Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

________________________ 2023 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Որոշման N 1 հավելվածում`

       ա․ 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Համապատասխան պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը, ինչպես նաև հատուցման հիմնադրամը՝ իր նախաձեռնությամբ էլեկտրոնային եղանակով ստանում են նաև.

  • շահառուի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված օպերատորի միջոցով,
  • օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված շահառուի հաշմանդամության վերաբերյալ տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հատուցման հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև փոխհամաձայնեցված կարգով,
  • օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի կիրարկումն (հատուցման վճարումը և աջակցության տրամադրումը) ապահովող տեղեկատվությունը` պետական կառավարման համակարգի համապատասխան մարմնից` (եթե վերջինս տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը) հատուցման հիմնադրամի և այդ մարմնի միջև փոխհամաձայնեցված կարգով:»․

բ․լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.2-րդ կետով․

«7.2. Զինծառայողի հատուցման իրավունքի էլեկտրոնային գործում ներառված` հատուցման հիմնադրամի կողմից շահառուներին վճարման ենթակա գումարների մասին տեղեկությունները, առցանց (էլեկտրոնային) եղանակով Հայաստանի Հանրապետության  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հատուցման հիմնադրամի միջև փոխհամաձայնեցված կարգով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` կենսաթոշակ նշանակելու,  ընտանիքի սոցիալական գնահատում իրականացնելու համար։»,

  • Որոշման N 3 հավելվածի՝

ա. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հատուցման հիմնադրամը էլեկտրոնային եղանակով հարցում կատարելու միջոցով ստանում է.

  • վերադարձվող դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը (հաշվետու տարվա եկամուտներից վճարված, այդ թվում` հաշվետու տարվա եկամուտներից հարկային գործակալի պահած եւ պետական բյուջե փոխանցած դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը, իսկ եթե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը դիմումը ներկայացնում է 2023 թվականին` նաև 2021 թվականի համար հաշվարկված և 2022 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը)` Հարկային մարմնից, հատուցման հիմնադրամի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված կարգով,
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածի մասին տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումից:»․

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-12-րդ կետերով.

«10. Սույն կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթուղթը (տեղեկանքը կամ զինվորական գրքույկը) չի ներկայացվում, եթե դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով և դիմումի հետ ներկայացված զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթղթի կամ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա զինծառայողը նույնականացվել է (նրա տվյալները նույնականացվել են) բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների հիման վրա:

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումը, ի պատասխան սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հարցման, հարցումը ստանալուն հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան ծրագրային գործիք մուտքագրելու միջոցով Հատուցման հիմնադրամին է տրամադրում.
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության սկիզբը,
  • նշում` տեղեկատվության տրամադրման օրվա դրությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին կամ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ավարտը, եթե այդ օրվա դրությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունն ավարտվել է:
  1. Եթե ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողը անցնում է պայմանագրային զինվորական ծառայության, ապա ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ավարտ է համարվում պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը:»:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    25.09.2023 - 11.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1959

Տպել