Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Սեդրակ Հովհաննիսյան 16.10.2023 17:34:52 Առաջարկում եմ համազգեստի համար տրամադրվող գումարի հաշվարկման հիմք ընդունել ոչ թե տարեկան սովորողների միջին թիվը,այլ փաստացի թիվը,քանի որ երեխաների միջին թիվը միշտ ցածր է սովորողների փաստացի թվից։ Շնորհակալություն առաջարկի համար, նախագծում կկատարվի համապատասխան փոփոխություն:
2 Մկրտիչ Գայրանյան 16.10.2023 19:11:10 Թիվ 79-ն որոշման, ինչպես նաև սույն փոփոխությունների նախագծում բացակայում է ուսումնական հաստատության զինվորական ղեկավարի հաստիքը։Արդեն օրինաչափություն է դառնում, որ սահմանվում են բոլոր աշխատողների հաստիքները, դրույքաչափերը և ֆինանսավորման գործակիցները՝ բացի զինղեկից։ Անփութություն է , թե՞ ինչ-որ միտում կա և ո՞ր փաստաթղթով է սահմանվելու զինղեկի հաստիքի դրույքաչափն ու ֆինանսավորման հաշվարկը։ Շնորհակալություն առաջարկության համար: 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 79-Ն հրամանի 2-րդ կետի 3,1 ենթակետով սահմանված են նախնական զինվորական պատրաստության և(կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) հաստիքային միավորները և դրույքաչափի որոշման կարգը, իսկ 3.2 կետով՝ լրավճարի չափը:
3 Արայիկ Դարբինյան 16.10.2023 20:35:50 Առաջարկում եմ նախագծով սահմանվող «նախնական զինվորական պատրաստության և /կամ/ անվտանգ կենսագործունեության առարկա դասավանդող ուսուցիչ» երկար բառակապակցությունը փոխարինել հաստատության զինվորական ղեկավար/զինղեկ/ բառերով՝ նկատի ունենալով, որ ի տարբերություն այլ առարկա դասավանդողների, զինղեկի գործառույթները որպես օբյեկտի ՔՊ շտաբի պետ տարվում են հաստատության և նրա ողջ անձակազմի համար, նախազորակոչային պատրաստության, անվտանգ կենսագործունեության, ՆԶՊ առարկայի դասավանդման գործառույթներ իրականացնելիս համագործակցում է վարչական շրջանի, ՀՀ ՊՆ զորամասի և ստորաբաժանումների, ՆԳ նախարարության համայնքային ու Փրկարարական ծառայության ստորաբաժանումների,հասարակական կազմակերպություններ հետ և պատասխանատու է ոչ միայն դասավանդման այլև վերոհիշյալ պարտականությունների կատարման համար և այդ պատճառով դասավանդող ուսուցիչ հասկացությունը լիաժեքորեն չի կարող փոխարինել հաստատության զինվորական ղեկավարին։Առաջարկությունը ֆինանսական ծախսեր չի ենթադրում,ընդունելի է և նպատակ ունի միայն առավել գնահատել և կարևորել մեր զինղեկերի կատարած աշխատանքըաշխատանքը։ Հարգանքներով։ Շնորհակալություն առաջարկի համար: Առաջարկը ընդունելի չէ: ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 216-Ն որոշման հավելված 1-ով սահմանված է հանրակրթական ուսումնական հաստատության պաշտոնների անվանացանկը, ուստի հրամանի նախագծում ևս կիրառվում են նույն անվանումները:
4 Արայիկ Դարբինյան 16.10.2023 20:58:35 Առաջարկում եմ նախագծով սահմանվող «նախնական զինվորական պատրաստության և /կամ/ անվտանգ կենսագործունեության առարկա դասավանդող ուսուցիչ» երկար բառակապակցությունը փոխարինել հաստատության զինվորական ղեկավար/զինղեկ/ բառերով՝ նկատի ունենալով, որ ի տարբերություն այլ առարկա դասավանդողների, զինղեկի գործառույթները որպես օբյեկտի ՔՊ շտաբի պետ տարվում են հաստատության և նրա ողջ անձակազմի համար, նախազորակոչային պատրաստության, անվտանգ կենսագործունեության, ՆԶՊ առարկայի դասավանդման գործառույթներ իրականացնելիս համագործակցում է