«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N1467-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
0 - Против
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով՝ այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում:
Խնդիրն այն է, որ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ընկուզավորների (նուշ, շագանակ, պնդուկ, պիստակ, ընկույզ, գետնընկույզ և այլ ուտելի ընկույզներ, բացառությամբ՝ կոկոսյան ընկույզի) պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր սահմանված չեն:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ընկուզավորների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համաձայնեցված` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկված խնդրո առարկա չափերի հիման վրա:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ընկուզավորների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:
-
Обсуждалось
01.12.2023 - 17.12.2023
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
Просмотры 2693
Принт