Նախագիծը չի ընդունվել
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումեր կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1403-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը և նպատակը
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է 08.08.2023թ. ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/231-2023 արձանագրության 5-րդ կետի «ա» ենթակետի և 05.09.2023թ. նիստի N ԿԱ/262-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները
Գործող ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման համաձայն կանոնակարգվում են պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին (այսուհետ՝ մարմիններ) հանձնված յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն համարվող շարժական գույքը, հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու հետ կապված հարաբերությունները։ Ընդ որում, մեկ տարվա ընթացքում, յուրաքանչյուր մարմնի մասով հետ վերցվող շարժական գույքերի հաշվեկշռային արժեքների հանրագումարը չի կարող գերազանցել 20 մլն դրամը: Տվյալ որոշման դրույթները չեն տարածվում պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին (այսուհետ՝ մարմիններ) հանձնված յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցների վրա։
1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները
2023 թվականի օգոստոսի 8-ի ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/231-2023 արձանագրության 5-րդ կետի «ա» ենթակետի կատարումն ապահովելու նպատակով համապատասխան փոփոխություն և լրացում է կատարվել գործող որոշման մեջ։ Ներկայացված նախագծով նախատեսվում է լիազորել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝Կոմիտե) ՀՀ կառավարության (որպես հիմնադիր) անունից հանդես գալու՝ Մարմիններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն համարվող մինչև 5 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող տրանսպորտային միջոցները հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու գործառույթն իրականացնելու համար։
Նախագծով սահմանվում է, որ Կոմիտեի կողմից մարմիններից հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու ենթակա են յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամը չգերազանցող տրանսպորտային միջոցները։ Ընդ որում հետ վերցվող տրանսպորտային միջոցների նկատմամբ արժեքային սահմանափակումները սահմանվել են` ելնելով գույքը հետ վերցնելու և հանձնելու կամ ամրացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների քանակը հնարավորինս կրճատելու պայմանից։
2023 թվականի սեպտեմբերի 5-ի Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/262-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է նախաձեռնել փոփոխություն ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում՝ պետական կառավարման համակարգի մարմինների ցանկում նախատեսել նաև Ազգային Ժողովի աշխատակազմին և ըստ անհրաժեշտության, այլ մարմիններին:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի Մարմիններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն համարվող մինչև 5 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող տրանսպորտային միջոցները հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու գործառույթը
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումեր կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։
-
Քննարկվել է
20.09.2023 - 08.10.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում, Պետական գույքի օգտագործում և սպասարկում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 2175
Տպել