Добавить в избранное

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N    - Ն

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

--------------------------------------------------------------------------------------------

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 20.1-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման N 2 հավելվածի 1.3 կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել սննդամթերքի անվտանգության ոլորտում արագ արձագանքման համակարգի ներդրման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների ռիսկերի գնահատման գիտական կազմակերպություն (կենտրոն) նշանակվելուց հետո:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

 

 

 

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2023 թվականի

N    - Ն որոշման

 

 

 

Կ Ա Ր Գ

 

 ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ

 ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

  1. I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով կարգավորվում են սննդամթերքի անվտանգության ոլորտի արտակարգ դեպքերում շահագրգիռ կառույցների ժամանակին և համակարգված համագործակցության՝ արագ արձագանքման հետ կապված հարաբերությունները:
  3. Սույն կարգի նպատակն է ստեղծել արագ արձագանքման համակարգ՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի արտակարգ դեպքերին արագ և արդյունավետ արձագանքելու համար: Այն նպատակաուղղված է ռիսկերի մեղմմանը, աղտոտման աղբյուրների վաղ բացահայտմանն ու հետագա վնասների կանխմանն ուղղված արագ գործողությունների կիրառմանը:
  4. Սույն կարգը կիրառվում է սննդամթերքի անվտանգությանն առնչվող դեպքում, երբ պահանջվում է ձեռնարկել արագ արձագանքման համակարգված գործողություններ:
  5. Սույն կարգը կիրառվում է կերին առընչվող դեպքում, երբ վերջինիս օգտագործումը կարող է վտանգել սննդամթերքի անվտանգությունը:

 

  1. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  2. Սննդամթերքի անվտանգության ոլորտի արտակարգ դեպք՝ հանրային առողջության համար վտանգ հանդիսացող պատահական կամ միտումնավոր ստեղծված ցանկացած միջադեպ կամ իրավիճակ, որը պահանջում է համակարգված, հրատապ գործողություններ:
  3. Սննդամթերքի անվտանգության ոլորտի արտակարգ դեպքի արձագանքում՝ սեղմ ժամկետներում առկա տվյալների և տեղեկատվության հիման վրա ռիսկերի գնահատման, ռիսկերի կառավարման որոշումների կայացման և տեղեկատվության փոխանակման գործընթաց:

 

III. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

  1. Սննդամթերքի անվտանգության ոլորտի արտակարգ դեպքերի (այսուհետ՝ Դեպք) համակարգման նպատակով ձևավորվում է Սննդամթերքի անվտանգության արագ արձագանքման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որի կազմը և աշխատակարգը հաստատվում է սննադմթերքի անվտանգության ոլորտի քաղաքականությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմնի (այսուհետ՝ Համակարգող մարմին) ղեկավարի հրամանով:
  2. Հանձնաժողովի նպատակն է մշակել, հաստատել և համակարգել սննդամթերքի անվտանգության ոլորտի արտակարգ դեպքերին արագ արձագանքման միջոցառումներ՝ համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ:
  3. Սահմանափակ ժամանակ և տեղեկատվություն ունենալու դեպքում, նախքան ռիսկի ամբողջական գնահատման ավարտը Հանձնաժողովը ձեռնարկում է ռիսկերի կառավարման գործողություններ:
  4. Հանձնաժողովի կողմից հաստատված արագ արձագանքման միջոցառումների կազմակերպումն իրականացվում է համապատասխան շահագրգիռ մարմնի ղեկավարի կողմից:
  5. Ռիսկերի վերլուծությունն իրականացվում է Կոդեքս Ալիմենտարիուսի կողմից ճանաչված ռիսկերի վերլուծության սկզբունքների համաձայն:
  6. Սննդամթերքի անվտանգության ոլորտի միջազագային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդվում է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված ձևի:
  7. Համակարգող և շահագրգիռ մարմինների համակարգված համագործակցության նպատակով յուրաքանչյուր մարմին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում նշանակում է սննդամթերքի անվտանգության ոլորտի արտակարգ դեպքերի պատասխանատու անձ և նրա կոնտակտային տվյալները ներկայացնում է Համակարգող մարմին։
  8. Սննդամթերքի անվտանգության ոլորտի արտակարգ դեպք բացահայտած մարմինը 12 ժամվա ընթացքում դեպքի և ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացնում է Համակարգող մարմին:
  9. Պատասխանատու մարմնի կողմից դեպքը բացահայտվելու դեպքում, վերջինս 12 ժամվա ընթացքում սննդամթերքի անվտանգության ոլորտի արտակարգ իրավիճակ ներկայացվող դեպքի մասին անհապաղ տեղեկացնում է շահագրգիռ մարմիններին:
  10. Տրամադրվող տեղեկատվությունը պետք է լինի հստակ, արդիական, ամբողջական և հիմնավորված:
  11. Դեպքը բացահայտող մարմինը ստուգում է սննդամթերքի արտակարգ իրավիճակ ներկայացվող դեպքի վերաբերյալ տվյալների ճշգրտությունն ու վավերականությունը:
  12. Տրամադրվող տեղեկատվությունը ներառում է՝
  • սննդամթերքի անվտանգության արտակարգ դեպքի պատճառ հանդիսացող վտանգի բնույթի նկարագրությունը.