վարչական շրջանի, ՀՀ ՊՆ զորամասի և ստորաբաժանումների, ՆԳ նախարարության համայնքային ու Փրկարարական ծառայության ստորաբաժանումների,հասարակական կազմակերպություններ հետ և պատասխանատու է ոչ միայն դասավանդման այլև վերոհիշյալ պարտականությունների կատարման համար և այդ պատճառով դասավանդող ուսուցիչ հասկացությունը լիաժեքորեն չի կարող փոխարինել հաստատության զինվորական ղեկավարին։Առաջարկությունը ֆինանսական ծախսեր չի ենթադրում,ընդունելի է և նպատակ ունի միայն առավել գնահատել և կարևորել մեր զինղեկների կատարած աշխատանքը։ Հարգանքներով։ Շնորհակալություն առաջարկի համար: Առաջարկը ընդունելի չէ: ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 216-Ն որոշման հավելված 1-ով սահմանված է հանրակրթական ուսումնական հաստատության պաշտոնների անվանացանկը, ուստի հրամանի նախագծում ևս կիրառվում են նույն անվանումները:
5 Սևադա Աղաջանյան 19.10.2023 18:13:56 1.Լրիվությամբ համամիտ եմ 16.10.2023թ.-ին առաջարկություններով հանդես եկած Արայիկ Դարբինյանի ու Մկրտիչ Գայրանյանի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ: Անհրաժեշտ է նշվածները ընդունել ի գիտություն ու կատարել փոփոխություններ: 2.Ֆինանսները պետք է ճիշտ կառավարել, ոչ թե խնայել ուսուցիչների վրա: /ԱՄՓՈՓԱԳՐԻ «եզրակացություն» սյունակում անընդհատ նշում եք՝ «Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել»/: Պարզվում է ուսուցիչները դեռ «Գոտիները ձգելու տեղ ունե՞նք»: Շնորհակալություն առաջարկի համար: Առաջարկը ընդունելի չէ: ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 216-Ն որոշման հավելված 1-ով սահմանված է հանրակրթական ուսումնական հաստատության պաշտոնների անվանացանկը, ուստի հրամանի նախագծում ևս կիրառվում են նույն անվանումները: Իսկ 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 79-Ն հրամանի 2-րդ կետի 3,1 ենթակետով սահմանված են նախնական զինվորական պատրաստության և(կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) հաստիքային միավորները և դրույքաչափի որոշման կարգը, իսկ 3.2 կետով՝ լրավճարի չափը: Միաժամանակ հայտնում եմ, որ Ձեր առաջարկները լրացուցիչ կքննարկվեն:
6 Անահիտ Իսկանդարյան 21.10.2023 21:10:58 Առաջարկում եմ տվյալ նախագծի 4-րդ կետի գ ենթակետով ներկայացված աղյուսակի 2-րդ տողում լաբորանտի դրույքաչափի գործակիցը բարձրացնել այն դեպքում, եթե լաբորանտը տվյալ առարկայի մասնագետ է, անցել է կամավոր ատեստացիան ու հավաքել 70 և ավելի տոկոս։ Շնորհակալություն առաջարկի համար: Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
7 Կարապետ Իսրայելյան 21.10.2023 23:05:49 Լիովին համամիտ եմ Արայիկ Դարբինյանի և Սևադա Աղաջանյանի հետ Շնորհակալություն առաջարկի համար: Առաջարկը ընդունելի չէ: ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 216-Ն որոշման հավելված 1-ով սահմանված է հանրակրթական ուսումնական հաստատության պաշտոնների անվանացանկը, ուստի հրամանի նախագծում ևս կիրառվում են նույն անվանումները: Իսկ 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 79-Ն հրամանի 2-րդ կետի 3,1 ենթակետով սահմանված են նախնական զինվորական պատրաստության և(կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) հաստիքային միավորները և դրույքաչափի որոշման կարգը, իսկ 3.2 կետով՝ լրավճարի չափը: Միաժամանակ հայտնում եմ, որ Ձեր առաջարկները լրացուցիչ կքննարկվեն: