Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N1467-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

________   _______________-ի    2023   թվականի N _________Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդ­վածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրա­ցում­ները`                                                                                                                                  1)որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.

      «12) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ընկու­զա­վորների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 12 հավելվածի:»                                                                                                                                                                                                                                                                  

      2)որոշումը լրացնել նոր՝ N 12 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

_______________  ____ N ____-Ն որոշման

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման

 

 

 

Չ Ա Փ Ե Ր

ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԸՆԿՈՒԶԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համա­խառն եկամտից նվազեցվող ընկուզավորների (նուշ, շագանակ, պնդուկ, պիստակ, ընկույզ, գետնըն­կույզ և այլ ուտելի ընկույզներ, բացառությամբ՝ կոկոսյան ընկույզի) բնական կորուստ­ների չափերը, որոնք հետևանք են պահպանման ժամանակ դրանցում պարունակվող ջրի գոլոր­շիացման:
  2. Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստներ չեն համարվում այն կորուս­տները, որոնք առաջանում են պահման պահանջները խախտելու հետևանքով ապրանքի փչանալու կամ տարայի վնասվելու պատճառով, ինչպես նաև ապրանքի ստաց­ման, կարճաժամկետ պահպանման, վերամշակման և փաթեթավորման հետևանքով առա­ջա­ցող խոտանը և թափոնները:
  3. Սույն հավելվածով սահմանված բնական կորուստների չափերը տարածվում են ընկու­զա­վորների վրա, որոնք գտնվում են տարաներում կամ առանց տարաների պահեստներում կամ բազաներում:
  4. Սույն հավելվածով սահմանված բնական կորուստների չափերը կիրառելի չեն, երբ ընկու­զավորները ստացվում և հանձնվում են առանց կշռման։

 ԸՆԿՈՒԶԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)

      5.Ընկուզավորների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով քանակության նկատմամբ)՝

Անվանումը

Կորստի չափը
/տոկոս/

 

Ընկուզավորներ (նուշ, շագանակ, պնդուկ, պիստակ, ընկույզ, գետնընկույզ և այլ ուտելի ընկույզներ, բացառությամբ՝ կոկոսյան ընկույզի)

0.1

»:

 

  • Обсуждалось

    01.12.2023 - 17.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2692

Принт