ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝
1․ 8-րդ կետից հանել «և կենդանիների» բառերը.
2․ 15-րդ կետից հանել «(կարանտին օբյեկտ)՝ ցանկացած բույս, բուսական արտադրանք» բառերը.
3․ 25-րդ կետից հանել «բույսերի պաշտպանության միջոց» բառերը․
- Ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետը։
Հոդված 2․ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-րդ, 30-րդ, 31-րդ և 32-րդ կետերով․
«29) ազդող նյութ` պեստիցիդի պատրաստուկային ձևի մեջ առկա կենսաբանական ակտիվ բաղադրիչ, որն ապահովում է պեստիցիդի նպատակային օգտագործման արդյունավետությունը.
30) արտադրող` անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, որն իրականացնում է պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրություն, պատասխանատվություն է կրում արտադրանքի՝ սահմանված անվտանգության պահանջներին համապատասխանության համար և ապրանքները թողարկում է իր ապրանքային նշանով՝ դրանց գովազդի, վաճառքի կամ որևէ այլ կերպ իրացման նպատակով.
31) արտադրական տարածք՝ արտադրողին սեփականության իրավունքով չպատկանող արտադրամաս/տարածք, որտեղ արտադրողի պատվերով, պայմանագրային հիմունքներով և վերջինիս հսկողության ներքո իրականացվում է ապրանքների տեխնիկական արտադրություն, իսկ արտադրված ապրանքի գովազդի, վաճառքի կամ որևէ այլ կերպ իրացման իրավունքը և սահմանված անվտանգության պահանջներին համապատասխանության համար պատասխանատվությունը կրում է արտադրողը․
32) առևտրային անվանում` պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանում, որի ներքո պեստիցիդը կամ ագրոքիմիկատը անցնում է գրանցման փորձաքննությունը, գրանցվում, մակնշվում, գովազդվում և օգտագործվում է տվյալ արտադրանքը նույնատիպ ազդող նյութ պարունակող այլ պեստիցիդներից և ագրոքիմիկատներից տարբերվող դարձնելու նպատակով․»։
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի`
- «ա․» ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
«ա․ պեստիցիդների կամ ագրոքիմիկատների՝ առևտրային անվանումը, ազդող նյութը կամ նյութերը, համագործիչ և օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը կամ դրանց պարունակությունը միավոր ծավալում, պատրաստուկային ձևը, արտադրողը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանում, իրավաբանական հասցե, փաստացի հասցե և (կամ) արտադրական տարածք, ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցե, փաստացի հասցե և (կամ) արտադրական տարածք,»․
2․ «գ», «զ», «է», «ը», «թ» ենթակետերը լրացնել հետևյալ բառերով «, բացառությամբ սույն մասի 1․1-ին կետով սահմանված ագրոքիմիկատների գրանցման»․
3․ Լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին կետով՝
«1․1) սույն մասի 1-ին կետի «գ», «զ», «է», «ը», «թ» ենթակետերով սահմանված պահանջները չեն տարածվում գոմաղբի, բուսահողի, թռչնաղբի, կենսահումուսի, կենսահեղուկի, տորֆի, կոմպոստների և օրգանական ծագման այլ ագրոքիմիկատների գրանցման վրա․»․
4․ 2-րդ կետում «պահանջվում է նաև» բառերը փոխարինել «բացի սույն մասի 1-ին կետով սահմանված փաստաթղթերից, պահանջվում է նաև՝» բառերով,
5․ 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) օտարերկրյա պետություններում արտադրված պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման համար բացի սույն մասի 1-ին կետով սահմանված փաստաթղթերից՝ դրանք այլ երկրում գրանցված լինելու դեպքում պահանջվում են նաև գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը և համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում։»։
Հոդված 4․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12․1-ին հոդվածով․
«Հոդված 12․1․ Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրողի, ներմուծողի, փոխադրողի և իրացնողի պարտականությունները
1․ Հայաստանի Հանրապետությունում արտադրողը պարտավոր է՝
- ապահովել պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրությունը՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին համապատասխան․
- դադարեցնել պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրությունն ու իրացումը, եթե դրանց անվտանգ օգտագործումը հնարավոր չի լինում ապահովել պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործման, տեղափոխման, պահպանման մասին հրահանգների կատարման կամ պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործման սահմանափակումների կիրառման դեպքերում:
2․ Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդներ կամ ագրոքիմիկատներ ներմուծող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են՝
1) ապահովել պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման գործընթացը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին համապատասխան․
2) չխոչընդոտել պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման գործընթացում լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով իրականացվող փորձաքննության աշխատանքներին։
3․ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են փոխադրել և իրացնել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված պեստիցիդներ և ագրոքիմիկատներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։»։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: