Добавить в избранное

Проект не принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումեր կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1403-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է 08.08.2023թ. ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/231-2023 արձանագրության 5-րդ կետի «ա» ենթակետի և 05.09.2023թ. նիստի N ԿԱ/262-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման համաձայն կանոնակարգվում են պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին (այսուհետ՝ մարմիններ) հանձնված յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն համարվող շարժական գույքը, հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու հետ կապված հարաբերությունները։ Ընդ որում, մեկ տարվա ընթացքում, յուրաքանչյուր մարմնի մասով հետ վերցվող շարժական գույքերի հաշվեկշռային արժեքների հանրագումարը չի կարող գերազանցել 20 մլն դրամը: Տվյալ որոշման դրույթները չեն տարածվում պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին (այսուհետ՝ մարմիններ) հանձնված յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցների վրա։

 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները

2023 թվականի օգոստոսի 8-ի ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/231-2023 արձանագրության 5-րդ կետի «ա» ենթակետի կատարումն ապահովելու նպատակով համապատասխան փոփոխություն և լրացում է կատարվել գործող որոշման մեջ։ Ներկայացված նախագծով նախատեսվում է լիազորել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝Կոմիտե) ՀՀ կառավարության (որպես հիմնադիր) անունից հանդես գալու՝ Մարմիններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն համարվող մինչև 5 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող տրանսպորտային  միջոցները հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու գործառույթն իրականացնելու համար։

Նախագծով սահմանվում է, որ Կոմիտեի կողմից մարմիններից հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու ենթակա են յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամը չգերազանցող տրանսպորտային  միջոցները։ Ընդ որում հետ վերցվող տրանսպորտային  միջոցների նկատմամբ արժեքային սահմանափակումները սահմանվել են` ելնելով գույքը հետ վերցնելու և հանձնելու կամ ամրացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների քանակը հնարավորինս կրճատելու պայմանից։

2023 թվականի սեպտեմբերի 5-ի Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/262-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է նախաձեռնել փոփոխություն ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում՝ պետական կառավարման համակարգի մարմինների ցանկում նախատեսել նաև Ազգային Ժողովի աշխատակազմին և ըստ անհրաժեշտության, այլ մարմիններին:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի Մարմիններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն համարվող մինչև 5 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող տրանսպորտային  միջոցները հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու գործառույթը

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումեր կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։

 

  • Обсуждалось

    20.09.2023 - 08.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом, Использование и обслуживание государственной собственности

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2094

Принт