Проект не принят
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումեր կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2023 թվականի N ...... –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1403-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին լիազորություններ վերապահելու և պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնված պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացնելու ու պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնելու կարգը հաստատելու մասին» N 1403-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) Որոշման վերնագրում և տեքստում, Որոշման 1-ին կետով հաստատված կարգի վերնագրում և տեքստում «մարմիններին» բառից հետո լրացնել «,Ազգային Ժողովի աշխատակազմին, Վարչապետի աշխատակազմին, մարզպետների աշխատակազմերին» բառերով.
2) Որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝
ա. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ կերպ.
«Սույն կարգը չի տարածվում այն շարժական գույքի վրա, որը նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար, ինչպես նաև միջուկային և ճառագայթային վթարների հակազդման նպատակով նախատեսված, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ և վերահսկողություն, ռադիոակտիվ նյութերի հայտնաբերում և տիպաճշտում, դոզիմետրիկ չափումներ իրականացնող սարքերի, սարքավորումների, համակարգերի վրա։».
«8) տրանսպորտային միջոցի դեպքում նաև՝
ա. տեխնիկական անձնագրի պատճենը,
բ. տեղեկանք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ։».
գ. 8-րդ կետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «,իսկ տրանսպորտային միջոցների դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնությունը» բառերով
դ. 9-րդ կետում «նշանակությունը» բառից հետո լրացնել «,տրանսպորտային միջոցի դեպքում՝ մակնիշը (տիպարը), արտադրության տարեթիվը, նույնականացման համարը, հաշվառման համարանիշը» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Обсуждалось
20.09.2023 - 08.10.2023
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом, Использование и обслуживание государственной собственности
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 2179
Принт