտման համար։ Ստացվում է, որ մաքսանենգություն կատարած անձինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի գործող 80 որոշման և ՀՀ կառավարության 35-Ն որոշման միջև առկա անհամապատասխանությունների պատճառով կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է Նախագիծը, որով հղում է կատարվել գործող, ուժի մեջ մտած իրավական ակտին։

2) ՀՀ գլխավոր դատախազության կողմից բարձրացվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի կիրառման հետ կապված ևս մեկ գործնական կարևոր խնդիր։ Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի թիվ 35-Ն որոշման հավելվածով, որում, ի թիվս այլնի՝ ներառված են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման մեջ ընդգրկված՝ ԱՏԳ ԱԱ 2530 90 000 1, 2616, 7101-7104, 7106-7112, 9602 00 000 1 ծածկագրերին դասվող ապրանքատեսակները։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատվել է ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և ԵՏՄ միասնական մաքսային սակագինը, համաձայն որի՝ 7108 ԱՏԳ ԱԱ ծածկագրի ներքո նշված է՝ «Ոսկի /ներառյալ ոսկի՝ պլատինից գալվանական ծածկույթով/՝ չմշակված կամ կիսամշակված կամ փոշու տեսքով»։

Նշված կարգավորումներից հետևում է, որ այն դեպքերում, երբ ֆիզիկական անձինք ՀՀ սահմանով տեղափոխում են քննարկվող հանցագործության համար նյութական չափ համարվող /արտահանման համար՝ 8․000․000 ՀՀ դրամը գերազանցող գումար, ներմուծման պարագայում՝ 10 կգ և ավելին/ ոսկյա զարդեր կամ ոսկյա շղթաներ, դրանք չեն կարող հանդիսանալ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված մաքսանենգության առարկա, քանի որ չեն համապատասխանում 7108 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող ապրանքատեսակին /որի դեպքում խոսք է գնում այսպես կոչված ոսկյա ձուլակտորների, ոսկու հումքի, անմշակ ոսկու կտորների մասին/։ Դրանք պատրաստի ոսկյա իրեր են, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանք չեն, մինչդեռ գործնականում հանդիպում են դեպքեր, երբ ֆիզիկական անձինք իրականում զարդ չհամարվող, օրինակ հալեցված և շղթայի տեսք տված ոսկու կտորներն առանց համապատասխան հայտարարագրման տեղափոխեն ՀՀ սահմանով, ոսկուց պատրաստված իրերը կրկին վերածեն ոսկյա ձուլակտորների՝ փաստացի խուսափելով քրեական պատասխանատվությունից։

Ելնելով վերոգրյալից՝ պրակտիկայում առաջացած խնդիրները վերացնելու նպատակով՝ Նախագծի շրջանակներում ոսկյա իրերը և զարդերը /ԱՏԳ ԱԱ 7113-7115 ծածկագրերին դասվող, որոնք գերազանցում են 875-րդ հարգը/ ևս ներառվել են ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների շարքում։

Նույն որոշման N 1 հավելվածով սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք տարանցման մաքսային հայտարարագրով կամ ուղևորային մաքսային հայտարարագրով կամ այլ փաստաթղթերով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված (բացառությամբ օդային փոխադրումների) Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքների՝ նույն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցելու հանգամանքը հայտնի դառնալու օրն առձեռն կամ փոստային եղանակով նույն որոշման N 3 հավելվածով սահմանված օրինակելի ձևով ծանուցումը հանձնվում է ֆիզիկական անձին` մինչև ներմուծման ամսվան հաջորդող ամսվա 20-ը օրենքով սահմանված կարգով ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու նպատակով:

Որոշման թիվ 1 հավելվածի 7108 ԱՏԳ ԱԱ ծածկագրի ներքո նշված է՝ «Ոսկի /ներառյալ ոսկի՝ պլատինից գալվանական ծածկույթով/՝ չմշակված կամ կիսամշակված կամ փոշու տեսքով»։ Նույն ծածկագրի 3-րդ սյունակում սահմանված է ներմուծման դեպքում նշված ապրանքատեսակի չափը գերազանցող մասը, այն է՝ 10 կգ, որը համարվում է ապրանքների ակնհայտ առևտրային քանակություն, ինչի դեպքում ֆիզիկական անձի համար ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտականություն է նախատեսված։

Նշված կարգավորումները հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել 7108 ԱՏԳ ԱԱ ծածկագրի ներքո նշված ապրանքի ներմուծման դեպքում փոփոխել վերջինիս ակնհայտ առևտրային քանակության չափը՝ սահմանելով 2 կգ։

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի    2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է նախագիծը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

           Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից: 

         6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի թիվ 35-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է նույն որոշման դրույթները համապատասխանեցնել գործող իրավական կարգավորումներին, ինչպես նաև նույն որոշման շրջանակներում ոսկյա իրերը և զարդերը /ԱՏԳ ԱԱ 7113-7115 ծածկագրերին դասվող, որոնք գերազանցում են 875-րդ հարգը/ ներառել ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների ցանկում։

  1. 7. Այլ տեղեկություններ

        Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 



  • Обсуждалось

    08.12.2023 - 24.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1947

Принт