ա. կենսաբանական /մանրէաբանական աղտոտվածություն (նշել օրգանիզմ կամ տոքսին).

բ. քիմիական աղտոտվածություն (օրինակ՝ թունաքիմիկատներ, դեղամիջոցներ, արդյունաբերական քիմիական նյութեր, շրջակա միջավայրի աղտոտիչներ).

գ. ֆիզիկական աղտոտվածություն (օրինակ՝ օտար մարմիններ).

դ. ռադիոնուկլիդային աղտոտվածություն (նշել ռադիոնուկլիդ(ներ).

ե. չհայտարարված ալերգեն (նշել ալերգենի ճշգրիտ անվանումը).

զ. այլ բացահայտված վտանգավոր գործոններ (օրինակ՝ քիմիկատներ, որոնք ի սկզբանե առկա են եղել սննդամթերքում կամ առաջացել են վերամշակման կամ վերամշակման /փաթեթավորման թերությունների արդյունքում). 

է. անհայտ գործոն (նշել առողջության համար լուրջ անբարենպաստ ազդեցությունները, որոնք կապված են նշված սննդամթերքի օգտագործման հետ).

  • կոնկրետ վտանգավոր գործոնի տարածվածությունը, օգտագործված նմուշառման և փորձաքննության մեթոդները (անհրաժեշտության դեպքում).
  • արտակարգ դեպքի հետ կապված սննդամթերքի կամ կերի ամբողջական նկարագրությունը.

ա. ապրանքի նկարագրությունը և քանակը՝ ներառյալ ապրանքանիշը, ապրանքի անվանումը պիտակի վրա, տեսակը, պահպանման եղանակը և պահպանման ժամկետը.

բ. փաթեթի տեսակը և չափսը.

գ. խմբաքանակի նույնականացումը՝ ներառելով խմբաքանակի կոդը, արտադրության և վերամշակման ամսաթիվը և վերջին փաթեթավորման կամ վերամշակման վայրը.

դ. արտադրողի, փաթեթավորողի, վաճառողի, արտահանողի կամ ներմուծողի անունը և հասցեն.

ե. պատկերը.

զ. ազգաբնակչության խոցելի խմբերը (երեխաներ, հղի կանայք, իմունային անբավարարություն ունեցողներ կամ տարեցներ).

