В стадии разработки
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
________________________ 2023 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման N 1 հավելվածում`
ա․ 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.1. Համապատասխան պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը, ինչպես նաև հատուցման հիմնադրամը՝ իր նախաձեռնությամբ էլեկտրոնային եղանակով ստանում են նաև.
- շահառուի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված օպերատորի միջոցով,
- օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված շահառուի հաշմանդամության վերաբերյալ տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հատուցման հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև փոխհամաձայնեցված կարգով,
- օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի կիրարկումն (հատուցման վճարումը և աջակցության տրամադրումը) ապահովող տեղեկատվությունը` պետական կառավարման համակարգի համապատասխան մարմնից` (եթե վերջինս տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը) հատուցման հիմնադրամի և այդ մարմնի միջև փոխհամաձայնեցված կարգով:»․
բ․լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.2-րդ կետով․
«7.2. Զինծառայողի հատուցման իրավունքի էլեկտրոնային գործում ներառված` հատուցման հիմնադրամի կողմից շահառուներին վճարման ենթակա գումարների մասին տեղեկությունները, առցանց (էլեկտրոնային) եղանակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հատուցման հիմնադրամի միջև փոխհամաձայնեցված կարգով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` կենսաթոշակ նշանակելու, ընտանիքի սոցիալական գնահատում իրականացնելու համար։»,
- Որոշման N 3 հավելվածի՝
ա. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հատուցման հիմնադրամը էլեկտրոնային եղանակով հարցում կատարելու միջոցով ստանում է.
- վերադարձվող դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը (հաշվետու տարվա եկամուտներից վճարված, այդ թվում` հաշվետու տարվա եկամուտներից հարկային գործակալի պահած եւ պետական բյուջե փոխանցած դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը, իսկ եթե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը դիմումը ներկայացնում է 2023 թվականին` նաև 2021 թվականի համար հաշվարկված և 2022 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը)` Հարկային մարմնից, հատուցման հիմնադրամի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված կարգով,
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածի մասին տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումից:»․
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-12-րդ կետերով.
«10. Սույն կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթուղթը (տեղեկանքը կամ զինվորական գրքույկը) չի ներկայացվում, եթե դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով և դիմումի հետ ներկայացված զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթղթի կամ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա զինծառայողը նույնականացվել է (նրա տվյալները նույնականացվել են) բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների հիման վրա:
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումը, ի պատասխան սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հարցման, հարցումը ստանալուն հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան ծրագրային գործիք մուտքագրելու միջոցով Հատուցման հիմնադրամին է տրամադրում.
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայության սկիզբը,
- նշում` տեղեկատվության տրամադրման օրվա դրությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին կամ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ավարտը, եթե այդ օրվա դրությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունն ավարտվել է:
- Եթե ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողը անցնում է պայմանագրային զինվորական ծառայության, ապա ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ավարտ է համարվում պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
25.09.2023 - 11.10.2023
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 1939
Принт