Добавить в избранное

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ 01.12.2023 00:48:28 Կարևոր նախագիծ է: Միջգերատեսչական հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) պարտադիր կարգով անհրաժեշտ է ներգրավել նաև սպառողների շահերը պաշտպանաող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, օր.՝ Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ-ն. որն միանշանակ կբարձևացնի Հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը, քանի որ ասպառողներից ստացված բազմաթիվ դոիմում-բոցժղոքները թույլ են տալիս ավելի լավ պատկաերացնել թիրախային խնդիրները, որոնց լուծմանն ու արձագանքմանը պետք է ծառայի տվյալ համակարգը: Ընդունվել է:
2 ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ 01.12.2023 00:55:48 Մինչև որոշման ընդունումը լավ կլինի կազմակերպել հանդիպում գործող սպառողական կազմակերպությունների հետ ու մեկ անգամ դեմ առ դեմ քննարկել տվյալ նախագիծն ու ստանալ այլընտրանքային կարծիքներ ու առաջակներ՝ նախագծի լավարկման նպատակով: Նախագծի քննարկման նպատակով հրավիրում ենք ՀՀ ԷՆ սննդամթերքի անվտանգության վարչություն՝ նախապես զանգելով հետևյալ հեռախոսահամարով՝ 011 597 277:
3 Թաթուլ Ստեփանյան 01.12.2023 10:06:03 Սույն նախագծը կառուցված է <<սննդամթերքի անվտանգության ոլորտի արտակարգ դեպք>> հասկացության շուրջ, որին անրադառնում է նաև <<ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքը, առաջարկում եմ կրկնություններից խուսաբելու նպատակով ևս մեկ անգամ հարցը քննարկել փորձառու իրավաբանների հետ։ Նախագծի քննարկման նպատակով հրավիրում ենք ՀՀ ԷՆ սննդամթերքի անվտանգության վարչություն՝ նախապես զանգելով հետևյալ հեռախոսահամարով՝ 011597 277: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՕ-256 օրենքը սահմանում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմքերն ու կազմակերպումը, այդ բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` անկախ կազմակերպական-իրավական տեսակից (այսուհետ` ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ), ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները:
4 Թաթուլ Ստեփանյան 04.12.2023 10:06:10 Սույն նախագծի հարգելի հեղինակներ, առաջարկում եմ բաց հանդիպում-քննարկում կազմակերպել շահագրիռ անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հասկանալու համար առաջարկած խնդրի բնույթն ու իմաստը։ Առաջարկվող տեստում այնքան շատ են անհամապատասխանությունները, որ դժվար է առարկայական կարծիք հայտնել։ Հարգելի պարոն Ստեփանյան, Վերոնշյալ նախագծի քննարկման նպատակով Ձեզ հրավիրում ենք ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության վարչություն։ Խնդրում եմ նախապես զանգահարել 011 597 277 հեռախոսահամարով։
5 Թաթուլ Ստեփանյան 09.12.2023 11:55:46 <<Սննդամթերքի անվտանգության ոլորտի արտակարգ դեպք բացահայտած մարմինը 12 ժամվա ընթացքում դեպքի և ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացնում է Համակարգող մարմին:>> Ո՞վ կամ ովքե՞ր են այս Մարմինը, խնդրում եմ մանրամասնել, եթե նոր լիազորություններով եք օժտում, ապա անհրաժեշտ կլինի կանոնադրական փոփոխություններ կատարել այդ մարմինների կանոնադրություններում, իսկ եթե դա վերաբերում է սննդամթերքի անվտանգության տիրույթում գործող մարմիններին, ապա արդեն իսկ այդ պարտավորությունները ֆիքսված են։ Շահագրգիռ մարմինների հետ համատեղ քննարկումների արդյունքում նախագիծը լրամշակվել է:
6 Թաթուլ Ստեփանյան 09.12.2023 11:57:22 <<Դեպքի վերաբերյալ ազգաբնակչությանը տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կողմից>>: Այս կետը գործող օրենսդրության հետ ունի ընդգծված հակասություն։
7 Թաթուլ Ստեփանյան 09.12.2023 12:06:10 <<Պատասխանատու մարմինը դեպքի մասին տեղեկանալուց հետո 24 ժամվա ընթացքում գումարում է Հանձնաժողովի նիստ: Նիստ հրավիրելու նպատակն է քննարկել առկա խնդիրները, մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքերի տարածմանն ու վտանգի հնարավոր ներթափանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումների և պատասխանատուների ցանկը: Շահագրգիռ մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատախանատու են հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար:>> Այս կետերում ներկայացված գործառույթների համար արդեն իսկ գործում են պետական մարմիններ, որոնց կանոնադրություններում հաստատված են այդ լիազորությունները։ Ի՞նչ եք պլանավորում հաջորդիվ՝ վերջիններիս կանոնադրություններում փոփոխություններ եք առաջարկելու, թե պետական կառավարման համակարգում լինելու են մի քանի մարմիններ, որոնք օժտված են լինելու նույնաբովանդակ լիազորություներով։ Կարծում եմ, որ այստեղ առկա է լիազորությունների կրկնություն։ Նախագծի նպատակն է կարգավորել սննդամթերքի անվտանգության ոլորտում արտակարգ իրավիճակների դեպքում համապատասխան կառույցների արագ արձագանքման հետ կապված փոխհամագործակցությունը, ստեղծել սննդամթերքի անվտանգության արտակարգ դեպքերին արագ և արդյունավետ արձագանքման համակարգ՝ սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:
8 Թաթուլ Ստեփանյան 09.12.2023 12:12:51 Եթե ՀՀ օրենսդրությամբ սննդամթերքի անվտանգության ոլորտում ունենք պատասխանատու լիազոր, նաև համակարգող մարմին, ապա ո՞րն է մեկ այլ կառույց ունենալու պատճառը, միգուցե՞ այդ մարմինների կառուցվածքներում անհրաժեշտ փոփոխություններ անելու շնորհիվ բարձրացնեք կառավարման արդյունավետությունը։ Թե, սա հնարավոր բացթողումների և թերացումների համար ևս մեկ պատասխանատու կարգելու գործընթաց է։ Սննդամթերքի անվտանգության արտակարգ դեպքերին արագ և արդյունավետ արձագանքման համակարգը կնպաստի արտակարգ դեպքերում շահագրգիռ կառույցների ժամանակին և համակարգված համագործակցության հետ կապված հարաբերությունների կարգավորմանը: