Կարապետ Իսրայելյան
21.10.2023
Լիովին համամիտ եմ Արայիկ Դարբինյանի և Սևադա Աղաջանյանի հետ
2 - Կողմ
16 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`
«Ընդ որում, հաստատությունը կարող է նաև սույն ենթակետով նախատեսված դասղեկության համար նախատեսվող լրավճարի սահմաններում սահմանել դասղեկի հաստիք։»,
4) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության վերջին նախադասությունում «կադրերի գծով տեսուչի» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման մասնագետի» բառերով,
5) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ը» պարբերությամբ հաստատված աղյուսակի 3-րդ կետը «քանորդի չափով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ գիշերակացով աշակերտներ ունեցող հատուկ և մասնագիտացված դպրոցների)» բառերով,
6) գործակիցների և նորմատիվների 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ը» պարբերությամբ հաստատված աղյուսակի 3-րդ կետը «ևս մեկ հաստիքային միավոր» բառերից առաջ լրացնել «-1 հաստիքային միավոր՝ շենք-շինությունների տարածքի յուրաքանչյուր մաքրվող մինչև 600 քառ.մ-ի մաքրման համար (գիշերակացով աշակերտներ ունեցող հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում) (բացառությամբ գիշերակացով աշակերտներ ունեցող հատուկ և մասնագիտացված դպրոցների)» բառերով,
7) գործակիցների և նորմատիվների 3-րդ կետը լրացնել նոր 10-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«10) սույն գործակիցներում և նորմատիվներում կիրառվոռ «հատուկ դպրոց» տերմինը կիրառելի է նաև ռեսուրս կենտրոների դեպքում, իսկ «ավագ դպրոց» տերմինը՝ կրթահամալիրների և վարժարանների դեպքում։»։
ՆԱԽԱՐԱՐ՝ Ժ․ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Քննարկվել է
06.10.2023 - 21.10.2023
Տեսակ
Հրաման
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4572
Տպել21.10.2023
Լիովին համամիտ եմ Արայիկ Դարբինյանի և Սևադա Աղաջանյանի հետ
21.10.2023
Առաջարկում եմ տվյալ նախագծի 4-րդ կետի գ ենթակետով ներկայացված աղյուսակի 2-րդ տողում լաբորանտի դրույքաչափի գործակիցը բարձրացնել այն դեպքում, եթե լաբորանտը տվյալ առարկայի մասնագետ է, անցել է կամավոր ատեստացիան ու հավաքել 70 և ավելի տոկոս։
19.10.2023
1.Լրիվությամբ համամիտ եմ 16.10.2023թ.-ին առաջարկություններով հանդես եկած Արայիկ Դարբինյանի ու Մկրտիչ Գայրանյանի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ: Անհրաժեշտ է նշվածները ընդունել ի գիտություն ու կատարել փոփոխություններ: 2.Ֆինանսները պետք է ճիշտ կառավարել, ոչ թե խնայել ուսուցիչների վրա: /ԱՄՓՈՓԱԳՐԻ «եզրակացություն» սյունակում անընդհատ նշում եք՝ «Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել»/: Պարզվում է ուսուցիչները դեռ «Գոտիները ձգելու տեղ ունե՞նք»: