«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N1467-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
________ _______________-ի 2023 թվականի N _________Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները` 1)որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.
«12) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ընկուզավորների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 12 հավելվածի:»
2)որոշումը լրացնել նոր՝ N 12 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
_______________ ____ N ____-Ն որոշման
Հավելված N 12
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման
Չ Ա Փ Ե Ր
ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԸՆԿՈՒԶԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ընկուզավորների (նուշ, շագանակ, պնդուկ, պիստակ, ընկույզ, գետնընկույզ և այլ ուտելի ընկույզներ, բացառությամբ՝ կոկոսյան ընկույզի) բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են պահպանման ժամանակ դրանցում պարունակվող ջրի գոլորշիացման:
- Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստներ չեն համարվում այն կորուստները, որոնք առաջանում են պահման պահանջները խախտելու հետևանքով ապրանքի փչանալու կամ տարայի վնասվելու պատճառով, ինչպես նաև ապրանքի ստացման, կարճաժամկետ պահպանման, վերամշակման և փաթեթավորման հետևանքով առաջացող խոտանը և թափոնները:
- Սույն հավելվածով սահմանված բնական կորուստների չափերը տարածվում են ընկուզավորների վրա, որոնք գտնվում են տարաներում կամ առանց տարաների պահեստներում կամ բազաներում:
- Սույն հավելվածով սահմանված բնական կորուստների չափերը կիրառելի չեն, երբ ընկուզավորները ստացվում և հանձնվում են առանց կշռման։
ԸՆԿՈՒԶԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)
5.Ընկուզավորների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով քանակության նկատմամբ)՝
Անվանումը |
Կորստի չափը |
|
Ընկուզավորներ (նուշ, շագանակ, պնդուկ, պիստակ, ընկույզ, գետնընկույզ և այլ ուտելի ընկույզներ, բացառությամբ՝ կոկոսյան ընկույզի) |
0.1 |
»:
|
-
Քննարկվել է
01.12.2023 - 17.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
Դիտումներ` 2687
Տպել