է. կոնտեյների և առաքման մանրամասները, ներառյալ մեկնման և նշանակման վայրը (օրինակ՝ բեռնման և բեռնաթափման նավահանգիստը);

4) արտահանող երկրի կողմից ձեռնարկված միջոցառումները (առկայության դեպքում):

  1. Եթե դեպքն արձանագրվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս և դիտարկվում է վերջինիս հնարավոր ներթափանցումը Հայաստանի Հանրապետություն, ապա տրամադրվող տեղեկատվությունը ներառում է տվյալ երկրի կողմից ձեռնարկված միջոցառումները:
  2. Այն դեպքերում երբ դիտարկվում է դեպքի հնարավոր ներթափանցումը Հայաստանի Հանրապետություն, իրավասու մարմնի կողմից ձեռնարկվող ռիսկերի կառավարման և հաղորդակցման միջոցներն կենտրոնանում են ներմուծողների և սահմանային հսկողության վրա:
  3. Դեպքի վերաբերյալ ազգաբնակչությանը տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կողմից:
  4. Պատասխանատու մարմինը դեպքի մասին տեղեկանալուց հետո 24 ժամվա ընթացքում գումարում է Հանձնաժողովի նիստ:
  5. Նիստ հրավիրելու նպատակն է քննարկել առկա խնդիրները, մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքերի տարածմանն ու վտանգի հնարավոր ներթափանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումների և պատասխանատուների ցանկը:
  6. Շահագրգիռ մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատախանատու են հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար:
  7. Դեպքի առնչությամբ իրականացվող միջոցառումների կազմակերպման, իրականացման, արդյունքների արդյունավետության մասին յուրաքանչյուր մարմին տեղեկացնում է Հանձնաժողովի հերթական նիստին:
  8. Նիստի պարբերականությունը հաստատվում է առաջին նիստի ընթացքում և կախված է կոնկրետ դեպքի բնույթով պայմանավորված ռիսկերի վերլուծությունից:
  9. Նիստերը գումարվում են մինչև դեպքի վերացումը:

 

 

 

 

 

  • Обсуждалось

    30.11.2023 - 15.12.2023

  • Тип

    Порядок

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3091

Принт

Предложения

Թաթուլ Ստեփանյան

09.12.2023

Եթե ՀՀ օրենսդրությամբ սննդամթերքի անվտանգության ոլորտում ունենք պատասխանատու լիազոր, նաև համակարգող մարմին, ապա ո՞րն է մեկ այլ կառույց ունենալու պատճառը, միգուցե՞ այդ մարմինների կառուցվածքներում անհրաժեշտ փոփոխություններ անելու շնորհիվ բարձրացնեք կառավարման արդյունավետությունը։ Թե, սա հնարավոր բացթողումների և թերացումների համար ևս մեկ պատասխանատու կարգելու գործընթաց է։

Թաթուլ Ստեփանյան

09.12.2023

<<Պատասխանատու մարմինը դեպքի մասին տեղեկանալուց հետո 24 ժամվա ընթացքում գումարում է Հանձնաժողովի նիստ: Նիստ հրավիրելու նպատակն է քննարկել առկա խնդիրները, մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքերի տարածմանն ու վտանգի հնարավոր ներթափանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումների և պատասխանատուների ցանկը: Շահագրգիռ մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատախանատու են հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար:>> Այս կետերում ներկայացված գործառույթների համար արդեն իսկ գործում են պետական մարմիններ, որոնց կանոնադրություններում հաստատված են այդ լիազորությունները։ Ի՞նչ եք պլանավորում հաջորդիվ՝ վերջիններիս կանոնադրություններում փոփոխություններ եք առաջարկելու, թե պետական կառավարման համակարգում լինելու են մի քանի մարմիններ, որոնք օժտված են լինելու նույնաբովանդակ լիազորություներով։ Կարծում եմ, որ այստեղ առկա է լիազորությունների կրկնություն։

Թաթուլ Ստեփանյան

09.12.2023

<<Դեպքի վերաբերյալ ազգաբնակչությանը տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կողմից>>: Այս կետը գործող օրենսդրության հետ ունի ընդգծված հակասություն։

Узнать больше