Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` 

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   ԵՄ` 

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանի 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներում և նորմատիվներում (այսուհետ՝ գործակիցներ և նորմատիվներ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները․
  • գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 2-րդ ենթակետը բ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, հաստատությունը կարող է նաև սույն ենթակետով նախատեսված դասղեկության համար նախատեսվող լրավճարի սահմաններում սահմանել դասղեկի հաստիք։»,

  • ուժը կորցրած ճանաչել գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 3.1-րդ ենթակետի «դասարանների թվի որոշման համար հիմք է հանդիսանում նախնական զինվորական պատրաստության և(կամ) անվտանգ կենսագործունեության առարկա դասավանդվող դասարանների միջին տարեկան թիվը, իսկ» բառերը,
  • գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի ա պարբերության վերջին նախադասությունում «Առանձին ավագ» բառերը փոխարինել «Ավագ» բառով,

4) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության վերջին նախադասությունում «կադրերի գծով տեսուչի» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման մասնագետի» բառերով,

5) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ը» պարբերությամբ հաստատված աղյուսակի 3-րդ կետը «քանորդի չափով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ գիշերակացով աշակերտներ ունեցող  հատուկ և մասնագիտացված դպրոցների)» բառերով,

6) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ը» պարբերությամբ հաստատված աղյուսակի 3-րդ կետը «ևս մեկ հաստիքային միավոր» բառերից առաջ լրացնել «-1 հաստիքային միավոր՝ շենք-շինությունների տարածքի յուրաքանչյուր մաքրվող մինչև 600 քառ.մ-ի մաքրման համար (գիշերակացով աշակերտներ ունեցող  հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում) (բացառությամբ գիշերակացով աշակերտներ ունեցող  հատուկ և մասնագիտացված դպրոցների)» բառերով,

7) գործակիցների և նորմատիվների 3-րդ կետը լրացնել նոր 10-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«10) սույն գործակիցներում և նորմատիվներում կիրառվոռ «հատուկ դպրոց» տերմինը կիրառելի է նաև ռեսուրս կենտրոների դեպքում, իսկ «ավագ դպրոց» տերմինը՝ կրթահամալիրների և վարժարանների դեպքում։»։

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՆԱԽԱՐԱՐ՝                                       Ժ․ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

  • Обсуждалось

    06.10.2023 - 21.10.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4562

Принт

Предложения

Կարապետ Իսրայելյան

21.10.2023

Լիովին համամիտ եմ Արայիկ Դարբինյանի և Սևադա Աղաջանյանի հետ

Անահիտ Իսկանդարյան

21.10.2023

Առաջարկում եմ տվյալ նախագծի 4-րդ կետի գ ենթակետով ներկայացված աղյուսակի 2-րդ տողում լաբորանտի դրույքաչափի գործակիցը բարձրացնել այն դեպքում, եթե լաբորանտը տվյալ առարկայի մասնագետ է, անցել է կամավոր ատեստացիան ու հավաքել 70 և ավելի տոկոս։

Սևադա Աղաջանյան

19.10.2023

1.Լրիվությամբ համամիտ եմ 16.10.2023թ.-ին առաջարկություններով հանդես եկած Արայիկ Դարբինյանի ու Մկրտիչ Գայրանյանի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ: Անհրաժեշտ է նշվածները ընդունել ի գիտություն ու կատարել փոփոխություններ: 2.Ֆինանսները պետք է ճիշտ կառավարել, ոչ թե խնայել ուսուցիչների վրա: /ԱՄՓՈՓԱԳՐԻ «եզրակացություն» սյունակում անընդհատ նշում եք՝ «Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել»/: Պարզվում է ուսուցիչները դեռ «Գոտիները ձգելու տեղ ունե՞նք»:

Узнать больше