Կարապետ Իսրայելյան
21.10.2023
Լիովին համամիտ եմ Արայիկ Դարբինյանի և Սևադա Աղաջանյանի հետ
2 - За
16 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 79-Ն հրամանում փոփոխության անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող դպրոցների նվազագույն կարիքներին համապատասխան ֆինանսավորման խնդիրները լուծելու պահանջներից:
Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 79-Ն հրամանի փոփոխության անհրաժեշտություն է առաջացել վերլուծությունների և ՀՀ ուսումնական հաստատությունների ֆինանսավորման հաշվարկներ իրականացնելու ընթացքում ի հայտ եկած խնդիրներից:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները:
Ակնկալվող արդյունքը
Հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը հաշվի առնելով յուրաքանչյուր ուսումնական հաստատության առանձնահատկությունը:
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում կառաջացնի փոփոխություններ:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության 18.08.2021 թվականի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. Ծրագրի «4.Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «4.3.Կրթություն» ենթաբաժնի հանրակրթությանը վերաբերող կետի չորրորդ ենթակետից, որով նախատեսվում է՝ «ստեղծել արդյունավետ, բաց, կատարողականի և վերջնարդյունքների վրա հիմնված կառավարման և ֆինանսավորման համակարգեր՝ թվայնացնելով գործընթացները, կրճատելով վարչարարությունն ու կոռուպցիոն ռիսկերը, զարգացնելով հաստատությունների կառավարման կարողությունները,»:
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
Չի առաջացնում:
Համապատասխանում է:
Այլ տեղեկություններ.
Չկա
Обсуждалось
06.10.2023 - 21.10.2023
Тип
Приказ
Область
Образование и наука
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 4565
Принт21.10.2023
Լիովին համամիտ եմ Արայիկ Դարբինյանի և Սևադա Աղաջանյանի հետ
21.10.2023
Առաջարկում եմ տվյալ նախագծի 4-րդ կետի գ ենթակետով ներկայացված աղյուսակի 2-րդ տողում լաբորանտի դրույքաչափի գործակիցը բարձրացնել այն դեպքում, եթե լաբորանտը տվյալ առարկայի մասնագետ է, անցել է կամավոր ատեստացիան ու հավաքել 70 և ավելի տոկոս։
19.10.2023
1.Լրիվությամբ համամիտ եմ 16.10.2023թ.-ին առաջարկություններով հանդես եկած Արայիկ Դարբինյանի ու Մկրտիչ Գայրանյանի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ: Անհրաժեշտ է նշվածները ընդունել ի գիտություն ու կատարել փոփոխություններ: 2.Ֆինանսները պետք է ճիշտ կառավարել, ոչ թե խնայել ուսուցիչների վրա: /ԱՄՓՈՓԱԳՐԻ «եզրակացություն» սյունակում անընդհատ նշում եք՝ «Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել»/: Պարզվում է ուսուցիչները դեռ «Գոտիները ձգելու տեղ ունե՞նք»: